Thursday, August 13, 2009

Արթուր, իմ մոտ հրեշտակներ էին եկել (հատված)

6
Դուռը թակում են: Չոր, պահանջկոտ: Ես պետք է այն բացեմ: Ինչ-որ բան սխալ է, ինչ-որ տեղ սխալվել եմ: Պետք է դա ուղղել:
Պետք էր նրա հետ ավելի հաճախ զրուցել, պետք էր ավելի շատ լսել նրան:
Ես ոչ ոք չունեմ: Ես ոչ մեկի հետ չեմ կարող խոսել: Ոչ ոք ինձ չի հասկանում: Ես մենակ եմ: Ես ժպտում եմ նրանց, խոսում նրանց լեզվով, որովհետև իմ լեզուն ոչ ոք չի հասկանում:
Ես վախենում եմ բացել դուռը: Միգուցե այնտեղ Լիան է՝ կատվիս գրկած:
Ես սեղմում եմ բռնակը, բայց չեմ կարողանում այն պտտել: Ասես քարացել է: Դուռը շարունակում են թակել: Միգուցե այնտեղ Մերին է:
Ես պետք է ինքս ինձ խոստովանեմ, որ այսքան ժամանակ անց էլ կարոտում եմ նրան:
Փորձում եմ գոռալ, ասել որ այստեղ եմ, որ չեմ կարողանում բացել դուռը, որ օգնության կարիք ունեմ. բացում եմ բերանս, բայց ոչ մի ձայն դուրս չի գալիս:
Ձեռքս ասես սոսնձվել է բռնակին: Աստիճանաբար քարացումը տարածվում է ողջ մարմնովս, բայց ես չեմ վախենում: Ես չեմ անհանգստանում, որ դռան մյուս կողմի մարդն ինձ չի հասնի: Ես անտարբեր բթացման մեջ եմ:
Դուռը թակում են: