Thursday, February 25, 2010

Անցյալի ժառանգությունը

Այս գրառման մեջ կփորձեմ, ինչպես և խոստացել էի, տալ ավելի վաղ արված աշխատանքի ընդհանուր պատկերը, իսկ հետո կպատմեմ «Requiem»-ի ստեղծման ու մինչև այժմ նրա վրա արված աշխատանքի մասին:
Եթե ժամանակագրորեն նայենք, պրոզայի հետ ունեցած փորձս անհամեմատ ավելի փոքր է, քան պոեզիայի հետ: Դպրոցական ու ուսանողական տարիներիս ընթացքում պրոզայով զբաղվել եմ խիստ էպիզոդիկ, արդյունքները չեն պահպանվել (բարեբախտաբար): Վաղ շրջանի պոեզիաս, իհարկե, նույնպես հակված չէր կանոնակարգման, մի քանի շրջանների աշխատանքներ ընդհանրապես վառել եմ:
Մինչև բանաստեղծական ցիկլերը (Breathing Underwater '2006, Чернь '2007, Ева '2008) գրված աշխատանքներիս մի մասը կարելի է գտնել այստեղ.

Ինչ վերաբերում է ցիկլերին, ամեն ինչ սկսեց 2006 թ.՝ իմ գրած մի քանի անգլալեզու բանաստեղծություններ տրամաբանորեն ու ոճային տեսանկյունից կապված էին իրար հետ, կյանքի նույն շրջանի ապրումներին վերաբերելով: Իրարից բաժանելն անիմաստ համարելով՝ ես միավորեցի դրանք «Breathing Underwater» բանաստեղծական ցիկլի մեջ: Միտքը դուրս եկավ, ու հաջորդ բանաստեղծությունները նույնպես ցիկլերով ստացվեցին: Անցյալ տարի եր ստացված երեք ցիկլերը հավաքեցի «Alchemy of Death» ժողովածուի մեջ: Բանաստեղծական ցիկլերի վերջնական տարբերակը կարող եք գտնել այստեղ.

«Ева»-ից հետո որոշեցի որոշ ժամանակով թողնել պոեզիայի ոլորտը, քանի որ 2001-ից սկսած ու դեռ անանուն մնացած արձակ նախագիծս ու 2004-ից սկսած «Дневник Мертвой Девушки» պատմվածքիս տրամաբանական զարգացումը՝ «Requiem» վիպակս կիսատ էին մնացել և ուշադրություն էին պահանջում: Ինչևէ, դրանք ավարտելու համար, ինչպես պարզվեց, ունակություններս բավարար չէին:
Այդ շրջանում ես ավարտին հասցրեցի 2006-2007 թվականներին սկսած անավարտ արձակ աշխատանքներս (միակ ավարտուն աշխատանքս՝ «Лабиринт Меланхолии» պատմվածք-ալլեգորիան, ծանոթներիցս մեկը կորցրեց): Այդ աշխատանքներն են.

Ինչից հետո (2008-ից 2009-ի առաջին կեսը) արդեն նոր, սովորաբար խիստ կարճ գործեր էի գրում.

Աշխատանքներիցս մի փոքր ուշադրության (քիչ գովասանքի ու շատ քննադատության) արժանացավ «Ճոճիր ինձ» պատմվածքը, որը գրել եմ 2008-ի հունվարի 2-ին՝ Ծաղկաձորում:
Մինչև 2009 թվականի վերջը ես նաև մի քանի թարգմանություններ եմ արել.


Այս ամենը տեղի էր ունենում «Requiem»-ի ստեղծման կոտեքստում:

No comments:

Post a Comment