Thursday, April 29, 2010

Freedom is only a hallucination

Ուրիշ բառեր չունեմ, երևի սա էլ բավական է:


Just freedom is only a hallucination
That waits at the edge of the distant horizon
And we are all strangers in global illusion
Wanting and needing impossible heaven

Chasing the dream, as they swim out to sea
The mirage ahead says that they can be free
Become lost in delusion drowning their reason
Swept on by the current of selfish ambition

Frightened ashamed and afraid of the blame
The questions are screaming, the answers are hiding
The sickness is growing, distracted condition
You can feel the disgust, and smell the confusion

Lying, insane, getting soaked in the rain
Draining the sky of the guilt and the shame
The nightmare is coming the clouds are descending
Pulled under at two thousand metres a second

Clawing at walls that just slip through my fingers
Darkness consuming, collapsing, and breaking
Distilled paranoia seeped into the walls
And filled in the cracks with the whispering calls

Shadows are forming take heed of the warnings
Creeping around at four in the morning
Lie to myself start a brand new beginning
But I`m losing myself in this fear of living
(of living, of living)

Freedom is only a hallucination
That waits at the edge of the places you go when you dream

Deep in the reason betrayal of feeling
The mistakes that I made tore my conscience apart at the seems
Freedom is only a hallucination
That waits at the edge of the places you go when you dream...

Freedom is only a hallucination
That waits at the edge of the places you go when you dream
Deep in the reason betrayal of feeling
The mistakes that I made tore my conscience apart at the seems

Freedom is only a hallucination
That waits at the edge of the places you go when you dream...


~Anathema, "Pulled Under At 2000 Meters a Second"

Песнь о Короле

Շարունակում եմ ֆալսոնգյան ցիկլի առաջին գրքի («Змееныш») նյութի մշակումը: Այսօր գրեցի երգը, որն Ամիելը երգում է Ադրիանի համար.
"Песнь о Короле"

Плачущей ивы ветки пели,
Коня седлал ты летним днем,
И обещал мне возвратиться,
Как только станешь королем.
И солнца свет коня сквозь гриву,
И лязг мечей, и камня стон,
Но скальда руны ляжут мрачно -
Не быть при жизни нам вдвоем.
Крушит твой меч врага упрямо,
Не устоять им пред тобой -
Но кровоточат твои раны,
Закончился последний бой.
И бледный конь принес нам тело,
Без духа - храброго в бою,
Любимый мой - вуалью скорби
Закрыла я судьбу свою.
Плачущей ивы ветки пели,
Они о боли пели лишь,
И хоть в Валгалле ты, любимый,
Тоску и голос мой услышь.
И утонула я в печали
Однажды днем, осенним днем,
В могиле рядом схоронили
И мы вдвоем, опять вдвоем.

Չգիտեմ՝ ինչքան ժամանակ է, որ ոչ մի չափածո բան չէի գրել:
Նորից կարողացա «լծվել» Ռեքվիեմն ավարտին հասցնելու գործին: Այս պահի դրությամբ՝ մոտ 13,000 բառ, մոտավոր սպասվող ծավալը՝ մոտ 15,000 բառ: Դե, սա միայն թվեր են, տրամաբանական ավարտունության մասին չեմ ուզում խոսել, որ սփոյլերներ չանեմ:

Wednesday, April 28, 2010

Ավտոտրենինգ

Ուժեղ անձրև է գալիս, իսկ ես Pentangle եմ լսում: Պահի տակ անձրևի ժամանակ թվում է, թե պատուհանից այն կողմ էլ աշխարհ չկա: Միայն անձրև: Երևի պատուհանները շորով փակած պահելն էլ կապ ունի:
Մի քիչ մելանխոլիա կա այդ մտքի մեջ, նամանավանդ լուսաբացից առաջ: Բայց մյուս կողմից՝ փաթաթվում ես վերմակիդ մեջ ու մտածում, որ էմբրիոնիկ վիճակում ես, ու էմբրիոնից դուրս էլ ոչինչ չկա: Օգնում է մոռանալ օրվա վիրավորանքներն ու չարությունը: Ոչ ոք չկա, ոչինչ չկա: Ինչքան էլ քեզ մենակ զգաս, դա միայն զգացողություն է: Դու միշտ էլ մենակ ես, միայն թե ոչ միշտ ես դա գիտակցում:

Friday, April 9, 2010

Դե, ես ե՞րբ եմ ինչ-որ մեկի ետևից ընկել

All I wanted was just a little love baby
But baby you just had so many games to choose
And I'm lost in the cold-hearted lights of the city
Crying out my heart-broken blues
I'm just a lonely lonely lonely guy with no money
And he's rich, but with a heart of stone
And you, I did feel your heart beating next to me for a moment -
Then you left me all alone(((

Էս ինչ բլյուզ-իմպրովիզացիոն տրամադրություն ա մոտս:D

Tuesday, April 6, 2010

Դուբլ երկու

Ինձ երկու բան չի կարելի. խմած ժամանակ մենակ մնալ ու պախմել ժամանակ օրագրային գրառումներ անել)))

Այսպիսով, երեկ երեկոյան տասին ինձ զանգեց Աղասը (նրա մասին արդեն պատմել եմ) ու կանչեց խմելու:
Ճանապարհին հանդիպեցի իմ ծանոթ (ու, կարելի է ասել, թշնամի) Գոռին, որն ինձնից ներողություն խնդրեց, որ կռվում էր իմ հետ կրիշնայիզմի թեմայով: Ասաց, որ կարդացել է «վերին աստվածային էության» հետ «ամուսնական հարաբերությունների» կոնցեպցիայի մասին, ու սիրտը խառնել է))) որ ես լրիվ ճիշտ էի նկարագրում, թե ինչ է բհակտին)))
Չէի սպասում, որ այդքան արագ կհարբեմ (երկու բաժակ հոնի օղի ու չորս փոքր շիշ «Հոլստեն»): Էլի կիթառ էինք նվագում ու երգում, խոսում ֆիլմերից, գրքերից, պարզեցի, որ Նիկան էլ է Թիմ Բարտոնի սիրահար: մի պահ էլ հիշում եմ՝ ընկած էի իրենց օֆիսի գետնին ու ծիծաղում էի:
Երեկ կյանքումս առաջին անգամ դարտս խաղացի: Ու ստացվեց. միայն Աղասն ինձ հաղթեց, այն էլ աննշան տարբերությամբ: Իմ տեսողության պայմաններում սա պետք է վերագրել յոգայի պարապմունքներին:
Գիշերեցի Աղասենց տանը, շատ քիչ բան եմ հիշում՝ միայն «Ալֆի» ֆիլմը, որի կեսից քնեցի: Առավոտյան վազեցի տուն, փոխվեցի ու նորից գնացի աշխատանքի: Իսկ երբ տեսա, որ VirtualDub ծրագիրն իսկապես դուբության վերջին աստիճանն է ու մի ժամանոց ֆիլմի ռենդերն անում է առավոտվանից երեկո, արդյունքում տալով հարյուրքսան գիգաբայտանոց AVI ֆայլ, ջղայնացա ու եկա տուն: Թող ռենդերը գիշերն անի, քանի ես այնտեղ չեմ:
Լավ էի հարբել, ընդհանրապես պախմել չեղա, մենակ բերանս էր չորացել: Եթե հարբելուց չափս չկորցնեմ ու չսկսեմ շատ ծխել, գլուխս էլ չի ցավա:

Sunday, April 4, 2010

I can't dance

Նախորդ գիշերը մինչև չորսն անց կացրեցի «Ստոյկայում»՝ երեխեքից մեկի ծնունդն էինք նշում: Լավ հարբել էի, չնայած քիչ էի խմել: Երևի ամբողջ օրը հաց կերած չլինելու պատճառով էր:



Այլ կերպ ասած՝ ես խմել էի այն աստիճան, որ նույնիսկ պարեցի: Համաձայն եմ, երաժշտությունը «Ստոյկայում» այն աստիճանի սարսափելի ու դատարկ է, որ սկզբում իմ պարելն էլ չէր գալիս: Երբ ինչ-որ վինտաժային բաներ միացրեցին (ППК, Ռոբերտ Մայլս և այլն), տրամադրությունս մի փոքր բացվեց:
Շնորհակալ եմ Ռուֆուսին, ով ինձ առաջինն ասաց, որ կարիք չկա վախենալ պարելուց՝ հիմար տեսք ստանալուց վախենալով: Գրեթե բոլորը պարելիս հիմար տեսք ունեն: Մասնավորապես, ոմն դատարկագլուխ նախկին ծանոթ այնպես էր իրեն պահում, ասես կեռիկից կախված դիակ լիներ, որն ինչ-որ մեկն օրորում է: Բայց դեմքի այնպիսի ինքնագոհ արտահայտությամբ, ասես ինքը «վերջն է»:
Ընդամենը մի շիշ գարեջուր ու երկու բաժակ «ռեդ լեյբլ», ու ինձ արդեն «տարել էր»: Բայց կար նաև ուրիշ պատճառ: Անվանենք նրան Վիլհելմինա: Գրողը տանի, ինչպես էր նա պարում... Ես նայում էի նրան ու զգում, թե հորմոններն ինչպես են մեջս փրփրում:
Բավականին մռայլ տեսարան է, երբ բոլորը պարում են, իսկ մեկը նայում է նրանց ու հարբում: Դե, ես իրականում մռայլ տրամադրություն չունեի: Վիլհելմինան մոտեցավ ինձ, բռնեց ձեռքերիցս... հետո ամեն ինչ ինքն իրեն եղավ: Չգիտեմ, չեմ ափսոսում, բայց կարող եմ համարել, որ կյանքումս առաջին անգամ ի սրտե պարեցի:
Բայց, ինչ էլ լիներ, ես նայում էի նրանց բոլորին ու տեսնում էի, որ նրանք ավելի ամբողջական են ու ավելի լավ են կարողանում վայելել կյանքը: Նրանց աշխարհում ես բավականին խղճուկ տեսք ունեմ ու ոչ մեկին պետք չեմ: Ես այդ աշխարհին պետք չեմ: Դա երիտասարդությունն է, որը ես չեմ ունեցել: Երբեք չեմ ունեցել:
Այնպիսի տպավորություն է, որ ես քարե դարի մարդ եմ: Իմ նման մարդիկ այլևս բավականաչափ «крутой» չեն աղջիկների համար, ու իմ բոլոր հաղթաթղթերը կարելի է խփել կեռիկի վրա օրորվող դիակի շարժումներով ու ինքնագոհ ժպիտով: Կազանովայի դրոշը չեմ պատրաստվում փոխանակել անհաջողակինով՝ չափազանց հպարտ եմ դրա համար:
Պարզապես նոր եմ գիտակցում, որ դա մի բան է, որն ունեին բոլորը, բացի ինձանից: Ու ամեն աղջիկ, ում հետ ես եղել եմ, ինչքան էլ նրա համար լավ չլիներ իմ հետ, միշտ հոգու խորքում ինչ-որ տեղ երազում էր ինչ-որ մեկի մասին, ում հետ կարող էր գնալ նման մի ակումբ ու պարեր: Ավելին, կարծում եմ՝ նրանք պարզապես կամաչեին ինձ նման տեղ տանելուց: Կամաչեին ընկերների ու ընկերուհիների առաջ:
Նույնիսկ քույրերս դա ունեին: Իսկ ես բաց թողեցի: Ինչպես՝ ինքս էլ չեմ հասկանում:
Չէի ասի, թե նախանձում եմ: Սա ավելի շուտ ափսոսանք է:
Ես պարզապես կողք կքաշվեմ, որ ոչ մեկին չխանգարեմ պարել: