Wednesday, April 28, 2010

Ավտոտրենինգ

Ուժեղ անձրև է գալիս, իսկ ես Pentangle եմ լսում: Պահի տակ անձրևի ժամանակ թվում է, թե պատուհանից այն կողմ էլ աշխարհ չկա: Միայն անձրև: Երևի պատուհանները շորով փակած պահելն էլ կապ ունի:
Մի քիչ մելանխոլիա կա այդ մտքի մեջ, նամանավանդ լուսաբացից առաջ: Բայց մյուս կողմից՝ փաթաթվում ես վերմակիդ մեջ ու մտածում, որ էմբրիոնիկ վիճակում ես, ու էմբրիոնից դուրս էլ ոչինչ չկա: Օգնում է մոռանալ օրվա վիրավորանքներն ու չարությունը: Ոչ ոք չկա, ոչինչ չկա: Ինչքան էլ քեզ մենակ զգաս, դա միայն զգացողություն է: Դու միշտ էլ մենակ ես, միայն թե ոչ միշտ ես դա գիտակցում:

No comments:

Post a Comment