Sunday, April 4, 2010

I can't dance

Նախորդ գիշերը մինչև չորսն անց կացրեցի «Ստոյկայում»՝ երեխեքից մեկի ծնունդն էինք նշում: Լավ հարբել էի, չնայած քիչ էի խմել: Երևի ամբողջ օրը հաց կերած չլինելու պատճառով էր:



Այլ կերպ ասած՝ ես խմել էի այն աստիճան, որ նույնիսկ պարեցի: Համաձայն եմ, երաժշտությունը «Ստոյկայում» այն աստիճանի սարսափելի ու դատարկ է, որ սկզբում իմ պարելն էլ չէր գալիս: Երբ ինչ-որ վինտաժային բաներ միացրեցին (ППК, Ռոբերտ Մայլս և այլն), տրամադրությունս մի փոքր բացվեց:
Շնորհակալ եմ Ռուֆուսին, ով ինձ առաջինն ասաց, որ կարիք չկա վախենալ պարելուց՝ հիմար տեսք ստանալուց վախենալով: Գրեթե բոլորը պարելիս հիմար տեսք ունեն: Մասնավորապես, ոմն դատարկագլուխ նախկին ծանոթ այնպես էր իրեն պահում, ասես կեռիկից կախված դիակ լիներ, որն ինչ-որ մեկն օրորում է: Բայց դեմքի այնպիսի ինքնագոհ արտահայտությամբ, ասես ինքը «վերջն է»:
Ընդամենը մի շիշ գարեջուր ու երկու բաժակ «ռեդ լեյբլ», ու ինձ արդեն «տարել էր»: Բայց կար նաև ուրիշ պատճառ: Անվանենք նրան Վիլհելմինա: Գրողը տանի, ինչպես էր նա պարում... Ես նայում էի նրան ու զգում, թե հորմոններն ինչպես են մեջս փրփրում:
Բավականին մռայլ տեսարան է, երբ բոլորը պարում են, իսկ մեկը նայում է նրանց ու հարբում: Դե, ես իրականում մռայլ տրամադրություն չունեի: Վիլհելմինան մոտեցավ ինձ, բռնեց ձեռքերիցս... հետո ամեն ինչ ինքն իրեն եղավ: Չգիտեմ, չեմ ափսոսում, բայց կարող եմ համարել, որ կյանքումս առաջին անգամ ի սրտե պարեցի:
Բայց, ինչ էլ լիներ, ես նայում էի նրանց բոլորին ու տեսնում էի, որ նրանք ավելի ամբողջական են ու ավելի լավ են կարողանում վայելել կյանքը: Նրանց աշխարհում ես բավականին խղճուկ տեսք ունեմ ու ոչ մեկին պետք չեմ: Ես այդ աշխարհին պետք չեմ: Դա երիտասարդությունն է, որը ես չեմ ունեցել: Երբեք չեմ ունեցել:
Այնպիսի տպավորություն է, որ ես քարե դարի մարդ եմ: Իմ նման մարդիկ այլևս բավականաչափ «крутой» չեն աղջիկների համար, ու իմ բոլոր հաղթաթղթերը կարելի է խփել կեռիկի վրա օրորվող դիակի շարժումներով ու ինքնագոհ ժպիտով: Կազանովայի դրոշը չեմ պատրաստվում փոխանակել անհաջողակինով՝ չափազանց հպարտ եմ դրա համար:
Պարզապես նոր եմ գիտակցում, որ դա մի բան է, որն ունեին բոլորը, բացի ինձանից: Ու ամեն աղջիկ, ում հետ ես եղել եմ, ինչքան էլ նրա համար լավ չլիներ իմ հետ, միշտ հոգու խորքում ինչ-որ տեղ երազում էր ինչ-որ մեկի մասին, ում հետ կարող էր գնալ նման մի ակումբ ու պարեր: Ավելին, կարծում եմ՝ նրանք պարզապես կամաչեին ինձ նման տեղ տանելուց: Կամաչեին ընկերների ու ընկերուհիների առաջ:
Նույնիսկ քույրերս դա ունեին: Իսկ ես բաց թողեցի: Ինչպես՝ ինքս էլ չեմ հասկանում:
Չէի ասի, թե նախանձում եմ: Սա ավելի շուտ ափսոսանք է:
Ես պարզապես կողք կքաշվեմ, որ ոչ մեկին չխանգարեմ պարել:

1 comment:

Anonymous said...

գրառումները վերևից հերթով կարդալով` իջնում եմ... երանի կարողանայի օգնել քեզ... Բայան, Բայան...

Post a Comment