Ինձ երկու բան չի կարելի. խմած ժամանակ մենակ մնալ ու պախմել ժամանակ օրագրային գրառումներ անել)))
Այսպիսով, երեկ երեկոյան տասին ինձ զանգեց Աղասը (նրա մասին արդեն պատմել եմ) ու կանչեց խմելու:
Ճանապարհին հանդիպեցի իմ ծանոթ (ու, կարելի է ասել, թշնամի) Գոռին, որն ինձնից ներողություն խնդրեց, որ կռվում էր իմ հետ կրիշնայիզմի թեմայով: Ասաց, որ կարդացել է «վերին աստվածային էության» հետ «ամուսնական հարաբերությունների» կոնցեպցիայի մասին, ու սիրտը խառնել է))) որ ես լրիվ ճիշտ էի նկարագրում, թե ինչ է բհակտին)))
Չէի սպասում, որ այդքան արագ կհարբեմ (երկու բաժակ հոնի օղի ու չորս փոքր շիշ «Հոլստեն»): Էլի կիթառ էինք նվագում ու երգում, խոսում ֆիլմերից, գրքերից, պարզեցի, որ Նիկան էլ է Թիմ Բարտոնի սիրահար: մի պահ էլ հիշում եմ՝ ընկած էի իրենց օֆիսի գետնին ու ծիծաղում էի:
Երեկ կյանքումս առաջին անգամ դարտս խաղացի: Ու ստացվեց. միայն Աղասն ինձ հաղթեց, այն էլ աննշան տարբերությամբ: Իմ տեսողության պայմաններում սա պետք է վերագրել յոգայի պարապմունքներին:
Գիշերեցի Աղասենց տանը, շատ քիչ բան եմ հիշում՝ միայն «Ալֆի» ֆիլմը, որի կեսից քնեցի: Առավոտյան վազեցի տուն, փոխվեցի ու նորից գնացի աշխատանքի: Իսկ երբ տեսա, որ VirtualDub ծրագիրն իսկապես դուբության վերջին աստիճանն է ու մի ժամանոց ֆիլմի ռենդերն անում է առավոտվանից երեկո, արդյունքում տալով հարյուրքսան գիգաբայտանոց AVI ֆայլ, ջղայնացա ու եկա տուն: Թող ռենդերը գիշերն անի, քանի ես այնտեղ չեմ:
Լավ էի հարբել, ընդհանրապես պախմել չեղա, մենակ բերանս էր չորացել: Եթե հարբելուց չափս չկորցնեմ ու չսկսեմ շատ ծխել, գլուխս էլ չի ցավա:
No comments:
Post a Comment