Այսօր կյանքումս առաջին լեկցիան կարդացի: Թեման՝ «Օկուլտիկ փիլիսոփայությունը վերածննդի շրջանում (Ռամոն Լուլից մինչև Հենրի Կոռնելիուս Ագրիպպա)/Դեաբստրակցիա, աբստրակցիա, «Ножницы Мойр» հեղինակային տեքստում շոշափվող տեսությունը»: Իհարկե, մեկ օրում նախապատրաստած լեկցիան բավականին մակերեսային դուրս եկավ, խիստ դժգոհ եմ, որ Ագրիպպայի թեմային միայն ծանոթագրական կարգով կարողացա անդրադառնալ:
Փորձը ցույց տվեց, որ լեկցիա պատրաստելու ու կարդալու պոտենցիալ, այնուամենայնիվ, ունեմ:
Այլ կերպ ասած՝ բավականին հաճելի փորձ էր: Լևոնը երկու օր առաջ ասաց ինձ. «Արի՛ լեկցիա կազմակերպենք, քանի ես այստեղ եմ», ու ես ասացի՝ «Լավ»:
Ոչ մի վայրկյան չեմ ափսոսում դրա համար, կարծում եմ՝ ֆորումի համար էլ սա շատ մեծ առաջընթաց է:
Լեկցիայի տեքստը (որ մասը գրավոր նախապատրաստել էի)՝
այստեղ: