Tuesday, July 13, 2010

Ջեննի

Ազատ ժամանա՞կ ունեք:) եթե դեմ չեք մանկական գրականությանը, փորձեք սա կարդալ.
Պոլ Գելլիկո,  «Ջեննի»
Գիրքն իսկապես հրաշալի է, շատ շնորհակալ եմ Անուկին, որ հայտնեց նրա մասին: Ու ծավալուն էլ չի: Սա հատուկ խիստ ծույլերի համար եմ նշում:
Փոքրիկ Պիտերը երազում է կատու ունենալ, բայց սպասավորուհու կատուներից վախի պատճառով չի կարող պահել: Բակում կատվի ձագեր տեսնելով, նա անզգույշ է անցնում փողոցը, ինչն ունենում է խիստ անակնկալ հետևանքներ:
Միայն թե հայերեն թարգմանությամբ մի կարդացեք, խնդրում եմ, այն սարսափելի է: Ռուսերենով վատը չի, բայց եթե անգլերենով գտնեք, ինձ էլ տվեք, լա՞վ: Կուզեի գնել, ափսոս՝ տպագրությունից դուրս է եկել:

No comments:

Post a Comment