Friday, July 9, 2010

This Sea of Bitterness I sink in...

Հետո էլ կասեն՝ կապ չունեն բաներն իրար հետ աշխարհում: Երեկ երթուղայինում շատ վատ էի, շոգ էր, խեղդվում էի, ու վերջին շարքում աղջիկ էր նստած իր երեխայի հետ: Ես նայեցի դեմքին (դե, դիմագծերն անալիզ անելով) ու հասկացա, որ Մարիամն էլ հիմա կարող էր նույն դեմքն ունենալ: Հինգ տարի հետո: Ու ուզում էի մոտենալ, ասել՝ Մարիամ, ու գիտեի, որ կասեր՝ սխալվել եմ, ինքը Մարիամը չի, ես էլ կասեի՝ էական չի, ուզում էի միայն ասել, որ ներել եմ քեզ:
Իսկ հիմա նայում եմ նրա ու Ռաֆոյի հարսանեկան նկարներին ու վատանում: Լրիվ պատահաբար Facebook-ի «մարդիկ, որոնց դուք կարող եք ճանաչել» սյունակում տեսնում եմ... արդեն պարզ է, չէ՞:
Վատանում եմ: Որովհետև այդ աղջիկը կարող էր Մարիամը լինել: Երեխան՝ նրանց երեխան:
Ու ես ոչինչ չգիտեի: Չնայած լիքը ընդհանուր «ընկերներին»:
Ոչ մի անհատականացված բան չեմ զգում, ոչ մի սեր, ատելություն, կամ նման մի բան: Վիրավորանք, կույր ու բութ կատաղություն: Փաստորեն, ես իսկապես ներել չգիտեմ:
Համոզված եմ, որ երբ դուք արդեն միասին էիք, ու ես դեռ ոչ մի բան չգիտեի, շատ մարդիկ կողքից տեսնում էին դա: Ու ոչ ոք ինձ չէր ասում: Համոզված եմ, որ երբ ամուսնացաք, էլի շատ մարդիկ գիտեին: Ու էլի ոչ ոք ոչինչ չէր ասում:
Հիմա ես գիտեմ ամենն, ինչ ինձ պետք էր իմանալ: Ուրեմն մի օր կկարողանամ ազատ լինել:
Տիգրանուհին էլ վերջերս երազ էր տեսել, որ գալիս ես իմ մոտ՝ հաշտվելու, ու որ ինքը խանդ չէր զգում:
Ուզում եմ գոռալ: Դուրս գալ ու գոռալ:

No comments:

Post a Comment