Saturday, January 29, 2011

Պատմությունը շարունակվում է:

Review: Ֆիա


ՖիաՖիա by Անինա

My rating: 1 of 5 stars


Well, reads like a novelization of modern Armenian TV series - like «Աննա», «Ոռոգայթ» or «Դժբախտ Երջանկություն».
I would also subtitle it «A complete idiot's guide to complete idiocy». Seriously, I'm not even sure *this* can be called a book.
Complete garbage.



View all my reviews

Friday, January 21, 2011

«Twilight: The Boyfriend You're Not Gonna Have»

Goodreads-ում դրած պոպուլյար ցիտատներ եմ կարդում, դե մեծ մասը կամ пафосом срет, կամ cheesy crap է՝ նրանցից, որ աղջիկներն իրանց հուշատետրերում գրում ու Մարկեսին են վերագրում (ասենք "Live as if you were to die tomorrow. Learn as if you were to live forever." — Mahatma Gandhi), ու մեկ էլ այդ ամենի արանքում ասես լապատկով տան գլխիս. "He's like a drug for you, Bella." — Stephenie Meyer
Ըստ երևույթին մեջբերումը Ստեֆանիի ամենաինտելլեկտուալ նախադասությունն է: Ինձանից անխակ հիշեցի «Миллион лет до нашей эры»-ից Գոգիի (ոչ раскополог-ի) բանաստեղծությունը.

Օրվա երաժշտությունը

2011-ի սպասվող ալբոմները

2011-ն երաժշտական տեսանկյունից անձամբ իմ համար խոստանում է հետաքրքիր  տարի լինել:)))
Stratovarius-ի 13-րդ ալբոմն արդեն թողարկվել է, ու շուտով կհայտնվի այս ագահ ձեռքերում))) «Darkest Hours» սինգլից դատելով` թունդ բան է լինելու:
Տարեսկզբին մի քանի ամիս, փաստորեն, լրիվ հաճելի նորույթներով է լցված լինելու))) Փետրվարին՝ Symphony X - TBA, Korpiklaani - "Ukon Wacka", մարտին՝ Within Temptation - "The Unforgiving", ապրիլին՝ Saturnus - TBA, Leaves' Eyes - "Meredead", մայիսին՝ Hammerfall - TBA, հունիսին՝ Alice Cooper - "Welcome To My Nightmare II", Kiss - TBA, Tool - TBA, Virgin Black - "Requiem - Pianissimo", և այլն:))) ու սա՝ միայն մետալի ոլորտում: Ու սա միայն ծաղկաքաղ էր այս ցուցակից:
Մեկ էլ՝ մտածում եմ բլոգի դիզայնը փոխելու մասին: Ի՞նչ կասեք:

Wednesday, January 19, 2011

Լավ բան է հեռախոսը: Առավոտյան քնից հանեց, որ հիշեցնի՝ այսօր Էդգար Պոյի ծննդյան օրն է:
"Once upon a midnight dreary, while I pondered, weak and weary,
Over many a quaint and curious volume of forgotten lore,
While I nodded, nearly napping, suddenly there came a tapping,
As of some one gently rapping, rapping at my chamber door.
"'Tis some visitor," I muttered, "tapping at my chamber door —
            Only this, and nothing more."

Հիշեցի Հայկօի սկսած ու իմ շարունակած «Delirium Tremens» պատմվածքը՝ նվիրված Պոյին ու Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտին, որոշեցի վերընթերցել:
Ծնունդդ շնորհավոր, Էդգար Ալան Պո (հունվարի 19, 1809 - հոկտեմբերի 7, 1849):
Երեկ տաքություն ունեի, առավոտյան կարծես թե իջել էր, բայց հիմա նորից 37 աստիճան է: Պետք է թաքցնել, որ վաղը կարողանամ ոմն book-club-ի հանդիպման գնալ:

Sunday, January 16, 2011

Արձակուրդ

Որոշեցի մի շաբաթով ինձ արձակուրդ տալ բլոգգինգից: Իհարկե, դա չի նշանակում, թե չեմ գրելու, բայց հաստատ ոչ հիմիկվա տեմպերով:
Նոր ֆիլմեր կդիտեմ, նոր գրքեր կկարդամ, նոր երաժշտություն կլսեմ:
Շաբաթվա վերջում խոստանում եմ նոր ստեղծագործություն ու առնվազն մի նոր պատմվածք «Պատռված Ջինսերի Սերնդի» շարքից:

Saturday, January 15, 2011

Ընթերցացուցակ, մաս չորրորդ

Խոսք գնաց գրքերի աշխարհում կողմնորոշվելու մասին:) ի միջի այլոց, կողմնորոշվելու մասին. կողմնորոշվեցի. այս տարվա ընթերցացուցակը երեսուն գիրք կպարունակի:

Մենթիադա-2010

Եթե հիշում եք, անցած տարին հայտնի դարձավ ՀՀ մենթերի հոգատարությամբ երիտասարդության նկատմամբ:  Նրանք պաշտպանում էին մեզ Գազանատամ Սարսափելի Էմոներից: Այդ ընթացքում նրանց տարբեր մեղքեր վերագրելով՝ ինքնասպանության պրոպոգանդայից մինչև պոտենցիալ ֆաշիստական խմբեր լինելն ու գեներն աղտոտելը:
Ինկվիզիցիան, ինչպես ասում են, մնում է ինկվիզիցիա: Միջնադարում հրեաների մեղադրում էին, որ իրենցից սպեցիֆիկ հոտ՝ «fœtor Judaicus» է գալիս, որից խուսափելու համար հրեաները քրիստոնյա մանուկների արյուն են խմում:

In Gowan Ring

In Gowan Ring-ը ֆոլկ-երաժիշտ Բե'իրթի պրոյեկտներից է: Յություբի դիտումների քանակից դատելով, խմբին մեծ հայտնիություն է սպասում: Մեծ հետմահու հայտնիություն:
Այլ կերպ ասած, Լեդի Գագոներն ու այլոք շարունակում են viral խփել, իսկ վերևում տեղադրված տեսահոլովակը, երգի ինձ հայտնի միակ կատարումն ու Յություբում միակ օրինակը լինելով, հազար դիտում էլ չունի:
Իսկ կատարումն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի ժամանակակից ֆոլկի կատարումը կատարյալ դեպքում: Ավելորդ չբարդացրած, չքաղցրացրած: Բայց գեղեցիկ: Ու անկեղծ: