Saturday, January 8, 2011

Երկու ստեղծագործություն, որոնք վերջերս եմ հայտնաբերել

Դե, քանի որ խոսքը գնաց գեղեցիկ արվեստներից, թեթևակի ներկայացնեմ երկու տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններ, որոնք վերջերս ինձ տպավորել են:
Առաջինը՝ Ջիրոլամո Ֆրանչեսկո Մարիա Մացցոլա, առավել հայտնի որպես Պարմիջիանինո («Փոքրիկը Պարմից»), պլաֆոն պալացցո Դուոմոյի որմնանկարներից: Ուշ բարոկկո, 16-րդ դար:
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց քրիստոնեական արվեստն, իր մեգալոման աստծուն փառաբանելով հանդերձ, հաճախ վեհության հրաշքներ է ստեղծում:
Հաջորդ աշխատանքի հեղինակին ինտերնետային աղբյուրների փնթի լինելու պատճառով չկարողացա պարզել: Կիսանդրին իրենով առանձնապես մեծ արժեք չի ներկայացնում, բայց «trompe l'oeil» («աչքի խաբկանք») տեխնիկան իսկապես զարմացրեց ինձ: Քանդակված է այնպես, ասես աղջկա դեմքի վրա թափանցիկ շղարշ լինի գցված: Ու՝ ցանկացած անկյունից, նույնիսկ մոտիկից դիտելիս, խաբկանքը չի խախտվում:
Աշխատանքը 19-րդ դարի է, գտնվում է Անգլիայի Բենքֆիլդյան թանգարանում:
Համոզված եմ՝ դուք էլ եք ժամանակ առ ժամանակ նման «հայտնագործություններ» կատարում: Կիսվեք:) ձեզանից բան չի պակասի:

No comments:

Post a Comment