Showing posts with label ռեսլինգ. Show all posts
Showing posts with label ռեսլինգ. Show all posts

Thursday, January 13, 2011

WWE Hall of Fame 2011: HBK Shawn Michaels

Այո-այո, արդեն հայտնի է WWE Hall of Fame Class of 2011-ի առաջին անունը. "HeartBreak Kid" Shawn Michaels:))) այո-այո, իմ ամենասիրելի ռեսլերը, բոլոր ժամանակների:
Արժանի է: Հին դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկը:
Սալյուտ, Շոն:))

Tuesday, May 4, 2010

Քերի ֆոն Էրիխ

Հետաքրքիր է պրոֆեսսիոնալ ռեսլեր Քերի ֆոն Էրիխի (իսկական անունը՝ Քերի Ջին Էդկինսոն) պատմությունը: 1986 թ. հունիսի 4-ին Քերին, հավանաբար՝ թմրադեղի ազդեցության տակ, մոտոցիկլետային վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա աջ ոտքը: Քերին շարունակեց զբաղվել ռեսլինգով, նրան նույնիսկ հաջողվեց որոշ ժամանակ գաղտնի պաhել ոտքի բացակայությունը:
Գնդապետ ԴիԲիրսի հետ մատչի ժամանակ հակառակորդը փորձեց ֆոն Էրիխին ոտքից բռնած դուրս քաշել ռինգից: Արդյունքում ոտքի պրոտեզը մնաց նրա ձեռքում:
1993 թվականին Քերին ինքնասպանություն գործեց՝ թմրադեղերի հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ: Այդ պահին նա 33 տարեկան էր: