Showing posts with label խորհուրդներ. Show all posts
Showing posts with label խորհուրդներ. Show all posts

Saturday, January 15, 2011

Ընթերցացուցակ, մաս չորրորդ

Խոսք գնաց գրքերի աշխարհում կողմնորոշվելու մասին:) ի միջի այլոց, կողմնորոշվելու մասին. կողմնորոշվեցի. այս տարվա ընթերցացուցակը երեսուն գիրք կպարունակի:

Ընթերցացուցակ, մաս երրորդ

Երրորդ մասի համար մտատանջության մեջ էի. անդրադառնալ դասականների՞ն (Միլտոն, Շեքսպիր. բալզակ-մալզակներ չսպասեք), թե՞ բարձր էշելոնին: Որոշեցի՝ դասականներին: Առաջին տաս գրքերից հետո ընթերցողը պետք է որ բավականաչափ պատրաստված լինի դրա համար:
Միտք կար ցուցակի մեջ Դանթե մտցնել, հետո հիշեցի, որ ինքս Դանթեին կարդացել եմ մեծագույն ձանձրույթով, եթե ոչ զզվանքով: Եթե ուզեք, ինքներդ կարդացեք:
Նշեմ նաև, որ նպատակ չունեմ այս ցուցակում ներկայացնել բոլոր գրքերը, որոնք կարդալու արժանի եմ համարում: Միայն այնքանը, որ բավական կլինի ընթերցողին՝ գրքերի աշխարհում հնարավորինս ազատ կողմնորոշվելու համար:

Friday, January 14, 2011

Ընթերցացուցակ, մաս երկրորդ

(նախորդ մասը)
Լավ, հուսով եմ՝ չէիք կարծում, թե կսահմանափակվենք հինգ գրքով: Կարծում եմ՝ հարյուրի կհասցնեմ:
Այնպես որ, անցնենք առաջ: Երկրորդ հնգյակը.

Ընթերցացուցակ, մաս առաջին

Սոնան խնդրել էր իր համար ընթերցացուցակ կազմել՝ այնպիսին, ինչպիսին ամառային արձակուրդներին են տալիս աշակերտներին: Ես այն այստեղ կտեղադրեմ. մեկ էլ տեսար՝ ինչ-որ մեկին էլ պետք եկավ:
Այսպիսով՝ հինգ գրքեր, որոնք ՊԱՐՏԱԴԻՐ է կարդալ (սկզբի համար).

Thursday, January 13, 2011

Սեքս. հարց ու պատասխան

Mamba Black-ի հետ թղթակցությունը կարծես թե կանոնավոր տեսք է ստանում:)

Naichinge-Ru,
Ուղղում եմ նոր հարցերս.
1. Միշտ շոշափվում է աղջիկների առաջին անգամի հարցը, բայց համոզված եմ, տղաներն էլ որոշ չափով վախեր ու անվստահություն կունենան առաջին անգամվա հետ կապված: Ինչ խորհուրդներ կարող ես տալ:  
2. Ինչ ես կարծում, ինչ հիգիենայի պարագաներ արժի ունենալ ձեռքի տակ:
3. Հայաստանում ընդունված է, որ առաջին ամուսնական գիշերը պահպանականեր չեն օգտագործում: Արդյոք դա ինչ-որ կապ ունի առաջին անգամվա հետ, թե ուղղակի «ադաթ է»: Ուղղակի ոչ հակաբեղմնավորիչներ են օգտագործում, ոչ էլ ուրիշ միջոցներ:
4. Անընդհատ ասում են, որ կանանց բարդ է հեշտանքի հասցնելը եւ շատ քչերն են ունակ դրան: Իրականում այդպես է, թե ոչ: Եւ եթե այո, ապա ինչու են կանայք ընդհանրապես սեքսով զբաղվում:
Mamba Black

Wednesday, January 12, 2011

Արձագանքներ սեքսի մասին գրառմանը:)

Սեռական կյանքի մասին գրառումս արդեն երկու արձագանք ունի՝ բավականին արժեքավոր նկատողություններով: Այո, համաձայն եմ, բլոգային ֆորմատում նման հարց քննարկելում սկսնակ լինելու պատճառով հնարավոր են տարբեր լրջության բացթողումներ, կոնստրուկտիվ քննադատությունը ողջունվում է: Այժմ՝ արձագանքները.

Tuesday, January 11, 2011

Հարցեր սեքսի շուրջ

Հատուկ նշում. գրառման պարունակությունը ոչ թե էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ, այլ ուսուցողական բնույթի է, այդպիսով ենթակա չի տարիքային սահմանափակման: Ինչևէ, անձամբ ես այն (ըստ նպատակահարմարության ու պետքական լինելու) կդասակարգեի 16+:

Բարև, Naichinge-Ru,
Պատրաստվում եմ ձեզ հարցեր ուղղել բլօգի համար:
1. Կարող եք մի փոքր պորհուրդներ տալ առաջին սեքսի վերաբերյալ: Ինչպիսի հիգիենայի կաննոններ է պետք պահպանել: Ինչպես խուսափել սխալներից: Եւ այլն:
2.Եթե կարող եք, սեփական փորձով կիսվեք: Եղել են արդյոք դեպքեր, երբ աղջիկը հղիացել է, թեև պահպանակներ եք օգտագործել:
3. Էրոգեն տեղամասերից պատմեք մի փոքր:
Mamba Black

Բլոգգինգի մասին. բրենդինգ և ամպլուա

Ընդհանրապես, եթե լրատվական/տեղեկատվական կայքերի արժեքը որոշում է հիմնականում տեղադրված ինֆորմացիայի որակը, քանակն ու ժամանակին լինելը, ապա բլոգների հարցում շատ կարևոր հասկացություն է բրենդինգը: Հարցը նրանում է, որ նույն թեմայով ու մոտ մակարդակի տեղեկատվություն տվող բազմաթիվ բլոգներ կարող են լինել: Ուրեմն՝ պետք է առանձնանալ:

Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ, «The Magician» («Մոգը») խաղաթուղթը գուշակության մեջ

Հեղինակ՝ Բիլլ Հայդրիք: Աղբյուրն՝ այստեղ:
«The Magician» («Մոգը») խաղաթուղթը գուշակության մեջ
Ինքն իրենով.
Շարժուն, «սնդիկ», կենտրոնացման զգալի ուժով, ինտելեկտուալ: Հակված է հեշտությամբ հարմարվել տարբեր մարդկանց ու վայրերին: Կարող է անկայուն, անվստահելի լինել:

Կարևոր բաների, մասնավորապես՝ տարոյի խաղաթղթերի մասին

Էհ, տարբեր բաներից գրեցինք, բայց որոշ կիսատ թողած բաներ այդպես էլ կիսատ մնացին: Տարոյի դասընթացը, «Պատռված Ջինսերի Սերունդը», ու էլի լիքը բաներ:
Լավ, սկսենք տարոյից: Մի փոքր ծանոթացնեմ «ուսումնական պլանին», լա՞վ:
Նախ՝ կթարգմանեմ Հայդրիքի կուրսն ավագ արկանի մասին: Հետո մի քանի բացվածքների հետ կծանոթացնեմ: Սա առաջին փուլն է, որից հետո կարող եք պարզ ընթերցումներ իրականացնել:

Saturday, January 8, 2011

Սեռական կյանքին նվիրված շարք

Որոշեցի ընդառաջ գնալ ոմն ընթերցողիս խնդրանքին ու սեռական կյանքի հիգիենային, տեխնիկաներին ու այլ բաներին նվիրված «column» սկսել: Հարց ու պատասխանի տեսքով: Ասենք, Դեն Սևիջի «Savage Love»-ի նման, միայն թե՝ ավելի լուրջ: Նախ, եկեք պարզաբանենք կանոնները:

Thursday, January 6, 2011

Արարար-Վարենիկ. թարախ գրառում հայկական ու ընդհանրապես ֆենտեզիի մասին

Կամ՝ «Զբոսանքներ Twilight-ի անտառներում», ա-լյա Ումբերտո Էկո:
Զգուշացնեմ, որ այս գրառման մեջ ժամանակակից գրականության որոշ ինչպես փաստացի, այնպես էլ պոտենցյալ ներկայացուցիչների նկատմամբ թարախս եմ արտահայտելու: Պոզիտիվ չսպասեք:
Քանի դեռ Նոր Հայաստան ՀԿ-ում մեր Հայ Երիտասարդ Ֆանտաստ Նացիոնալիստները (հետագա տեքստում՝ ՀԵՖՆ, չնայած hետագա տեքստում չեն էլ հիշատակվում) տքնում են, մեջբերում, «հայկական բարոյահայրենասիրական ֆենտեզիի» վրա, ավարտ մեջբերման (մի քանի ամիս տքնելու արդյունքը դարձել է, վերջին տվյալներով, 0 տող տեքստ, ինչն, ըստ էության, միակ կանխատեսելի արդյունքն էր), չեմ կարող երկար հակադրվել այդ ուղղությամբ չարախնդալու մղմանս:
Նախ՝ ժող, Լյովն անուն էր առաջարկում ձեր գլխավոր հերոսի համար: Բարոյական: Հայրենասիրական: Իսկական հայկական անուն: Արիական: «Արարար»: Ինչևէ, ես ինքս, ելնելով խորը համոզվածությունից, որ արդյունքը Սապկովսկիական Վարենիկիադա է լինելու, առաջարկում եմ կանգ առնել «Վարենիկի» վրա: Լավագույն դեպքում, որ մի փոքր ավելի հարազատ հնչի հայ ականջին՝ «Գաթա»:

Monday, December 27, 2010

Եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե ուր եմ անհետացել, ապա պարզաբանեմ՝ խմում եմ անխղճաբար:
Այս օրը բացառություն չի կազմի:

Ինչևէ, եթե շաբաթ-կիրակի օրերը ձանձրալի են անցել ու ընդհանրապես կարծում եք, որ բլոգոսֆերայում կարդալու բան չկա, մի քանի տարբերակներ կառաջարկեմ.

Կինոռևյու Բլոգ (Հայկ Տիրատուրյան)
Հայկ «Ռուֆուս» Տիրատուրյանը խորհուրդներ է տալիս՝ ինչ կինոներ դիտել: Մոդայի հետևից չընկնող ու նոր բան փնտրել փորձող կինոդիտողներին խորհուրդ եմ տալիս: Իհարկե, լավ կլիներ, որ վերածվեր լիրաժեք լուսաբանող բլոգի՝ նորություններով համաշխարհային կինեմատոգրաֆից, իրադարձություններով, կինոյի աշխարհի տեխնոլոգիական նորությունների մասով և այլն:
Ցանկացած դեպքում, բլոգը, ծավալման կարիքից բացի, ունի ինտերակցիայի կարիք: Եթե ինչ-որ բան ձեր կարծիքով թերի է բլոգում, կարելի է ինչպես այն չկարդալ (հեշտ տարբերակը), այնպես էլ հեղինակին ասել դրա մասին ու նպաստել բլոգոսֆերայի զարգացմանը:

Wednesday, December 22, 2010

Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ, «The Fool» («Հիմարը») խաղաթուղթը գուշակության մեջ

Շարունակեմ Հայդրիքի նյութի թարգմանությունը: Աղբյուրն՝ այստեղ:
«The Fool» («Հիմարը») խաղաթուղթը գուշակության մեջ
Ինքն իրենով.
Օդային. հոգևոր, լավ աուրայով մարդ, կենսախինդ, անմեղ: Բացասական կողմերը. թույլ է ֆինանսական ու առողջական առումով: Ցրված, անվստահելի, անճարակ:

Ավագ Արկանի խաղաթղթերի հետ.
  • I - VII «Magician»-ից («Մոգ») «Chariot» («Մարտակառք»): Լրիվ մտավոր, չափազանց ակտիվ միտք, կայունության պակաս՝ արդյունքի հասնելու համար:
  • VIII - XIV «Strength»-ից («Ուժ») «Temperance» («Համբերություն»): Լավագույն տարբերակը՝ մտքի ու հոգու լավ համատեղում: Գաղափարներ է ստեղծում, բայց չի փակվում նրանց մեջ:
  • XV - XX1 «Devil»-ից («Սատանա») «World» («Աշխարհ»): Վատագույն տարբերակը: Միտքը մի կողմ է, նյութը՝ մյուս: Պրոբլեմ: Դժբախտ պատահար: Ափսոսանք: Թառամող ծաղկի պատկեր: Բնական ցիկլը չափազանց վայրագ է: Խելագարության վտանգ, միտքը չափազանց հեռու է աշխարհից: Կարող է հաղթահարել այլ կերպ անանցանելի խոչընդոտները:

Monday, December 20, 2010

Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ, ներածություն

Աղբյուրն՝ այստեղ:

Բիլլ Հայդրիք
Գուշակություն Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ

Առաջարկներ այս նյութի ընդհանուր կիրառման վերաբերյալ.

Saturday, September 18, 2010

Ներեցեք, որ ժամանակ չեմ ունենում այստեղ գրելու համար (տեսնես ինչ-որ մեկը կարդու՞մ է), պարզապես թարգմանությունս ժամանակ է խլում: Փորձում եմ ֆորումի «Ինչպես գրել» բաժինը վերածել հայ գրողների համար հնարավորինս հարուստ ռեսուրսային կենտրոնի՝ գիտեմ, շատ բաներ կլինեն, որ ոչ պետքական կամ անիմաստ կթվան, բայց ամեն մարդու իրենն է օգուտ տալիս և այլն, և այլն:

Tuesday, July 13, 2010

Ջեննի

Ազատ ժամանա՞կ ունեք:) եթե դեմ չեք մանկական գրականությանը, փորձեք սա կարդալ.
Պոլ Գելլիկո,  «Ջեննի»
Գիրքն իսկապես հրաշալի է, շատ շնորհակալ եմ Անուկին, որ հայտնեց նրա մասին: Ու ծավալուն էլ չի: Սա հատուկ խիստ ծույլերի համար եմ նշում:

Sunday, June 27, 2010

Ivory Tower

Վերջին օրերը հակասական են՝ հարուստ թե դրական, թե բացասական բաներով: Այնպես որ՝ ամեն ինչի մասին հերթով:
Նստած լսում եմ «The NeverEnding Story» ֆիլմի, ասած Բրüնոն՝ «so 1984» սաունդտրեկը (ի՞նչ, դուք փոքր ժամանակ չե՞ք տեսել այդ ֆիլմը. ուրեմն նայեք հենց հիմա, թեև չեմ կարծում, որ 90-ականներին ծնվածները կհասկանան), ու մտածում՝ եթե հարվածային պարտիաների ու ռեվերբի նկատմամբ նախապաշարմունքը մի կողմ դնեմ, այն պարզապես հիանալի է: Ու ոչ միայն «Happy Flight»-ի մեղեդին:


Blogspot-ն ուրախացրեց միանգամից մի քանի լավ նորություններով. դիզայնի ու Facebook/Twitter/Google Buzz-ով share անելու ֆունկցիաներ են ավելացրել: Բացի դրանից՝ կեցցե cut jump ֆունկցիան, որի հաշվին երկար գրառումները կարող եք շարունակել կարդալ նոր էջում:

Sunday, March 28, 2010

Դոպլերներ

Խորհուրդ եմ տալիս՝ զգուշացիր դոպլերներից: Երբ հանդիպես նրան, նա լքված, աշխարհից նեղացած, դատարկված կլինի: Միանգամից փնտրիր այն մարդուն, ով լեղապատառ փախել է նրանից. եթե այդպիսին կա, ապա դու գործ ունես դոպլերի հետ:
Դոպլերը միանգամից շատ ընդհանուր բան կունենա քո հետ: Նա քեզ շատ հետաքրքիր կհամարի, կլսի քեզ, կհասկանա բոլոր հարցերում: Ոչ թե կձևացնի, այլ իսկապես կհասկանա. ու դա ամենասարսափելին է:
Դոպլերը քեզ սպունգի նման կքաշի իր մեջ: Քո երաժշտական ճաշակը, հագնվելու, գրելու, խոսելու ոճը, բառապաշարը, հիշողությունները. ամեն ինչ: Մինչև մի օր ձեր տարբերությունն աննշմարելի չդառնա: Դոպլերը սնվում է մարդկանց ներքնաշխարհով: Երբ դա տեղի կունենա, դոպլերը կհայտարարի, որ ինքն է օրիգինալն ու կասկածի տակ կդնի քո գոյության իրավունքը: Կոչնչացնի քո հեղինակությունը, հասարակական դիրքը, կփչացնի կյանքդ, մարդկանց քո դեմ կտրամադրի, որ դու միշտ ստվերում մնաս: Դոպլերը քո կյանքով է ապրում:
Ինչպե՞ս պայքարել դոպլերի դեմ: Երբ տեսնես նրան, շրջվիր ու գնա, առանց ետ նայելու: Մի թույլ տուր որ նա խղճահարությունդ կամ համակրանքդ շահի: Հենց նրա հետ ընդհանուր բան տեսնես, դատապարտված ես: Իսկ եթե բռնվել ես ու դոպլերն արդեն քեզ ստվերն է հրում, մի դիմադրիր: Դա հենց քո հաղթաթուղթն է: Թաքնվիր ստվերում: Մի մոռացիր՝ դոպլերը դու չես: Կորցնելով քեզ, նա հոգեբանորեն ավելի ու ավելի «կճարպակալի», կպատվի արհեստականություններով ու ձևականություններով: Եթե բավականաչափ շատ է կրկնօրինակել քեզ, դեռ որոշ ժամանակ կպահանջվի, մինչև նա դուրս կգա քո թաղանթից ու նորից իր խղճուկ ու դատարկված տեսքը կստանա: Սպասիր, ու աճիր քո բնական աճով: Քանի դեռ դու աճում ես, քո դոպլերը նեխում է:
Հետո հայտնվիր ու պարզապես ապրիր: Թող նա տեսնի: Փայլիր: Բայց ոչ մի ներողամտություն, ոչ մի ուղղակի շփում մի ունեցիր դոպլերի հետ, այլապես ամեն ինչ կկրկնվի: Պարզապես փայլիր: Ու քո փայլը նրան կմոխրացնի:

Sunday, March 21, 2010

Աուդիոգրքեր

Վերջապես նորմալ քնեցի: Մոտ տասնմեկ ժամ անընդմեջ: Չէին սպասում, թե կստացվի:
Լսում եմ Սթիվեն Քինգի «Սև Աշտարակի» առաջին մասի աուդիոգիրքը: Ասեմ, որ գիրքը հիանալի է գրված, նամանավանդ վերամշակված (հեղինակի կողմից վերամշակված, ոչ թե ինչ-որ մեկի վերապատմած-պարզեցրած-կրճատածը): Անձամբ ես այրվելու արժանի հերետիկոսներ եմ համարում այն մարդկանց, ովքեր աուդիոգրքերն օգտագործում են գործով զբաղված ժամանակ գիրք լսելու համար: Անձամբ ես դրանք օգտագործում եմ, երբ աչքերս չեմ ուզում լարել կամ երբ գիրք կարդալը հարմար չի (ասենք՝ երթուղայինում):
Չնայած՝ դե, այդ մարդկանց կարդացածն էլ սովորաբար այնքան թեթև բան է լինում, որ կարող են ականջի պոչով լսել, իրենց գործն էլ զուգահեռ անել: Պատկերացնում եմ, «Սև Աշտարակի» վախենալի պահերը լսող ու աման լվացող մարդն ինչպես է կասկածանքով ու վախով նայում ետ, ստուգում, արդյո՞ք ատրճանակները գոտու վրա են, կամ՝ Տոլկիենի «Մատանիների Տիրակալը» լսող մարդն ինչպես է շորերը պարզաջրում նույն կատաղությամբ, ինչպես ռոհիրրիմներն են օրկերին ջարդում)))