Showing posts with label հանրապետության քսանամյակ. Show all posts
Showing posts with label հանրապետության քսանամյակ. Show all posts

Tuesday, January 11, 2011

Jarre@Armenia.2011:)

Բլոգում նոր թեգ եմ ավելացնում` JarreArmenia.2011:) Նախ՝ հետաքրքրվողներն արագ կկարողանան գտնել նախագծի հետ կապված նորությունները: Երկրորդ՝ փրոմոուշենի հարցում օգնել ցանկացողները թող ինտերնետային որոնման համակարգերում (Google, Yahoo!, Bing, Ask և այլն) հավաքեն «Jarre@Armenia.2011:)», «JarreArmenia.2011:)», «Ժան Միշել Ժառը Հայաստանի Հանրապետության քսանամյակին» արտահայտություններն ու ընտրեն մեր աղբյուրները: Ներկայումս միակ աղբյուրը սա է, հետագայում սպասվում են առանձին բլոգ, YouTube-ի ալիք, Twitter-ի ու Armenix-ի հաշիվ, ինչպես նաև՝ էջ Facebook-ում: Twitter-ում ու Armenix-ում նախագծի մասին գրելիս օգտվեք #JarreArmenia.2011:) հեշթեգից: Շնորհակալություն ուշադրության համար:
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Իսկ մեզ արդեն օգնում են: Արտակ Կոլյան, ;) շնորհակալություն:

Monday, January 10, 2011

Jean-Michel Jarre. շոու Հայաստանի Հանրապետության քսանամյակի առթիվ

Երեկ Արթուրի (Jarre) հետ խոսելիս միտք արտահայտվեց Ժան Միշել Ժառին կանչել ՀՀ քսանամյակի առթիվ Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալու: Չէ, ժողովուրդ, սա «երանի Ժառը գար» կարգի խոսակցություն չի: Այլ կերպ ասած, մենք պատրաստվում ենք դա կազմակերպել:
Ժառը, բացի բարձր մակարդակի երաժիշտ լինելուց, նաև ունիկալ շոուներ է կազմակերպում իր համերգների համար: Լազերային շոու, հրավառություն, ունիկալ ոճայնացված դեկորացիաներ... այլ կերպ ասած, սա քսանամյակն առավել նշանակալի ու նշանավոր դարձնելու հնարավորություն է:
Մոտակա ժամանակներս Ժառի համերգային շոուների ավելի լավ օրինակներ կտեղադրեմ, որ պատկերացնեք, թե ինչ է կանխատեսվում:
Քանի որ Արթուրը Ժառի ու հայ որոշ կազմակերպիչների հետ կապ ունի, մնում է համերգի ֆինանսական մասը: Որը կարելի է մարաթոնի սկզբունքով իրականացնել:
Ի՞նչ կասեք:)))