Sunday, June 20, 2010

Էլի «ալտերնատիվ» երևանյան պատկերներ

Նկարները թվային մշակման չեն ենթարկված:) «ո՛չ ասենք գլամուր լուսանկարչությանը» շարքից:
Մեր տան մոտ՝ խաչմերուկ չհասած.
Կասկադ.
Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ.
Օրվա երաժշտությունը՝
Մի՞թե ստորություն չի բանակ գնացող ակումբցիների հետ կապված սենտիմենտներն ինչ-որ մեկի նկատմամբ անձնական անտիպատիան ուրիշներին ներշնչելու նպատակով օգտագործելը: Մասնավորապես, Միքոյին ես էլ եմ շատ հարգում ու ափսոսում եմ, որ նա բանակ գնաց, բայց ո՞ր մի, կներեք արտահայտությանս համար, շինարարիս է ոմն մեկը իմ արգելափակման հետ կապված ռեակցիան հակադրում Միքոյի բանակ գնալուն: Վազելինի հոտը չհաշված: Նամանավանդ որ ես այս պահին ֆիզիկապես չեմ կարող ռեակցիա տալ նրա գրածին (արգելափակումս չի ավարտվել): Մանրամասների համար՝ այստեղ: Լույս դառնաս, Իվան Ֆոլկերտ)))
Մասնավորապես՝
Մեջբերում:
— Ребята, на отрядное дело! — прогнусавил в один из таких дней местный «шнырь» заглядывая в двери нашей комнаты. — Только вас и ждем, все давно уже собрались! Комната у нас была одна на четверых — пружинные кровати и несколько тумбочек, доверху набитых банками с брагой. Лично мне хватало тогда трехсот грамм, чтобы упиться «в говно», а поллитрой я мог довести себя уже до «полного отрубона». Поэтому слова «шныря» не произвели на нас особого впечатления — мне неожиданно стало похуй не то что на «отрядное дело», а и на самих вожатых и на весь этот ебучий отряд. И, видно, не мне одному.
— Пошел отсюда! — прикрикнул на «шныря» Костян. — Пока мы не встали и не дали тебе пизды!
— Ах вот как! — рассердился «шнырь». — Ну я вам …
Но что «он нам», «шнырь» придумать так и не смог. Мы легко дали бы ему пизды, и «шнырь» неожиданно для себя очень хорошо это понял. Так что пришлось ему убираться ни с чем, а у нас появился опыт отстаивания собственных прав с помощью «угрозы пиздюлей».

Saturday, June 19, 2010

Lambchop - OH (Ohio)

Օրվա երաժշտությունը.
Ինչպես կարող եք տեսնել, ծիծիկների թեման լրիվ բացված է:

Եթե սիրում եք դինջ ու իրոնիայով հագեցած երաժշտություն:)
Բարի գալուստ Blogspot, Մանանա :) կարծես թե այստեղ էլ է որոշակի մասսա սկսում ձևավորվել:
Իսկ կատուներ սիրողներին այստեղ միշտ էլ ուրախ են :P

Monday, June 14, 2010

Insomnia

Ժամը հինգ անց կեսի կողմերը դեպի արևելք նայելիս հետաքրքիր տեսարան է բացվում: Շենքերի սև սիլուետներ մոխրագույն-նարնջագույն ֆոնի վրա` հազվագյուտ լուսավոր պատուհաններով: Իսկական քաղաքի ուրվական: Մի փոքր անց պատկերը կցրվի: Ափսոս:

Wednesday, June 9, 2010

I'm alive! Death is just a feeling!

Երևանյան պատկեր «Football on my mind» շարքից: Ներեցեք որակի համար՝ հեռախոսով ավելի լավ չստացվեց, այն էլ շարժվող երթուղայինից (բայց աչքս ինչ կադր է բռնում, թափով հանեցի, նկարեցի:D):
Օրվա երգը՝

Friday, June 4, 2010

Երեկվա արագ (մինչև 250 դաունլոուդ!!!) ինտերնետն ավարտվեց Anathema-ի վերջին, թարմ-թարմ, դեռ տաք ալբոմով (Սթիվեն Ուիլսոնի պրոդյուսերական աշխատանքը՝ 9 բալ 10-ից), ինչպես նաև Ստյուարտ Մերդոքի «God Help the Girl» սաունդտրեկով:  Երկրորդի մասին՝ առավել մանրամասն:
«God Help the Girl»-ը շոտլանդական «Belle and Sebastian» ինդի-խմբի ղեկավար Ստյուարտ Մերդոքի նախագիծն է. ընդ որում, այն ոչ թե երաժշտական խումբ է, այլ ֆիլմ, որի նկարահանումները պետք է որ սկսեն այս տարի: Իսկ սաունդտրեկն արդեն թողարկվել է ալբոմի տեսքով ու Last.fm-ում մեկ միլիոնից ավել ունկնդրում ունի:
Մերդոքը սաունդտրեկի մեջ ներառել է «Belle and Sebastian»-ի երգեր («Act of the Apostle», «Funny Little Frog»), ինչպես նաև գրել է լրիվ նոր երաժշտական նյութ, որի մեջ երբեմն դժվար չի ճանաչել «Belle and Sebastian»-ական մեղեդիներ. օրինակ՝ «Musician Please Take Heed»-ի մեջ զգացվում է «Another Sunny Day» երգը, և այլն:
Ալբոմն, ինչպես և «Belle and Sebastian»-ի աշխատանքները, նուրբ է ու թարմ: Դե, ի՞նչ արած, մնանց ֆիլմը դուրս գա: Շնորհակալություն, Ստյուարտ:

Thursday, June 3, 2010

Ուրվականներ

Գիտեմ, որ ասել ես՝ գնում ես Հայաստանից, ու որ էլ չես գալու: Գիտեմ, թե ինչ ես խնդրում: Գիտեմ, որ երբ համերգին քեզ հեռվից նկատեցի, հասկացա, որ էլ չեմ ցանկանում քեզ տեսնել: Չէի ցանկանում այս ողջ ընթացքում: Թող անսիրտ կոչվեմ, բայց հենց դա եմ զգում, ու ոչ ինձ եմ ուզում խաբել, ոչ էլ քեզ: Գնաս բարով: Հուսով եմ՝ նոր հողը քո հետ ավելի բարի կլինի:

Wednesday, June 2, 2010

Էլի երաժշտության մասին

Երբեմն միջնադարյան հոգևորական երաժշտություն լսելիս զարմանում եմ, թե ինչպես կարող էր նման հրեշավոր մշակույթը նման գեղեցկություն ստեղծել: Ու երբեմն մտքովս անցնում է՝ իսկ միգուցե քրիստոնեությանը զոհ գնացած մարդիկ ու մշակույթները դրան արժեին: Հետո հասկանում եմ՝ ես չեմ, որ իրավունք ունեմ դատել այդ մասին: Թող զոհերն իրենք պատասխանեն այս հարցին:
Պարադոքսալ երևույթ. Ջիովանի Բատիստա Պերգոլեսիի Stabat Mater-ն ու Salve Regina-ն երաժշտական տեսանկյունից այնքան նման են իրար (ինչն առավել ակնհայտ է երևում երկու ստեղծագործությունների առաջին մասերը համեմատելիս), բայց միևնույն է՝ փոքրիկ նրբությունները նրանց զգայական տեսանկյունից լրիվ տարբեր են դարձնում: Ու երկու գործերն էլ լրիվ նորովի են լցվում:
Պերգոլեսին ապրել է ընդամենը 26 տարի, մահացել թոքախտից: Փաստորեն, նրա բոլոր աշխատանքներն էլ «վաղ շրջանի» են: Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե նա երկար ապրեր:

Tuesday, June 1, 2010

:)

Դեռ կենդանի եմ, բայց գրելու բան ոնց որ թե չունեմ: Զբաղված եմ ՀԿ-ի գործերով (սպասեք թարմացումներ), գրքիս երևի էլի սկսեմ ժամանակ տրամադրել: Ժիմերի քանակը՝ 25 մի թափից, ծխախոտ՝ 40 հատ, ալկոհոլ՝ 0 բաժակ:
Տեսնենք, ինչ կլինի: