Սարսափելիագույն երազ տեսա:
Ինձ շատ մոտիկ մի մարդ հղի էր (երևի վեցերորդ ամսի վրա) ու որոշել էր երեխային ռենտգենել, ինչի վրա ես ջղայնանում էի, գոռգռում: Գնացի, բժշկին հարցրեցի, ի՞նչ վնաս կհասցնի ռենտգենը երեխայի հյուսվածքներին: Բժիշկն ասաց՝ առավելագույն: Ու ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչպես կարելի է նման հրեշավոր բան անել: Ու պրոցեսը պահանջել էին հենց մոտիկս ու իր ամուսինը: Բժիշկն էլ իրենց ընկերն է: Մտա մանկասենյակ, այնտեղ էի բողոքում, որ ռենտգենի ընթացքում իմ սենյակում չլինեմ, որտեղ պրոցեսն իրականեցնում էին: Հետո գնացի ու բացատրություններ պահանջեցի: Նա ինձ ասաց, որ գիշերն ինչ-որ բան է եղել (միզապարկի հետ կապված), ու երեխան վնասվել է: Հարցրեցի.
- Իսկ բժի՞շկն ինչ ասաց:
- Ասաց, որ ցավում է: Պետք է աբորտի համար բժիշկ ընտրենք:
- Երեխան կենդանի՞ է:
- Այո... բայց էլ չի կարող ծնվել:
Ու այդտեղ իմ մոտ հիստերիկա սկսեց, չնայած գիտեի, որ նա է իմ աջակցության կարիքը զգում, ես, խորը շունչ քաշելով ու ընդհատ ճիչեր արձակելով, լրիվ իմ կամքին հակառակ, սկսեցի հետ-հետ գնալ, սառնարանի ու դարակի արանքի ճեղքը մտա ու մեջքով հենվեցի բանկաներին: Ծանոթս էլ սենյակիս հակառակ ծայրում (որտեղ իրականում իմ անկողինն է) բանկաներ էր դասավորում, այդ պահին ձեռքին մեծ գնդաձև տարա էր, որ երկու ձեռքով էր բռնել, նա հանգիստ, տխուր հայացքով նայեց ինձ, մոտեցավ, ծնկի իջավ, բանկան դրեց գետնին ու ձեռքը մոտեցրեց ինձ, որ մազերս շոյի:
Այդ պահին էլ արթնացա:
1 comment:
hetaqrire ena vor .. et anter yeraznere qo kyanqi het vochmikap chunen , bayc qo marmni mej et emocianere hormonner en artadrum :)
zzvum em vor qnic helnum es u jogum es vor et yerazi tramadrutyune mnacela mejt..
Post a Comment