Saturday, February 27, 2010

Requiem

Ինչպես և խոստացել էի, հիմա՝ Requiem-ի մասին: Այս մասին ես բավականին ընդարձակ գրել եմ վիպակի սկզբում, իսկ կրկնվել չեմ սիրում: Բայց վիպակը ռուսալեզու է, իսկ ես հայերեն հեղինակային թարգմանություն էի խոստացել: Ուրեմն հենց դրանից էլ կսկսենք:
Նախաբան, նվիրում ու վերջաբան
Առաջին վիպակը գրելն ամենահեշտ խնդիրը չի: Նամանավանդ իմ համար: Իմ գրելաոճի կրճատությունը դեռ դպրոցական տարիներին տեղիք էր տալիս կատակների համար:
Ինչևէ, սա վիպակ է: Ես այն սկսեցի գրել 2006-ի օգոստոսի 10-ին, բանակային արձակուրդիս ընթացքում: Այդ պահին իմ ունեցած միակ ռեսուրսներն էին գրիչն ու «Ուքյուլ Դաֆթար» խորիմաստ մակագրությամբ թուրքական ծագման 40 էջանոց տետրը: Բարեբախտաբար, իմ սպաներից մեկը՝ Ս. Ալեքսանյանը, հիանալիագույն մարդ, ով լրիվ արժանի է այս նվիրման մեջ առաջինը հիշատակվելու, կարողացավ ինձ գրամեքենա հատկացնել, ինչպես նաև դարձավ առաջին ընթերցողս:
Սա իմ կյանքի մի շրջան է, որը ես շատ լղոզված եմ հիշում: Հիմա կփորձեմ վերհիշել: 2006-ի ծննդյանս օրը՝ տասնիննամյակ: Ես, Սնոուին, Պոետը, Սիլվան ու Յանան Էրեբունու ավերակներում գարեջուր ենք խմում: Երջանիկ օր է, լավ փաստագրված մեր «Wake me up when September ends» ֆիլմում: 2007-ի գարուն՝ խզում Սնոուիի հետ, ինչի հետևանքով ես ստիպված եղա մտորել իմ որոշ արժեքների շուրջ: Ինչևէ, իմ գրելաոճի վրա սա առավել բարերար անդրադարձավ. դրա շնորհիվ է, որ դուք քիչ թե շատ կազատվեք Ռեմարկի «Երեք ընկերների» ոճի գերսենտիմենտալ տողերից: Չնայած ես Ռեմարկին սիրում ու հարգում եմ, մեկ այդպիսի վեպը, կարծում եմ, բավական է:
2007-ի ծննդյան օրը. նեղսրտում էին քսանամյակիս արթիվ ու որոշեցի չնշել: Առաջին ծննդյան օրս է բանակից հետո: Իռլանդուհին ավազե ժամացույց նվիրեց. ես այն մինչև հիմա էլ շնորհակալության զգացողությամբ եմ պահում: 2008-ի ծննդյանս օրը, երբ մենք խմեցինք սպիրտային խմիչքների բոլոր հասանելի տեսակներն ու վատ չծխեցինք: Արդեն յոթ ամիս է, ինչ ես ու Բլիսսը հանդիպում ենք)))
2009-ի ծննդյանս օրը: Ամեն ինչ իր տեղն է ընկել, ճգնաժամը հաղթահարված է:
Ես մտածում էի, որ իմ վիպակը երազից է սկսել: Բայց, ինչքան ավելի շատ էի այն գրում, այնքան ավելի էի հասկանում, որ այն շատ ավելի շուտ է սկսել՝ 2005-ի հունիսի 11-ին՝ Ժամանակակից Արվեստի Գաֆեսչյան Թանգարանի առաջ տեղի ունեցած «Big Hillbilly Bluegrass» բլյուգրաս-համույթի համերգից: Հենց այդ օրն էր, որ գլխումս ծնվեցին հերոսներս՝ Ջեկը, Դաֆնան, Ալեկսն ու մնացած բոլորը:
Անշնորհակալ կլիներ չհիշել նաև մարդկանց, ովքեր, հավանաբար, իմ առաջին քննադատները կլինեն. Աժին, Իմփրեշնը, Բյուրը, Ուլուանան, Կիրան, Ֆրեդդին, Տանամասին՝ շնորհակալություն աջակցության ու հասկանալու համար:
Այստեղ գրվածն ինչ-որ անձնական բան է, որը ես էլ չկարողացա ներսումս տանել ու որոշեցի կիսվել քո հետ: Ինչ երբեք չեր լքում զգացողությունը, որ ես ռեքվիեմ եմ գրում: Պարզվեց՝ դա իմ ռեքվիեմը չի: Այստեղ իմ կյանքի պահեր են, ապրումներ, ֆանտազիաներ ու երազներ, երբեմն՝ մղձավանջային: Այստեղ սուտ չկա, երազում թե արթմնի՝ այս ամենը տեղի է ունեցել: Չէ՞ որ վիպակն ինքնակենսագրական է:
Ուրեմն վիպակը նվիրվում է այն մարդկանց, ովքեր ինձ շրջապատում էին, քանի ես այն ապրում էի: Նրանցին ամեն մեկն ինձ ինչ-որ բան է թողել: Ու ես դա գնահատում եմ:
Բացի դրանից, նվիրվում է Էլիս Քուփերին ու The Cure խմբին, ում երաժշտության տակ ես արդեն հինգ տարի է, ինչ գրում եմ:
Ու վերջին նվիրում՝ եթե կարդաս ու ինչ-որ տեղ տեսնես ինքդ քեզ, ապա այս գիրքը նվիրվում է հենց ՔԵԶ:

2 comments:

Los said...

sorry. kardaci kardaci, bayc kam moraca, kam chjokeci.. arden patrasta kardalu hamar? et depqum vorteghic karelia qashel?

Bayandur Poghosyan said...

Հեսա կլինի))) վերջին չորս տարում էդ եմ խոստանում:

Post a Comment