Saturday, October 30, 2010

Ամեն ինչ լրիվ հանգիստ էր, բայց կողքի սենյակով հաստատ այլմոլորակայիններ էին քայլում: Պետք էր թաքնվել, հետո Վելվետը վազեց սենյակ, սեղանի դիմաց լվացքի մեքենա դրեցինք, մտանք սենյակի տակ: Լվացքի մեքենայի վրա պլակատ էր, չեմ հիշում՝ ինչ, մտածեցի՝ որ սրանց սկաններները մեզ ցույց չտան լվացքի մեքենայի միջով, աստղային քարտեզն էլ կպցնեմ վրան: Սիրուն առավոտյան արև էր պատուհանից ընկնում, վարագույրի միջով, ոնց որ ոչ մի բան էլ չկատարվեր:
Հետո, չգիտեմ ինչքան ժամանակ էր անցել, դուրս եկա սեղանի տակից, մանկասենյակի դուռը բացեցի, որ տեսնեմ՝ շենքը մինչև ներքև սենյակի գծով կտրած է: Կտրած չէ, է, ջարդած: Դրսում էլ՝ ծուխ, ավերածություն, դիակներ:
Այն, ինչ կարող էր բավականին հետաքրքիր հետագա կյանքի սկիզբ դառնալ, երազ դուրս եկավ:(((
Օրվա խոսքը. «If you want your enemies scared, do not offer them virtue in defeat»: Մասնավորապես՝ մի՛ խոստացիր սպանել նրանց, ինչպես ասում են՝ մահ իմացյալ և այլն:

Thursday, October 28, 2010

Վերջին գրառմանս մեջ պաթոսը ելել, ինձ կերել էր: Ինչի համար ներողություն եմ խնդրում: Ու ընդհանրապես, շատ ոչ կոնսիստենտ եմ գրում: Պետք է ուղղվել:
Թվում է՝ գրելու բան չկա, ոչ մի բան տեղի չի ունենում, հետո մի քիչ հետ ես նայում, ու տեսնում ես, որ պարզապես ինքդ ես հեռացել ամեն ինչից ու սեփական քթիցդ հեռու ոչ մի բան չես տեսնում:
Այնինչ այնքան բան է տեղի ունենում, ու ոչ առանց քո մասնակցության:

Wednesday, October 27, 2010

What win I, if I gain the thing I seek?
A dream,a breath, a froth of floating joy .
Who buys a minute's mirth to wail a week?
Or sells eternity to get a toy?
For one sweet grape who will the vine destroy?

Tuesday, October 26, 2010

Մանկությանդ հարսնյակի մեջ փակված, կարողանում ես զգալ, թե ինչքան մեծ է աշխարհը, ու անընդհատ մտածում ես՝ դուրս գալ, ողջունել աշխարհը, գրկել այն:
Ու դուրս ես գալիս.
«Բարև, աշխարհ: Ահա և ես»:
Իսկ աշխարհը.
«Պաաա, հլա սրա մազերին նայի... Ապե դու ռոցկ ե՞ս լսում... Արա էսի գոմիգ էլ կլինի...»
Ու, մանկական միամտությամբ մտածում ես, որ աշխարհը սխալ է, որ իրականում վատ մարդիկ չկան, որ ամեն մեկի մեջ լավը տեսնելով կարող ես փոխել աշխարհը:
Հետո հասկանում ես, որ կան վատ մարդիկ: Ու կան լավ մարդիկ, ովքեր կարող են քեզ փշրել, որովհետև դու կանգնած էիր նրանց ճանապարհին: Ու որ ինչ էլ մարդկանց մեջ տեսնես, փոխվուն են ոչ թե նրանք, այլ քո իլյուզիաները նրանց մասին: Մարդիկ միշտ նույնն են:
Ու կռիվը քեզ սովորեցնում է գազան լինել: Որովհետև քո մեջքի հետևում ոչ ոք չկա: Միայն սառը պատ: Ոչ ոք քո մասին հոգ չի տանի: Կարող ես լինել նրանցից մեկը, կամ էլ ժանիքներդ մերկացնել ու մռնչալ. չմոտենաս, կսպանեմ: Իսկ եթե մոտենա՝ սպանել:
Հետո հասկանում ես, որ կան նաև լավ մարդիկ:
Իսկ հետո հետ ես նայում, ու տեսնում, որ իրականում չես փոխվել: Պարզապես սկսել ես ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, ավելի պարզ ընկալել: Ավելի ազնիվ լինել ինքդ քո հետ: Ներել ինքդ քեզ: Որովհետև ուրիշ ոչ մեկը չի ների:
Ու նայում ես առաջ՝ դեռ ինչքան ճանապարհ ունես գնալու:

Monday, October 18, 2010

Այն, ինչ մենք սիրում ենք

Նայելով խանութների ցուցափեղկերին, ներքնազգեստի գովազդին ու պիտակներին, այսօր մտածում էի:
Էլլ Ռամոս: Ուրուգվայցի ֆոտոմոդել: Ծնվել է 1988 թվականի հունվարի 23-ին: 2007 թ. փետրվարի տասներեքին (18 տարեկանում) մահացել է նևրոտիկ անոռեքսիայի հետևանքով:
Նևրոտիկ անոռեքսիան հիվանդություն է, որի ժամանակ, նիհարելու հիվանդագին մղման մեջ, մարդը սկսում է աննորմալորեն վատ սնվել: Մահվան ուղղակի պատճառն ամենից հաճախ, ինչպես Էլլի դեպքում էր, սրտի կաթվածն է: Սրտի կաթված՝ 18 տարեկանում:
Ու ես մտածում էի. հաճախ այն ամենն, ինչ մեր աչքը սիրում է, մեզ է նայում մեռելների աչքերով:

Monday, October 11, 2010

Օրվա երաժշտությունը

Երեկ ձայնագրված, «յուղը վրան» երգ.

Sunday, October 10, 2010

)))

Գիտեք երևի՝ չեմ սիրում սիրային բնույթի գրառումներ կատարել: Որ հետո ստիպված չլինեմ անցյալ ժամանակով կարդալ: Բավականաչափ փորձ ունեմ այդ առումով:
Բայց այս մեկը թող մնա:

La voie, le saule s'incline dessus du ruisseau,
Comme une personne qui se descend criant pour l'amant.
Me rapelle d'automne précedente, en révérence,
Je m'ai engagé à vous.

(Համ էլ առաջին գեոթեգինգով գրառումս է)

Thursday, October 7, 2010

Review: Freak the Mighty

Freak the Mighty


My rating: 4 of 5 stars

While not quite as strong, as the movie, and with an ending that seemed too rushed to me (my sister suggested it might be the editor's fault), this is a really nice children's novel, the language is easy to understand, emotions and situations are convincing.
And the characters, sometimes they seem so real that you almost see them before your eyes.
And not the way they are in the movie (Iggy, for example, is quite a different person, and plays a much more positive role in the novel).

Tuesday, October 5, 2010

Անկողնային խնդիրներ

Էրոտիկա չսպասեք))) դե, ես հիմա հին բազմոցին եմ քնում, միջնափայտերից մեկը մեջտեղից կոտրվել էր՝ քունս դժոխքի վերածելով:
Մի քանի ամիս դա հանդուրժելուց հետո որոշեցի խնդիրը հիմնովին լուծել: Փայտը փոխելը գրեթե անհնարին կլիներ, երկու առանցքով ամրացրեցի ու լծակներով ուղղեցի-ֆիքսեցի, ընթացքում Արքիմեդին օրհնելով:
Երբ պառկեցի վրան, զգացի, որ լավ եմ աշխատել, նույնիսկ չէր էլ ճռռում: Ավելին, չափից դուրս լավ եմ աշխատել)))) այժմ փոս է ընկած բազմոցի մյուս կեսն՝ իր նստած զսպանակների պատճառով:))))))
Մի բան կանեմ: Բայց ոչ այլօր:
Վերջապես սկսեցի օգտվել Goodreads-ից (մինչ այդ LivingSocial-ի Visual Bookshelf-ի վրա էի): Այցելեք մեկ-մեկ))) ու չզարմանաք, եթե բլոգումս սկսեն գրքերի անգլերեն ռևյուներ հայտնվել:

Monday, October 4, 2010

«The Star»

Երևի անցնեմ տարոյի սեփական կապի ստեղծմանը:) «The Star»-ն այնքան պարզ եմ տեսնում աչքիս առաջ, պարզագույն ուրվագծերը:
Նավ, փոթորիկ, աստղ, հավերժություն, Փիլիսոփայական Քար:
Պետք է հիշել:

Friday, October 1, 2010

Rainy Day Women #12 & 35

Մենակ տեսնեք՝ ինչ անձրև է գալիս))) կներեք, որ տեսախցիկը թրթռում է, էկրանը նկարահանելիս չէի տեսնում: Ու մեկ էլ՝ պատկերը հայելային շրջված է: Այո-այո, ես վիդեո-բլոգգինգի հարցում լրիվ նուբ եմ: