Ամեն ինչ լրիվ հանգիստ էր, բայց կողքի սենյակով հաստատ այլմոլորակայիններ էին քայլում: Պետք էր թաքնվել, հետո Վելվետը վազեց սենյակ, սեղանի դիմաց լվացքի մեքենա դրեցինք, մտանք սենյակի տակ: Լվացքի մեքենայի վրա պլակատ էր, չեմ հիշում՝ ինչ, մտածեցի՝ որ սրանց սկաններները մեզ ցույց չտան լվացքի մեքենայի միջով, աստղային քարտեզն էլ կպցնեմ վրան: Սիրուն առավոտյան արև էր պատուհանից ընկնում, վարագույրի միջով, ոնց որ ոչ մի բան էլ չկատարվեր:
Հետո, չգիտեմ ինչքան ժամանակ էր անցել, դուրս եկա սեղանի տակից, մանկասենյակի դուռը բացեցի, որ տեսնեմ՝ շենքը մինչև ներքև սենյակի գծով կտրած է: Կտրած չէ, է, ջարդած: Դրսում էլ՝ ծուխ, ավերածություն, դիակներ:
Այն, ինչ կարող էր բավականին հետաքրքիր հետագա կյանքի սկիզբ դառնալ, երազ դուրս եկավ:(((
Օրվա խոսքը. «If you want your enemies scared, do not offer them virtue in defeat»: Մասնավորապես՝ մի՛ խոստացիր սպանել նրանց, ինչպես ասում են՝ մահ իմացյալ և այլն:
No comments:
Post a Comment