Էրոտիկա չսպասեք))) դե, ես հիմա հին բազմոցին եմ քնում, միջնափայտերից մեկը մեջտեղից կոտրվել էր՝ քունս դժոխքի վերածելով:
Մի քանի ամիս դա հանդուրժելուց հետո որոշեցի խնդիրը հիմնովին լուծել: Փայտը փոխելը գրեթե անհնարին կլիներ, երկու առանցքով ամրացրեցի ու լծակներով ուղղեցի-ֆիքսեցի, ընթացքում Արքիմեդին օրհնելով:
Երբ պառկեցի վրան, զգացի, որ լավ եմ աշխատել, նույնիսկ չէր էլ ճռռում: Ավելին, չափից դուրս լավ եմ աշխատել)))) այժմ փոս է ընկած բազմոցի մյուս կեսն՝ իր նստած զսպանակների պատճառով:))))))
Մի բան կանեմ: Բայց ոչ այլօր:
Վերջապես սկսեցի օգտվել Goodreads-ից (մինչ այդ LivingSocial-ի Visual Bookshelf-ի վրա էի): Այցելեք մեկ-մեկ))) ու չզարմանաք, եթե բլոգումս սկսեն գրքերի անգլերեն ռևյուներ հայտնվել:
No comments:
Post a Comment