Ինչպես ասում են, նվիրած ձիու ատամները չեն հաշվում, բայց Չեխիայից մորաքրոջս ուղարկած շապիկն ուղղակիորեն մտորումների է դրդում՝ այդ ի՞նչ ակնարկներ են:))) դատեք ինքներդ.
Tuesday, November 30, 2010
Sunday, November 28, 2010
Պարանոյա
Ես պարանոիկ եմ: Համենայն դեպս, այդպես է թվում: Իմ շրջապատի տարբեր մարդկանց նայելիս միանգամից տեսնում եմ, թե ինչպես ու ինչ հանգամանքներում ինձանից երես կթեքեին: Ում հետ համախոհ լինելու պատճառով: Եվ այլն:
Ամենավատն այն է, որ պարանոյաս երբեմն արդարանում է: Օրինակ... լավ, անուններ չեմ տալիս: Բայց միևնույն է, աշխարհում ավելի վատ բան չկա, քան տանը փակված պարանոիկը:
Երբ ինչ-որ մեկը պետք է գա մոտդ, ժամը հինգն է՝ չկա, զանգահարում ես՝ անհասանելի է, ոչ ոք չի կարող պատասխան տալ, ու միգուցե պետք էլ չի պատասխան մի հարցին, որի հանգամանքներին ոչ մի կերպ ծանոթ չես: Իսկ պարանոյան տալիս է պատասխան: Ու շատ մեծ է նրա ասածը գոնե լսելու գայթակղությունը:
Երբ ընկերներիցդ մեկը սկսում է գովել թշնամիներիցդ մեկին, պարանոյան ականջիդ շշնջում է՝ շուտով:
Պարանոյան ունի բոլոր հարցերի պատասխանը: Ի՞նչ հոգ, եթե այն հաճախ ստում է: Կռացիր, ականջ դիր: Ու կխելագարվես:
Պիտակներ.
դեպրեսսիա,
ինքնակենսագրական,
պարանոյա
Friday, November 26, 2010
Երանի այն ժամանակներին, երբ մենք խոսում էինք երգերի բառերով, իրար համար երգերի դիսկեր էինք ձայնագրում, որոնք փոխարինում էին նամակներին: Երանի այն ժամանակներին, երբ կարող էիր ամբողջ գիշեր թափառել քաղաքով, ուզեիր՝ մերկ, ուզեիր՝ ձեռքերի վրա քայլելով, ու քաղաքը քնած էր, ու քաղաքը քոնն էր:
Երանի այն ժամանակներին, երբ լեկցիաների տետրի մեջ կարելի էր սիրած աղջկան բանաստեղծություններ նվիրել:
Գիշերային ժողովուրդ, կենացդ: Կեցցե 2005 թիվը:
Պիտակներ.
ալկոհոլիզմ,
ինքնակենսագրական,
հաճելի մանրուքներ,
նոստալգիկ
Thursday, November 25, 2010
Robert Herrick, "To the Virgins, to Make Much of Time"
Wednesday, November 24, 2010
Օրվա երաժշտությունը.
Վաննա, գեղեցկության սալոնին վայել (ներառյալ ցեխի դիմակ ու թեյապարկեր՝ աչքերի վրա), կարկադեով թեյ, բրդե ծածկոց, տաքացուցիչ, Ռոբերտ Մայլսի «Օրգանիկն» ու լիակատար մենակություն՝ դեղ ցանկացած դեպրեսսիայից:
Իսկ դեռ առավոտը ճնշվածության զգացողությունն էլի վրա էր տվել:
Կարդում եմ Արսի «Կարմիրը և սևը» շարքը: Մի օր Արսն ինձ ծիծաղից կսպանի))
Ողջ եղեք:
Պիտակներ.
ընդհանուր գրառումներ,
ինքնակենսագրական,
հաճելի մանրուքներ
Sunday, November 21, 2010
Բավականին սարսափելի ճնշվածության զգացողություն ունեի: Չգիտեմ, անընդհատ սևեռուն մտքեր են: Գնալու մասին: Գործերս գրեթե ամբողջությամբ դասավորել եմ, «Requiem»-ը կտպագրվի, բանաստեղծություններիս ժողովածուն՝ նույնպես: Տիգրանուհին այդ ամենի մասին կհոգա:
Հետո Գրիգը գրեց, կանչեց իր մոտ: Տրամադրությունս էլի չփոխվեց: Գիտե՞ք, դա ինչպես է լինում: Քեզ զգում ես անկյուն քշված գազանի նման: Գնալու տեղ չունես: Ամբողջ աշխարհում ոչ մի տեղ քո համար տեղ չկա: Աշխարհը նորմալ է, իսկ դու՝ ավելորդ:
Ավելորդ:
Հետո լրիվ անսպասելիորեն տրամադրությունս ուղղվեց: Ամենապարզ ձևով: Ֆիլմ դիտեցինք միասին: Ֆիլմ, որը բազմիցս դիտել էի դրանից առաջ: Ու դիտեցի, ինչպես առաջին անգամ: «Dead Poets Society»: Գիտեմ, ֆիլմերի տված իմպուլսը կարճատև է: Բայց էլի չեղածից լավ է: Կարելի է ասել, որ ես գրքերից ու ֆիլմերից մուրում եմ այն իմպուլսը, որը չեմ ստանում մարդկանցից: Ինչքան էլ որ մարդիկ հաճախ իմ աշխարհից դուրս լինեն, հենց իրենց շրջապատում եղածից լավը ստեղծելու գոնե փորձ անելու անկարողությամբ, որոշ ֆիլմեր իմ աշխարհից են:
Շատ մարդիկ սա իրականությունից փախուստ կանվանեն: Բայց ո՞վ կարող է սահմանել, թե ինչ է իրականությունը:
Եթե նկատել եք, ես գրառումների շարք ունեմ՝ «անհայտ մարդկանց կենսագրություններ» ընդհանուր խորագրի տակ: Դրանք մարդիկ են, որոնց երբևէ չեն հիշատակի պատմության գրքերում: Ու առանձնապես չեն էլ հիշի: Բայց այդ մարդիկ ինչ-որ կերպ կարողացել են ինձ հուզել: Իրենց ապրած կյանքով, իրենց էությամբ, իրենց մահվամբ:
Թե ինչու դա ասացի: Չգիտեմ, երևի ուզում էի ասել:
Posted by
Bayandur Poghosyan
at
5:55 AM
Որտեղից եմ գրում. Nor Arabkir, Yerevan, Armenia 0 մեկնաբանություն(ներ)
Որտեղից եմ գրում. Nor Arabkir, Yerevan, Armenia 0 մեկնաբանություն(ներ)
Պիտակներ.
դեպրեսսիա,
ինքնակենսագրական
Saturday, November 20, 2010
Ակումբ.am-ում գրառում էի կատարում, մի քիչ շատ փիլիսոփայեցի: Այնպես որ, թող այստեղ էլ մնա:
Պիտակներ.
անարխիա,
կինո,
ստրկություն մարդկային
Tuesday, November 16, 2010
Հարբելու ճանապարհին
Վահեն կանչեց վիսկի խմելու (այո, երկրորդ օրն է՝ վրա-վրա խմում եմ, այս անգամ ավելի ինտենսիվ եմ հարբած), ասաց՝ կես շիշ մնացել է: Դե, գիտեք ինձ, էլի: Անջատված մարդ եմ: Ու սովոր եմ, որ կողքս մարդիկ իրենց արտառոց են պահում: Էական չի՝ սեփական անճարպկությունից, անկապ, թե իսկապես պատճառ չկա:
Երբ տեսա, որ երթուղայինում մի տարեց ուղևորուհի (կարծում եմ՝ մաթեմատիկայիս դպրոցական ուսուցչուհին էր՝ Անահիտը, բայց համոզված չեմ) տեղից վեր կացավ, անցավ ետևի շարք, հետո շտապ վերադարձավ առաջին շարք, ուշադրություն չդարձրեցի: Ուշադրություն չդարձրեցի նաև առաջին շարքի մոտ քարացած երիտասարդ աղջկան: Բայց հայացքս ինձանից անկախ թափառեց այդ ուղղությամբ ու կանգ առավ նստարանի վրայի երկարամարմին մեղվակերպ միջատի վրա: Աղջիկը խնդրեց.
- Կսպանե՞ք, եթե խնդրեմ:
Պիտակներ.
ալկոհոլիզմ,
դեպրեսսիա,
ընդհանուր գրառումներ,
ինքնակենսագրական
Երեկ տուն գնալիս Աղասենց տան մոտով էի անցնում: Զանգեցի՝ գիտեի, որ աշխատանքի է:
«Պրիվ»:
«Բա՞յ: Հա, պրիվ»:
«Ի՞նչ կա: Ձեր տան մոտով էի անցնում, կարոտեցի մի տեսակ, զանգեցի՝ տեսնեմ ի՞նչ ես անում»:
«Տան մոտ... ափսոս քաղաք չես»:
«Կարամ իջնեմ»:
«Հա՞: Դե իջի: Հա, մեկ էլ, օֆիսի տեղը փոխել ենք: Արի Ամիրյանի ՍԱՍ-ի մոտ, զանգի»:
Ժամը մեկի կողմը, երբ արդեն մի փոքր հարբած օֆիսից դուրս էինք գալիս.
«Պատկերացնու՞մ ես, ինչ նիուդաչնիկ կլինեինք, եթե հիմա գնայինք բարերը՝ աղջիկ կպցնելու: Երկուշաբթի օրով»:
Պատասխանեցի.
«Դե, եթե ստացվեր, էնքան էլ նիուդաչնիկ չէինք լինի: Երկուշաբթի օրով»:
Խաչմերուկում մի տաքսիստ իր մեքենան էր հրում՝ խոդից ընկել էր: Առաջարկեցի՝ հրենք:
«Աչքիս հենց դա էլ նստելու ենք»,- ասաց Աղասը:
Օգնեցինք վարորդին, պինդ բիձուկ էր: Ու նստեցինք:
«Շունչռներդ կտրվում է, չէ՞: Ծխելուց է: Ես էդ ծխախոտ հորինողի մերը...»
Էլ ինչ ասեմ, որ միայն Աղասի շունչն էր կտրվում, նա էլ ծխելը թողել է:
Լավ օր էր:
Պիտակներ.
ալկոհոլիզմ,
ինքնակենսագրական,
հաճելի մանրուքներ
Sunday, November 14, 2010
Ամբողջ գիշերը (կամ գոնե մինչև առավոտվա 5-ը) Կեն Քեյսիի «Մեկը թռավ կկվի բնի վրայով» գիրքը լսելուց հետո արթնացա ժամը մեկին: Հիմա թեթև գլխացավ ունեմ (մի հատ էլ ու չունենայի, երեկ քնից առաջ գինին ու բաց Kozel-ը խառնելուց հետո): Օրվա շարունակությունը՝ «Poltergeist: The Legacy» (առաջին սեզոն, առաջին սերիա), խինկալի (լիմոնով ու պղպեղով), ու ինքս ինձ խոսք եմ տալիս էլի աշխատել Լավկրաֆտի էսսեի թարգմանության վրա:
Պիտակներ.
գրականություն,
գրքեր,
ընդհանուր գրառումներ,
սիրում եմ
Review: One Flew Over the Cuckoo's Nest
My rating: 5 of 5 stars
Kesey's book is peculiar. At times the narrator is "talking crazy", as McMurphy would have put it, yet it always makes sense. At some places it's inspiring, at some, especially the ending - disturbing. Like it wants to say - are you rabbits? Would you dare?
Yet, in spite of ambiguous feelings towards the ending of the book, I just had to give it 5 stars out of 5. Real great work.
Պիտակներ.
գրականություն,
գրքեր,
դեպրեսսիա,
սիրում եմ
Friday, November 12, 2010
Ինչ-որ ինքս ինձ շրջապատել եմ մարդկանցով, որոնք իմ հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Գրեթե բոլորի հետ ներողամտությունից ելնելով եմ շփվում: Ամեն մեկն իր զամաշկաներն ունի. մեկը նացիստ է դառնում հանկարծ, մեկի պատոլոգիական հարթամտությունը, որը կարծում էիր՝ ժամանակի հետ, քո ազդեցության տակ, կշտկվի, ցատկաձև զարգացում է ապրում (մի հատ էլ դեմքիդ է թռնում), մեկը կրեացիոնիստ է, մեկը՝ թեոսոֆ, մեկը բարոյապաշտ է, մեկը՝ պարզապես վախկոտ ու սահմանափակ մարդ, մեկն ընդհանրապես քրիստոնյա է: Չէ, ես էլ կատարյալ չեմ, բայց ես ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ որոշակի պահանջներ ունեմ. ո՞վ չունի:
Ու հետո մտածում եմ՝ պե՞տք են ինձ այդ մարդիկ: Ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր ինձ ընդհանրապես չեն հասկանում: Ու չեն էլ փորձում: Հարցը նրանում չի, որ ես նրանց կողմից հասկացվելու կարիք եմ զգում:
Պարզապես ինձ չհասկացող մարդկանց կարիք առավել ևս չեմ զգում:
Հետո նայում եմ գլոբալ, ու տեսնում եմ՝ բոլոր թերությունները, որոնք ես նկատում եմ նրանց մեջ, հանգում են մի քանի սկզբունքների: Մեկը՝ շրջապատից ու հասարակությունից կախվածությունն է: Երկրորդը՝ վախկոտությունը: Երրորդը՝ մեծամտությունն ու կարծրամտությունը: Չորրորդը՝ ինքնակատարելագործման նկատմամբ հակման բացակայությունը:
Հետո նայում եմ այն քիչ մարդկանց, ում նկատմամբ դեռ խորթացման զգացողություն չեմ ապրում, ու մտածում՝ ինչքան քիչ եք մնացել:
Պիտակներ.
Glorious Nation of Kazakhstan,
դեպրեսսիա
Sunday, November 7, 2010
he said he wood love me land down play like the night witch
he said he wood love me land down play like the night witch
he said he wood love me land down play like the night witch
he said he wood love me land down play like the night witch
he said he wood love me land down play like the night witch
Thursday, November 4, 2010
Երբ պոռնոաստղը դուրս է գալիս բիզնեսից, որ ամուսնանա ու ընտանիք կազմի, իսկ նրա երկրպագուները ուրախություն են հայտնում այդ առիթով ու երջանկություն են ցանկանում նրան, հասկանում ես, որ աշխարհն այնքան էլ վատ տեղ չի:
Խոսքը Վիվիեն Սիլվերսթոունի մասին է:
Ինչ վերաբերում է ինձ, ես Fallout New Vegas-ի վրա եմ:
Ու մեկ էլ, Արամ, նույն ինքը Ռեդ, բռնի))) օրվա երաժշտությունը.
Subscribe to:
Posts (Atom)