Friday, November 12, 2010

Ինչ-որ ինքս ինձ շրջապատել եմ մարդկանցով, որոնք իմ հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Գրեթե բոլորի հետ ներողամտությունից ելնելով եմ շփվում: Ամեն մեկն իր զամաշկաներն ունի. մեկը նացիստ է դառնում հանկարծ, մեկի պատոլոգիական հարթամտությունը, որը կարծում էիր՝ ժամանակի հետ, քո ազդեցության տակ, կշտկվի, ցատկաձև զարգացում է ապրում (մի հատ էլ դեմքիդ է թռնում), մեկը կրեացիոնիստ է, մեկը՝ թեոսոֆ, մեկը բարոյապաշտ է, մեկը՝ պարզապես վախկոտ ու սահմանափակ մարդ, մեկն ընդհանրապես քրիստոնյա է: Չէ, ես էլ կատարյալ չեմ, բայց ես ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ որոշակի պահանջներ ունեմ. ո՞վ չունի:
Ու հետո մտածում եմ՝ պե՞տք են ինձ այդ մարդիկ: Ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր ինձ ընդհանրապես չեն հասկանում: Ու չեն էլ փորձում: Հարցը նրանում չի, որ ես նրանց կողմից հասկացվելու կարիք եմ զգում:
Պարզապես ինձ չհասկացող մարդկանց կարիք առավել ևս չեմ զգում:
Հետո նայում եմ գլոբալ, ու տեսնում եմ՝ բոլոր թերությունները, որոնք ես նկատում եմ նրանց մեջ, հանգում են մի քանի սկզբունքների: Մեկը՝ շրջապատից ու հասարակությունից կախվածությունն է: Երկրորդը՝ վախկոտությունը: Երրորդը՝ մեծամտությունն ու կարծրամտությունը: Չորրորդը՝ ինքնակատարելագործման նկատմամբ հակման բացակայությունը:
Հետո նայում եմ այն քիչ մարդկանց, ում նկատմամբ դեռ խորթացման զգացողություն չեմ ապրում, ու մտածում՝ ինչքան քիչ եք մնացել:

2 comments:

deja vu said...

aveli hangist klines, ete mardkants yndunes enpisin, inchipisin irenq kan: բայց ես ինձ շրջապատող մարդկանց նկատմամբ որոշակի պահանջներ ունեմ. vaghuts ei nkatel :)
isk ov chuni... irenq el unen... ha iroq, erani karoghanayinq irents yndunel enpisi, inchpisin kan.

Bayandur Poghosyan said...

Էհ, Արուս, դուք ինչքան քիչ եք մնացել)))

Post a Comment