Sunday, March 21, 2010

Բացիր աչքերդ

Մի աղջիկ կար, ում հետ ես ժամադրվում էի շենքերի տանիքներին: Բառիս բուն իմաստով: Մի անգամ նույնիսկ ամբողջ գիշերը տանիքին անց կացրեցի, որ առավոտը շուտ նրան տեսնեմ: Նա էլ իմ համար նախաճաշ էր բերել:
Լավ աշուն էր: Ինչ-որ արիստոկրատիկ բան կար մեր զույգի մեջ, երևի հազվագյուտ դեպքերից էր, որ ես ինձ «հարդարված» տեսքի էի բերել:
Ես անսովոր վառ երազներ եմ տեսնում, գիտե՞ս: Ես տարբերություն չեմ դնում իրական ու երազային իրադարձությունների միջև: Երևի միայն այն հարցում, որ երազներս միայն իմն են: Ինչ էլ լինի, ինչ էլ ունենաս, մի օր արթնանում ես՝ ու չկա:
Չափից դուրս հաճախ եմ կոմպրոմիսի գնացել ինքս իմ խղճի հետ, նամանավանդ աղջիկների հարցում: Բայց ախր ես ուրիշ կյանքերով էլ եմ ապրել, ուրիշ մարդկանց հետ: Թե երազում, թե արթմնի: Մարկ Պաուլերի դրած նկարը հիշեցրեց: Ես շատ տարբեր կյանքերով եմ ապրել: Բայց ամեն անգամ արթնանում էի, ու դա չկար: Մի կողմից վատ է՝ բան չկա, որի վրա կարող եմ հենվել, մյուս կողմից՝ ախր հենարանները վատ սովորություն ունեն սոսնձվել ու բալլաստ դառնալ: Ու ես ազատ եմ նոր կյանք սկսել:
Էհ) ցանկացած դեպքում, մի օր ես արթնանում եմ, ու այդ ամենը չկա: Հանճարեղ ռեժիսոր է Ամենոբարը. նրա «Բացիր աչքերդ» ֆիլմն այս վիճակը հիանալի է նկարագրում:
Բացիր աչքերդ, Սոֆ:
Չձանձրացրեցի՞:

No comments:

Post a Comment