Saturday, March 27, 2010

Singalong

Նորից վերսկսում եմ առաջին լիամետրաժ ֆիլմիս՝ «Singalong»-ի վրա աշխատանքս:
Սցենարի ուրվագծերը նորից աչքի անց կացրեցի, լրացրեցի, բայց սցենարին լրջորեն կանդրադառնամ ավելի ուշ: «Singalong»-ի համար առանցքային է սաունդտրեկը, որը դեռ պետք է ավարտին հասցնել: Յոթ ավարտուն մեղեդիները, որոնց մշակումները կլինեն ֆիլմում, դրել եմ Last.fm-ում. հետաքրքիր կլինի ձեր կարծիքն էլ իմանալ: Հենց ակտիվանան, հղումներ կդնեմ: Նշեմ, որ «It's Cold in this House»-ը իմ «Ցուրտ է այս տանը» երգի գործիքային տարբերակն է, մշակված հենց սաունդտրեկի համար, իսկ «Tower Struck Down»-ը հիմնված է Կարլ Օրֆի «O Fortuna» գործի վրա:

Իսկ քանի սաունդտրեկները պատրաստ չեն, (աշխարհում ամենասեքսի տղայի) մի քանի կիթառով նկարներ.







Ստացվեց)))
Սաունդտրեկային մեղեդիներից քանիսը պատրաստ են, կարող եք լսել կամ քաշել այստեղ:

1 comment:

orer said...

Լավն էին, Սոֆ: Ապրես

Post a Comment