Sunday, March 21, 2010

Աուդիոգրքեր

Վերջապես նորմալ քնեցի: Մոտ տասնմեկ ժամ անընդմեջ: Չէին սպասում, թե կստացվի:
Լսում եմ Սթիվեն Քինգի «Սև Աշտարակի» առաջին մասի աուդիոգիրքը: Ասեմ, որ գիրքը հիանալի է գրված, նամանավանդ վերամշակված (հեղինակի կողմից վերամշակված, ոչ թե ինչ-որ մեկի վերապատմած-պարզեցրած-կրճատածը): Անձամբ ես այրվելու արժանի հերետիկոսներ եմ համարում այն մարդկանց, ովքեր աուդիոգրքերն օգտագործում են գործով զբաղված ժամանակ գիրք լսելու համար: Անձամբ ես դրանք օգտագործում եմ, երբ աչքերս չեմ ուզում լարել կամ երբ գիրք կարդալը հարմար չի (ասենք՝ երթուղայինում):
Չնայած՝ դե, այդ մարդկանց կարդացածն էլ սովորաբար այնքան թեթև բան է լինում, որ կարող են ականջի պոչով լսել, իրենց գործն էլ զուգահեռ անել: Պատկերացնում եմ, «Սև Աշտարակի» վախենալի պահերը լսող ու աման լվացող մարդն ինչպես է կասկածանքով ու վախով նայում ետ, ստուգում, արդյո՞ք ատրճանակները գոտու վրա են, կամ՝ Տոլկիենի «Մատանիների Տիրակալը» լսող մարդն ինչպես է շորերը պարզաջրում նույն կատաղությամբ, ինչպես ռոհիրրիմներն են օրկերին ջարդում)))

No comments:

Post a Comment