Friday, June 4, 2010

Երեկվա արագ (մինչև 250 դաունլոուդ!!!) ինտերնետն ավարտվեց Anathema-ի վերջին, թարմ-թարմ, դեռ տաք ալբոմով (Սթիվեն Ուիլսոնի պրոդյուսերական աշխատանքը՝ 9 բալ 10-ից), ինչպես նաև Ստյուարտ Մերդոքի «God Help the Girl» սաունդտրեկով:  Երկրորդի մասին՝ առավել մանրամասն:
«God Help the Girl»-ը շոտլանդական «Belle and Sebastian» ինդի-խմբի ղեկավար Ստյուարտ Մերդոքի նախագիծն է. ընդ որում, այն ոչ թե երաժշտական խումբ է, այլ ֆիլմ, որի նկարահանումները պետք է որ սկսեն այս տարի: Իսկ սաունդտրեկն արդեն թողարկվել է ալբոմի տեսքով ու Last.fm-ում մեկ միլիոնից ավել ունկնդրում ունի:
Մերդոքը սաունդտրեկի մեջ ներառել է «Belle and Sebastian»-ի երգեր («Act of the Apostle», «Funny Little Frog»), ինչպես նաև գրել է լրիվ նոր երաժշտական նյութ, որի մեջ երբեմն դժվար չի ճանաչել «Belle and Sebastian»-ական մեղեդիներ. օրինակ՝ «Musician Please Take Heed»-ի մեջ զգացվում է «Another Sunny Day» երգը, և այլն:
Ալբոմն, ինչպես և «Belle and Sebastian»-ի աշխատանքները, նուրբ է ու թարմ: Դե, ի՞նչ արած, մնանց ֆիլմը դուրս գա: Շնորհակալություն, Ստյուարտ:

No comments:

Post a Comment