Երբեմն միջնադարյան հոգևորական երաժշտություն լսելիս զարմանում եմ, թե ինչպես կարող էր նման հրեշավոր մշակույթը նման գեղեցկություն ստեղծել: Ու երբեմն մտքովս անցնում է՝ իսկ միգուցե քրիստոնեությանը զոհ գնացած մարդիկ ու մշակույթները դրան արժեին: Հետո հասկանում եմ՝ ես չեմ, որ իրավունք ունեմ դատել այդ մասին: Թող զոհերն իրենք պատասխանեն այս հարցին:
Պարադոքսալ երևույթ. Ջիովանի Բատիստա Պերգոլեսիի Stabat Mater-ն ու Salve Regina-ն երաժշտական տեսանկյունից այնքան նման են իրար (ինչն առավել ակնհայտ է երևում երկու ստեղծագործությունների առաջին մասերը համեմատելիս), բայց միևնույն է՝ փոքրիկ նրբությունները նրանց զգայական տեսանկյունից լրիվ տարբեր են դարձնում: Ու երկու գործերն էլ լրիվ նորովի են լցվում:
Պերգոլեսին ապրել է ընդամենը 26 տարի, մահացել թոքախտից: Փաստորեն, նրա բոլոր աշխատանքներն էլ «վաղ շրջանի» են: Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե նա երկար ապրեր:
No comments:
Post a Comment