Վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած մեխած փայտով սպանությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու համար նշեմ, որ հիշատակվող դեպքը կապ չունի մեխած փայտով իրականացված ոչ մի սպանության հետ:D մեկ էլ տեսար:
Փոքր պատուհանիս տակով ինչ-որ փայտաձող էր մեխած (որի նշանակությունը երևի անձրևաջուրը իր ու տակի պատուհանի միջև ճեղքից շեղելն էր): Վաղուց թուլացել էր, ես էլ ծույլ մարդ եմ: Երեկ պատուհանը քամուց ուժեղ փակվեց ու նորից բացվեց: Փայտը վրան չէր:
Այսօր մայրիկիս հարցնում եմ (ահա թե ինչ «մեկ էլ տեսար» ի նկատի ունեի).
- Մամ, վերջերս բակում մեխած փայտով ոչ մի սպանություն չի՞ եղել:
Ու քիչ է մնում ծիծաղից մեռնեմ))) բարեբախտաբար, այս անգամ զոհեր չէին եղել: Մյուս անգամ այսքան ծույլ չեմ լինի (ավելի ծույլ կլինեմ, չեմ ստուգի փայտը տեղում է, թե ոչ, որ խիղճս հանգիստ լինի):
Առակս կուսուցանե, կամրադ, որ իմ պատուհանի տակով անցնելիս զգուշանաս մեխած փայտով սպանության զոհ դառնալուց)))
No comments:
Post a Comment