Sunday, June 27, 2010

Ivory Tower

Վերջին օրերը հակասական են՝ հարուստ թե դրական, թե բացասական բաներով: Այնպես որ՝ ամեն ինչի մասին հերթով:
Նստած լսում եմ «The NeverEnding Story» ֆիլմի, ասած Բրüնոն՝ «so 1984» սաունդտրեկը (ի՞նչ, դուք փոքր ժամանակ չե՞ք տեսել այդ ֆիլմը. ուրեմն նայեք հենց հիմա, թեև չեմ կարծում, որ 90-ականներին ծնվածները կհասկանան), ու մտածում՝ եթե հարվածային պարտիաների ու ռեվերբի նկատմամբ նախապաշարմունքը մի կողմ դնեմ, այն պարզապես հիանալի է: Ու ոչ միայն «Happy Flight»-ի մեղեդին:


Blogspot-ն ուրախացրեց միանգամից մի քանի լավ նորություններով. դիզայնի ու Facebook/Twitter/Google Buzz-ով share անելու ֆունկցիաներ են ավելացրել: Բացի դրանից՝ կեցցե cut jump ֆունկցիան, որի հաշվին երկար գրառումները կարող եք շարունակել կարդալ նոր էջում:

Լյովի բլոգը Ակումբ.am-ից տեղափոխեցի Blogspot, ինքն էլ խոստացավ առաջին հերթին այնտեղ գրել, հետո տեղափոխել Ակումբ: Սա Ակումբի դեմ ակցիա չի, պարզապես մեկ էլ տեսար՝ ակումբի շինարարները գժվեցին, Լյովին արգելափակեցին: Ափսոս կլինի, որ բլոգը դրա պատճառով ընդհատվի՝ Լյովը շատ լավ բլոգգեր է: Նոր բլոգին կարող եք հետևել այստեղ:
Թարմացրեցի ֆորումի բլոգի դիզայնը, որոշ լավ բաներ ավելացրեցի: Երաժշտական հավաքածուս աճում է (այս անգամ՝ Միաձակիի մուլտֆիլմերի սաունդտրեկեր են):
Իսկ հիմա վատ բաների մասին: Այո, ազգականներս «ագենտ» են թողել մեր տանը: Ավելի վատ. երեխա (հետագա տեքստում՝ Ե): Էլ ավելի վատ. Ե-ն չափից դուրս մեծ է, որ Լյովի նման լյարդն ուտելով վախեցնեմ: Ու, եթե ձեզ թվում է, թե ավելի վատ չի լինում, ավելացնեմ. Ե-ն ոչինչի ձեռք չի տալիս, ոչինչ չի ջարդում, չի փչացնում: Նա պարզապես գալիս, նստում է իմ սենյակում ու... ՆԱՅՈՒՄ Է ԻՆՁ: Երբեմն-երբեմն էլ հարցեր է տալիս: Ու ես ոչ մի պատրվակ չունեմ նրան սենյակից հանելու համար: Տիպիկ ֆիլմային «դրական երեխա»՝ քաղաքավարի ու հետաքրքրասեր:
Ես, իհարկե, սարսափով էի մտածում, թե ինչ կլինի, երբ Տիգրանուհին մոտս գա (չգիտեմ, արդյո՞ք վճռականությունս կբավարարեր Ե-ի գեղական հոգեբանությունը վտանգի տակ դնելու ու սեփական գեղական ազգականներիս մի քանի տասնամյակ բամբասելու ու ֆանտազիաների տրվելու թեմա տալու համար), բայց մայրս լուծում հուշեց. jedi mind trick, պրակտիկ տարբերակ: Սենյակից հանել բազկաթոռը, որի վրա նստում է Ե-ն:
Չեք հավատա, բայց աշխատեց: Ե-ն մտնում է սենյակ, շփոթված պտտվում է, որտեղ ժամանակին բազկաթոռն էր, հետո գնում է հեռուստացույց նայելու:
Դուք, իհարկե, լրիվ իրավունք ունեք մտածել, որ ես միզանտրոպ եմ, կռիս տիպ ու հիպերինտրովերտ, լրիվ ձեր իրավունքն է: Իսկ ես ցնծում եմ: Ես ետ նվաճեցի անձնական տարածքս, վերոհիշյալ անձնական տարածքում ընկերուհուս հետ նստելու (պաշտոնապես այդպես է կոչվում) ու պ0ռնո նայելու բնական իրավունքս: Ուռա՛)))

3 comments:

Los said...

մի քանի անգամ լոկշից տեսել եմ էտ ֆիլմը. Բայց րեմ հիշում ինչ էր ուզում ասեր.

իդեպ ..Ես չեի պատկերացնում որ դու միզանտրոպֆ կլինես. Մտածելու տեղիքա տալիս.

Anonymous said...

կռի՛ս :P :DDD
խեղճ երեխա, պատկերացրի տեսարանը :DDD
դեռ սպասիր. երեխան հենց երևաններում մի քիչ զարգացավ, կհամարձակվի բազկաթոռի փոխարեն աթոռ դնել, կամ էլ պատկերացրու` մի օր որոշի սպորտով զբաղվել` բաղձալի բազկաթոռը հետ իր տեղը վերադարձնելու երազանքի պատվին :DDDDDD

Bayandur Poghosyan said...

Լոս, ես իսկապես շատ եմ փոխվել:
Արուս, հավատա ինձ, դու էլ դա լավ չէիր տանի: Հետո՝ էդ երեխան որ տեսնես հեռուստացույցով ինչ ռաբիսներ ա լսում, կհասկանաս՝ պրոգրեսի հույս չկա:

Post a Comment