Վերջին օրերը հակասական են՝ հարուստ թե դրական, թե բացասական բաներով: Այնպես որ՝ ամեն ինչի մասին հերթով:
Նստած լսում եմ «The NeverEnding Story» ֆիլմի, ասած Բրüնոն՝ «so 1984» սաունդտրեկը (ի՞նչ, դուք փոքր ժամանակ չե՞ք տեսել այդ ֆիլմը. ուրեմն նայեք հենց հիմա, թեև չեմ կարծում, որ 90-ականներին ծնվածները կհասկանան), ու մտածում՝ եթե հարվածային պարտիաների ու ռեվերբի նկատմամբ նախապաշարմունքը մի կողմ դնեմ, այն պարզապես հիանալի է: Ու ոչ միայն «Happy Flight»-ի մեղեդին:
Blogspot-ն ուրախացրեց միանգամից մի քանի լավ նորություններով. դիզայնի ու Facebook/Twitter/Google Buzz-ով share անելու ֆունկցիաներ են ավելացրել: Բացի դրանից՝ կեցցե cut jump ֆունկցիան, որի հաշվին երկար գրառումները կարող եք շարունակել կարդալ նոր էջում:
Լյովի բլոգը Ակումբ.am-ից տեղափոխեցի Blogspot, ինքն էլ խոստացավ առաջին հերթին այնտեղ գրել, հետո տեղափոխել Ակումբ: Սա Ակումբի դեմ ակցիա չի, պարզապես մեկ էլ տեսար՝ ակումբի շինարարները գժվեցին, Լյովին արգելափակեցին: Ափսոս կլինի, որ բլոգը դրա պատճառով ընդհատվի՝ Լյովը շատ լավ բլոգգեր է: Նոր բլոգին կարող եք հետևել այստեղ:
Թարմացրեցի ֆորումի բլոգի դիզայնը, որոշ լավ բաներ ավելացրեցի: Երաժշտական հավաքածուս աճում է (այս անգամ՝ Միաձակիի մուլտֆիլմերի սաունդտրեկեր են):
Իսկ հիմա վատ բաների մասին: Այո, ազգականներս «ագենտ» են թողել մեր տանը: Ավելի վատ. երեխա (հետագա տեքստում՝ Ե): Էլ ավելի վատ. Ե-ն չափից դուրս մեծ է, որ Լյովի նման լյարդն ուտելով վախեցնեմ: Ու, եթե ձեզ թվում է, թե ավելի վատ չի լինում, ավելացնեմ. Ե-ն ոչինչի ձեռք չի տալիս, ոչինչ չի ջարդում, չի փչացնում: Նա պարզապես գալիս, նստում է իմ սենյակում ու... ՆԱՅՈՒՄ Է ԻՆՁ: Երբեմն-երբեմն էլ հարցեր է տալիս: Ու ես ոչ մի պատրվակ չունեմ նրան սենյակից հանելու համար: Տիպիկ ֆիլմային «դրական երեխա»՝ քաղաքավարի ու հետաքրքրասեր:
Ես, իհարկե, սարսափով էի մտածում, թե ինչ կլինի, երբ Տիգրանուհին մոտս գա (չգիտեմ, արդյո՞ք վճռականությունս կբավարարեր Ե-ի գեղական հոգեբանությունը վտանգի տակ դնելու ու սեփական գեղական ազգականներիս մի քանի տասնամյակ բամբասելու ու ֆանտազիաների տրվելու թեմա տալու համար), բայց մայրս լուծում հուշեց. jedi mind trick, պրակտիկ տարբերակ: Սենյակից հանել բազկաթոռը, որի վրա նստում է Ե-ն:
Չեք հավատա, բայց աշխատեց: Ե-ն մտնում է սենյակ, շփոթված պտտվում է, որտեղ ժամանակին բազկաթոռն էր, հետո գնում է հեռուստացույց նայելու:
Դուք, իհարկե, լրիվ իրավունք ունեք մտածել, որ ես միզանտրոպ եմ, կռիս տիպ ու հիպերինտրովերտ, լրիվ ձեր իրավունքն է: Իսկ ես ցնծում եմ: Ես ետ նվաճեցի անձնական տարածքս, վերոհիշյալ անձնական տարածքում ընկերուհուս հետ նստելու (պաշտոնապես այդպես է կոչվում) ու պ0ռնո նայելու բնական իրավունքս: Ուռա՛)))
3 comments:
մի քանի անգամ լոկշից տեսել եմ էտ ֆիլմը. Բայց րեմ հիշում ինչ էր ուզում ասեր.
իդեպ ..Ես չեի պատկերացնում որ դու միզանտրոպֆ կլինես. Մտածելու տեղիքա տալիս.
կռի՛ս :P :DDD
խեղճ երեխա, պատկերացրի տեսարանը :DDD
դեռ սպասիր. երեխան հենց երևաններում մի քիչ զարգացավ, կհամարձակվի բազկաթոռի փոխարեն աթոռ դնել, կամ էլ պատկերացրու` մի օր որոշի սպորտով զբաղվել` բաղձալի բազկաթոռը հետ իր տեղը վերադարձնելու երազանքի պատվին :DDDDDD
Լոս, ես իսկապես շատ եմ փոխվել:
Արուս, հավատա ինձ, դու էլ դա լավ չէիր տանի: Հետո՝ էդ երեխան որ տեսնես հեռուստացույցով ինչ ռաբիսներ ա լսում, կհասկանաս՝ պրոգրեսի հույս չկա:
Post a Comment