Friday, December 31, 2010

Օրվա երաժշտությունը

Նախքան 2011-ը)))

Քանի դեռ շատերը նախատոնական բդապատրաստության վազվզոցների մեջ են, ես պառկած եմ անկողնուս մեջ, մոխիտո եմ խմում ձողիկով (փորձնական, բաղադրատոմսի հիշելը ստուգելու համար), քրոջս iPod-ով Riverside եմ լսում (Rapid Eye Movement ալբոմը՝ հիասքանչ երաժշտություն է), ու մտածում, որ եթե հետաքրքրություններ ունես, միայնակ մարդու Նոր Տարին էլ կարող է շատ լավ անցնել:
Անձամբ ես կարծում եմ, որ այս հանգստությունից շատ ավելի առողջ տոն կարող է ծնվել (այս գիշեր ժամը երկուսից հետո ընկերներիս հետ մոխիտո ենք խմում քաղաքում, եթե կցանկանաք միանալ, զանգ տվեք), քան անհանգստությունից, ձևականությունից ու շատակերությունից:

Thursday, December 30, 2010

"The feeling begins. Very tender, very loving. Then the pain starts. Claws slip underneath the skin and tear their way up. Just before they reach my eyes, they dig in. And I remember. First I fasted for three months. I even whipped myself before I went to sleep. At first it worked. Then the pain came back. And the voices. They call me by the name".

Monday, December 27, 2010

Եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե ուր եմ անհետացել, ապա պարզաբանեմ՝ խմում եմ անխղճաբար:
Այս օրը բացառություն չի կազմի:

Ինչևէ, եթե շաբաթ-կիրակի օրերը ձանձրալի են անցել ու ընդհանրապես կարծում եք, որ բլոգոսֆերայում կարդալու բան չկա, մի քանի տարբերակներ կառաջարկեմ.

Կինոռևյու Բլոգ (Հայկ Տիրատուրյան)
Հայկ «Ռուֆուս» Տիրատուրյանը խորհուրդներ է տալիս՝ ինչ կինոներ դիտել: Մոդայի հետևից չընկնող ու նոր բան փնտրել փորձող կինոդիտողներին խորհուրդ եմ տալիս: Իհարկե, լավ կլիներ, որ վերածվեր լիրաժեք լուսաբանող բլոգի՝ նորություններով համաշխարհային կինեմատոգրաֆից, իրադարձություններով, կինոյի աշխարհի տեխնոլոգիական նորությունների մասով և այլն:
Ցանկացած դեպքում, բլոգը, ծավալման կարիքից բացի, ունի ինտերակցիայի կարիք: Եթե ինչ-որ բան ձեր կարծիքով թերի է բլոգում, կարելի է ինչպես այն չկարդալ (հեշտ տարբերակը), այնպես էլ հեղինակին ասել դրա մասին ու նպաստել բլոգոսֆերայի զարգացմանը:

Wednesday, December 22, 2010

Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ, «The Fool» («Հիմարը») խաղաթուղթը գուշակության մեջ

Շարունակեմ Հայդրիքի նյութի թարգմանությունը: Աղբյուրն՝ այստեղ:
«The Fool» («Հիմարը») խաղաթուղթը գուշակության մեջ
Ինքն իրենով.
Օդային. հոգևոր, լավ աուրայով մարդ, կենսախինդ, անմեղ: Բացասական կողմերը. թույլ է ֆինանսական ու առողջական առումով: Ցրված, անվստահելի, անճարակ:

Ավագ Արկանի խաղաթղթերի հետ.
  • I - VII «Magician»-ից («Մոգ») «Chariot» («Մարտակառք»): Լրիվ մտավոր, չափազանց ակտիվ միտք, կայունության պակաս՝ արդյունքի հասնելու համար:
  • VIII - XIV «Strength»-ից («Ուժ») «Temperance» («Համբերություն»): Լավագույն տարբերակը՝ մտքի ու հոգու լավ համատեղում: Գաղափարներ է ստեղծում, բայց չի փակվում նրանց մեջ:
  • XV - XX1 «Devil»-ից («Սատանա») «World» («Աշխարհ»): Վատագույն տարբերակը: Միտքը մի կողմ է, նյութը՝ մյուս: Պրոբլեմ: Դժբախտ պատահար: Ափսոսանք: Թառամող ծաղկի պատկեր: Բնական ցիկլը չափազանց վայրագ է: Խելագարության վտանգ, միտքը չափազանց հեռու է աշխարհից: Կարող է հաղթահարել այլ կերպ անանցանելի խոչընդոտները:

Tuesday, December 21, 2010

«Nevermore»-ը միջազգային արվեստի բիենալլեին

Այսօր ինտերնետը բզբզելիս այստեղից պարզեցի, որ ՆՓԱԿ-ի «Մեկ Կադր» փառատոնին ներկայացրած «Nevermore» կարճ ֆիլմս այս տարվա ամռանը մասնակցել է Երիտասարդական արվեստի «Стой! Кто Идет?» մոսկովյան միջազգային բիենալլեին՝ «Արտհաուսը կարճամետրաժում» կատեգորիայում: Ներկայացվել է նաև Վահիկի աշխատանքը, այնպես որ, կարելի է գուշակել, թե ով է դրանում «մեղավոր»:))) Սաունդտրեկը նույնպես իմն է («Կոմա», մտել է «Հեքիաթ» ալբոմիս մեջ):
Ինչևէ, հաճելի կլիներ, եթե ինձ էլ ասեին դրա մասին: Մեջս կուռեի:
Աշխատանքը Վահիկից կվերցնեմ ու կտեղադրեմ այստեղ, որովհետև «Մեկ Կադրի» YouTube-ն այլևս հասանելի չի:((

Օրվա երաժշտությունը

Սկանդինավյան ֆոլկլյոր. «Herr Mannelig»

Այժմ կգրեմ իմ ամենասիրելի ժողովրդական երգերից մեկի՝ «Herr Mannelig»-ի մասին: Երգը միջնադարյան շվեդական բալլադ է, որը պատմում է, թե ինչպես է տրոլլուհին ամուսնության առաջարկ անում մի երիտասարդի.

Bittida en morgon innan solen upprann
Innan foglarna började sjunga
Bergatrollet friade till fager ungersven
Hon hade en falskeliger tunga
Herr Mannelig herr Mannelig trolofven i mig
För det jag bjuder så gerna
I kunnen väl svara endast ja eller nej
Om i viljen eller ej:
Eder vill jag gifva de gångare tolf
Som gå uti rosendelunde
Aldrig har det varit någon sadel uppå dem
Ej heller betsel uti munnen
Eder vill jag gifva de qvarnarna tolf
Som stå mellan Tillö och Ternö
Stenarna de äro af rödaste gull
Och hjulen silfverbeslagna
Eder vill jag gifva ett förgyllande svärd
Som klingar utaf femton guldringar
Och strida huru I strida vill
Stridsplatsen skolen i väl vinna
Eder vill jag gifva en skjorta så ny
Den bästa I lysten att slita
Inte är hon sömnad av nål eller trå
Men virkat av silket det hvita
Sådana gåfvor toge jag väl emot
Om du vore en kristelig qvinna
Men nu så är du det värsta bergatroll
Af Neckens och djävulens stämma
Bergatrollet ut på dörren sprang
Hon rister och jämrar sig svåra
Hade jag fått den fager ungersven
Så hade jag mistat min plåga
Herr Mannelig herr Mannelig trolofven i mig
För det jag bjuder så gerna
I kunnen väl svara endast ja eller nej
Om i viljen eller ej

Թարգմանություն շվեդերենից (ի միջի այլոց, երգը շվեդերենով հրաշալի է հնչում).

Monday, December 20, 2010

Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ, ներածություն

Աղբյուրն՝ այստեղ:

Բիլլ Հայդրիք
Գուշակություն Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ

Առաջարկներ այս նյութի ընդհանուր կիրառման վերաբերյալ.

Տեխնիկական գրառում

araycho-ի առաջարկով շտկեցի բլոգի ետին պլանը: Այժմ, կարծում եմ, տեքստն ավելի ընթեռնելի է: Նկատողություններ կա՞ն:

Sunday, December 19, 2010

Պատռված ջինսերի սերունդը #d7, «Արև որսացողները»

2005-ին Avalon ֆորումի երեխաներով որոշեցինք «միտինգ» (հանդիպում) կազմակերպել՝ արևածագը դիտելու նպատակով:
Դեպքերի նախապատմությանը ես դեռ կանդրադառնամ, այժմ բավական է միայն ասել, որ արդեն հինգ օր էր, ինչ փողոցում էի ապրում ու քնում էի Թամանյանի արձանի տակ:
Ցանկացած դեպքում, ես բավականաչափ սոված էի ու բավականաչափ սիրահարված, որպեսզի ընդունեի նրա հրավերը:

Saturday, December 18, 2010

Պատռված ջինսերի սերունդը #20, «The Æon»

Ինքնակենսագրական պատմություններն, իհարկե, կարևոր են, բայց եկեք չմոռանանք «պատռված ջինսերի սերնդի մասին»:
«Պատռված ջինսերի սերնդի» առաջացումից մոտ քառասուն տարով ուշանալով, ես քիչ բան կարող եմ պատմել ամենասկզբի մասին: Բայց կանեմ, ինչ կարող եմ:
Ի տարբերություն քյառթերի, որոնք բնականոն ճանապարհով «սուզվում» էին «պատռված ջինսերը» ձևավորվում էին լրիվ այլ մեխանիզմով: Այլ կերպ ասած, դա նեղ ու բավականին փշոտ սանդուղք էր, որից ընկնողները կամ մոտակայքով սուզվողները ձգտում են բռնել-քաշել իրենց հետ: Քո բարձրանալն ասես անձնական վիրավորանք ընդունեն:
Սանդուղքի տարբեր մակարդակների վրա հարթակներ կան՝ «Գագաթ» ցուցանակով: Ամեն հարթակի վրա տարբեր մարդիկ են նստած: Ոմանց համար դա ժամանակավոր ապաստան է, ոմանք իսկապես հավատում են, որ հասել են գագաթին: Ինչքան ավելի ես վերև շարժվում, այնքան ավելի քիչ են թե ընկնողները, թե սուզվողները, թե հանգստացողները:

Friday, December 17, 2010

Գրաֆիկի կրիտիկական մասսա

Տիգրանուհին որոշել էր Մանանի խաղալիքներից գնել (ի միջի այլոց, այ այստեղ կարող եք տեսնել, թե որ խաղալիքներից): Երկուսն ընտրել էր:
Մեծն կոմբինատորը (տո բիշ՝ ես) որոշեց ամեն ինչ իր ձևով անել: Ընտրեց ևս երկուսը, պայքարեց, որ ուրիշի ձեռքը չընկնեն, Մանանի հետ պայմանավորվեց հանդիպել, հանդիպեց, վերցրեց, նվիրեց Տիգրանուհուն:

Պատռված ջինսերի սերունդը #w10, «Հոսանքի աղբյուր-լարման աղբյուր»

Փոքր մորաքույս մեզ մոտ էր գալիս քննություններին պատրաստվելու: Հորս հետ միասին սխեմաներ էին գծում, մեջը՝ տարբեր մասեր: «Հոսանքի աղբյուր», «կոնդենսատոր», «դիմադրություն», «լարման աղբյուր»: Կոնդենսատորն ու դիմադրությունը ես գիտեի, թե ինչ են: Բայց հոսանքի աղբյուրն ու լարման աղբյուրը շարժեցին հետաքրքրությունս:
Դու միգուցե իմ աշխարհից ես, բայց ես քո աշխարհից չեմ: Դու հիմա ինձ չես տեսնում, ու դա լավ է:
Բաներ կան, որ կուզեի ասել, բայց չեմ ասի: Բաներ կան, որ կխնդրեի, բայց ես հպարտ եմ ու չեմ սիրում խնդրել:

Thursday, December 16, 2010

"Colors"

Ծույլ մարդ եմ, էլի: Սոլո-ալբոմս այդպես էլ կիսատ մնաց: Լավ, կիսվեմ նրանով, ինչ արդեն ձայնագրել եմ: Զգուշացնեմ թերությունների առումով. աղմուկ ու քաոս, մի փոքր մոնոտոն, մի փոքր ավելի պարզ:

Շնորհակալություն)))

Գիտեմ, որ սենտիմենտալ մարդ եմ, բայց կցանկանայի իմ բոլոր ընթերցողներից շնորհակալություն հայտնել այս ամսվա 750 դիտումների համար (big brother watching you:D): Ամիսը դեռ նոր է կիսվել, իսկ այդ քանակը գրեթե ամբողջ նոյեմբերինին է հավասար:
Փոխարենը կփորձեմ հետաքրքիր պահել բլոգը:
Ինչևէ, եթե ինչ-որ մեկը նկատողություններ կամ առաջարկներ ունի, հետաքրքիր կլիներ դրանք կարդալ մեկնաբանությունների տեսքով:

Wednesday, December 15, 2010

Պատռված ջինսերի սերունդը #11, «S.E.X»

Սույն գրառումը թույլատրել միայն անթափանց սև փաթեթավորմամբ ու միայն վերևի դարակում: Արգելել վաճառքն անչափահասներին: Մեծ եղբայրը դիտում է քեզ:
«Սեր», «երջանկություն», «միակ», «ռոմանտիկա», «փնտրել», «մաքուր» ու շատ նման բառեր մոտս առնվազն սրտխառնոց են առաջացնում: Չէ, ես չեմ մերժում սերը, երբեմն-երբեմն ձգտում եմ երջանկության, գտել եմ իմ միակին (ինքս ինձ, ու ստում է այն մարդն, ով պնդում է, թե ուրիշը կա), փնտրում եմ իմաստավորում, գիտելիք, մարդկանց, պայմաններ, ռոմանտիկ եմ՝ բառի սեփական հասկացույթամբ (այն է թե՝ ի վիճակի եմ գեղեցկություն տեսնել), ձգտում եմ մաքուր պահել մղումներս ու խիղճս: Բայց բացի իմ սեփական իմաստից, զգացածից, կա բառերի հասարակական իմաստ: Ու հասարակությունն այնքան է շահարկել «սերը», դարձնելով այն աղջկա հետ սեքսով զբաղվելու գաղտնաբառ կամ սեքսի պակասով մարդկանց կողմից բռնաբարվել, լոճվել ու դառել լյուկի կափարիչից էլ լայն: Մաքուր աղջիկների ոչ մի ոլորտում մաքրության երաշխիք չկա, թաք «պլոմբը վրան լինի»՝ մեջինը նեխած էլ լինի, նորմալ է: Երջանկությունն էլ դարձել է ինքդ քեզ վաճառելու գին. «հանուն երջանկության» լոզունգի տակ ծախում են խիղճը, համոզմունքները, մոտիկ մարդկանց...

Тэм Гринхилл, "Посвящение Каэр Морхену"

Кто измерит мой путь? Кто изменит мой рок,
Что начертан мне древним холодным мечом?
Я блуждаю всю жизнь в лабиринте дорог
И ношу смерть за правым плечом.

Каждый день - новый бой, каждый день - старый страх,
И с тропинки судьбы не свернуть.
Но я вернусь домой, в старый замок в горах,
Когда будет окончен мой путь.

Не обманешь судьбу и не купишь любовь
Ни за жизнь, ни за смерть, ни за горсть серебра.
И холодная сталь ляжет под ноги вновь
Равновесием зла и добра.

Пусть сгорает судьба в ритуальных кострах,
Пусть у мира меняется суть.
Но я вернусь домой, в старый замок в горах,
Когда будет закончен мой путь.

Не за знамя и герб, не за список побед,
Не поймешь, где - искусство, а где - ремесло.
Семь шагов через страх, семь шагов через бред,
Коль остался в живых - повезло.

И когда надоест мне со смертью играть,
Жизнь отпустит меня отдохнуть.
И я вернусь домой, в старый замок в горах,
Когда будет окончен мой путь.

Tuesday, December 14, 2010

Պատռված ջինսերի սերունդը #6, «Առաջին սեր, կոնչերտո ջութակի ու նվագախմբի համար, ռե մինոր»

Եթե սպասում եք նոստալգիկ ու սենտիմենտալ պատմություն լսել իրար թաթիկներից բռնած զբոսնող դպրոցականների մասին, ապա հիասթափեցնեմ ձեզ՝ այդպիսի բան իմ մոտ չի եղել (էժանագին ռոմանտիկայի նոպաները մոտս սկսեցին բարձր դասարաններում ու ինստիտուտի ցածր կուրսերում):

Պատռված ջինսերի սերունդը #d2, «Օդային տագնապ»

«Ուշադրություն: Օդային տագնապ է: Առանց խուճապի անցեք ապաստարանները: Պահպանեք հանգստություն»:
Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «ապաստարան», ապա կարող եմ վստահորեն ասել ձեզ. չգիտեմ: Բայց կարող եմ պատմել, թե որտեղ էինք թաքնվում, երբ հնչում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շչակն ու ռադիոն արտասանում էր «Ուշադրություն: Օդային տագնապ է» բառերը:
Պատերազմի հետ իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ 89-91 թվականներին, երբ գյուղում էինք: Մարդիկ խոսում էին, որ պատերազմ է, շուրջս անընդհատ Կալաշնիկովի ավտոմատներով մարդիկ էին:

Պատռված ջինսերի սերունդը #8, «Երկրաշարժ» (1988)

Չեմ հիշում, ձյուն արդեն եկել էր, թե ոչ: Բայց այդ օրը հաստատ դրսում ձյուն չկար:
Չէ, ամեն ինչ սկսեց ավելի վաղ: Մենք գիտահետազոտական ինստիտուտի հանրակացարանում էինք ապրում, որտեղ աշխատում էր հայրս: Հալաբյանից երբ թեքվում ես դեպի Հանրապետական Հիվանդանոց, ուղիղ իջնում ես: Դեռ T-աձև խաչմերուկ չհասած՝ շուկայի նման փոքրիկ բան էր, խանութ, որի վրա գրված էր եղել «Շուկա», բայց ու-ի մասնիկը պոկվել էր ու մնացել էր «Շոկա»-ն: Եթե այդտեղից թեքվեք վերև, հետո արդեն ճանապարհը չեմ հիշում, կհասնեք մեր հանրակացարանը: Մեր բնակարանակիցները մի ընտանիք էին, որոնց հետ հիմա էլ ենք մոտիկ:
Կարելի է ասել, որ իմ վաղ մանկությունն անցել է ինժեներական շրջանում: Եթե ճիշտ եմ հիշում, էլի չորրորդ հարկում էինք ապրում: Ինչպես Կապանում: Ինչպես հիմա:

Պատռված ջինսերի սերունդը #12, «Ջհուդը»

Միզանտրոպիայի մեջ խրվելուց առաջ, մեղքս ինչ թաքցնեմ, հումանիզմ էի քարոզում՝ փորձելով հաշտություն հաստատել այս գրողի տարած երկրում բնակություն հաստատած բազմաթիվ գրողի տարած «իզմ»-երի զոհերի միջև: Բնական է՝ թերարժեքության կոմպլեքսով, անկրթությամբ ու քաղքենիությամբ ախտահարված ազգի մեջ գլուխ բարձրացրած նացիզմն էր հիմնականում թիրախս դառնում: Իսկ նացիզմը, չգիտես ինչու, ուղղված էր... հրեաների դեմ (հետագայում, իհարկե, իմացա, որ ոմն մի խելապակաս, հիտլերապաշտ անձնավորության ստեղծած «Մեկ Ազգ Կուսակցությունն» իր լուման ունի այս գործի մեջ՝ բայց այդ ժամանակ արդեն տարիներ էին անցել այս արժանահիշատակ դեպքից հետո):

Monday, December 13, 2010

Պատռված ջինսերի սերունդը #20, «Զելենոգրադ» (1986)

Եթե հավատանք հայտնի աղբյուրներին, այն է՝ ծնողներիս ու ծննդյան վկայականիս, ես ծնվել եմ 1986 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերվա երեքի կողմերը, Մոսկվայի «Соколиная гора» թաղամասի ծննդատանը: Ասում են՝ այդ «ռեյսին» ծնված մի քանի առողջ երեխաներից մեկն էի: Ու միակը, որը ծնվել էր երկար սև մազերով ու բակենբարդներով: Նման բան պատահում է, հետո այդ մազերը սովորաբար թափվում են: Իմ մոտ նրանք սպիտակեցին, հետո աստիճանաբար սկսեցին գույն ձեռք բերել:

Պատռված ջինսերի սերունդը, «Քյառթ»

Վիրուսը, ծակել-անցնելով բջջաթաղանթը, շպրտում է իր պատյանը, մուտք է գործում բջջի կորիզի մեջ ու սկսում է կրկնօրինակել սեփական ԴՆԹ-ն: Մինչև բջիջը վերածվում է վիրուսի կրկնօրինակներով լցված թաղանթի:
Քյառթերն իրականում սերունդ չէին: Ետին պլան՝ լավագույն դեպքում: Դրա համար էլ նրանց կանցնենք առանց երգի ու համարի:
Հիմա, երբ հին արժեքները չեն գործում, ամեն «ախպերս, ցավդ տանեմ»-ով խոսացող կարող է ինքն իրեն քյառթ համարել: Իսկ ժամանակին քյառթերը թերությունների ստերեոտիպային կուտակումներ էին:
Չէ, իրոք, մտածեք: Ամեն մարդ կարող է լինել.
  • հիմար
  • անգրագետ
  • սպեցիֆիկ բառապաշարով
  • անճաշակ հագնվող
  • հոմոֆոբ
  • քսենոֆոբ ընդհանրապես (մասնավորապես՝ ատել հրեաներին, ռուսներին, հնդիկներին, սևամորթներին, պարսիկներին, պարսկահայերին, սփյուռքահայերին ընդհանրապես, ռոքերներին, (այ, այս մեկն ընդհանրապես բացում է) ռեպպերներին, ամերիկացիներին և այլն)
  • ագրեսսիվ
  • վախկոտ
  • կյանքի գինը չիմացող
  • տարօրինակ հավատալիքների տեր
  • սպեցիֆիկ ու հաճախ գրոտեսկային մակարդակի հասնող խոսելաոճի ու լեքսիկոնի տեր
Բայց քյառթերն իրենց մեջ միավորում էին այդ ամենը: Իսկ ամեն ինչ այնքան անվնաս էր թվում սկզբում. երեխաները փորձում էին իրենց մեծ զգալ: Ծխում էին, կոստյում էին հագնում, հայհոյում էին, խմում էին, պոռնո էին նայում: Բրախած բալիկներ: Դասարանում էլ կային. անլվա, հաճախ՝ ոջլոտ, անուղղելիորեն միայն «երկու» ստացող: Լավագույն դեպքում, ուսուցչուհիների բարության շնորհիվ նրանք դասարանից դասարան էին անցնում: Իսկ երբ չէին անցնում, սկսում էին խնդիրները. դասարանում հայտնվում էր սովորելու ու սովորողների վրա չարացած, տարիքով մեծ ու մարմնապես խոշոր մեկը, որը բռունցքներով արագ հեղինակություն էր վաստակում «ճժերի» մեջ:

Tonight's Music

«Урал»

С этим инструментом не страшно ходить ночью по улице — один удар таким монстром по балде убивает лошадь в Ксюше Собчак быстрее, чем 2 капли никотина, чего уж тут говорить о гопниках и прочей нечисти.
Lurkmore.ru
Այսպիսով, այսօր ձեռքս ընկավ երջանկության ու ռադիոսիրողության անկրկնելի ժամեր պատճառած, աներևակայելի ու լրիվ անիմաստ ձև ունեցող «Урал Тоника» մակնիշի էլեկտրոկիթառը: Եթե կարծում եք, որ սա չեղածից լավ է, ապա դուք նրա հետ պարզապես ծանոթ չեք: Ծանոթացեք (հեղինակը ձախ կողմինը/ետևինն է).

Ի՞նչ կարող եմ ասել: Կարդում եմ ահա թե ինչ, որպեսզի այն գոնե ինչ-որ խելքի բերեմ (դա անելու ցանկությունս ամեն վայրկյանի հետ նվազում է):
One Урал to rule them all, one Урал to find them,
One Урал to bring them all and in the darkness bind them
In the land of Mordor, where the shadows lie...
Վախենամ՝ այս կիթառը ոչնչացնելու համար իսկապես կարիք լինի այն նետել Օրոդրուինի խառնարանը:))

Saturday, December 11, 2010

Պատռված ջինսերի սերունդը #7, «Disco Queen»

Դիսկոյի թագուհին հիանալի է պարում: Ժամանակի ընթացքում, կամքի բավականին մեծ ուժի շնորհիվ, նա հիանալի է մշակել իր շարժումները: Գրեթե չի զգացվում, որ նա նախկինում լուզեր է եղել: Լուզեր, որը բարձրացել է սեփական տեսակի նկատմամբ: Նրան ընդունել են:

Պատռված ջինսերի սերունդը #0, «Loser»

Լուզեր: Այլ կերպ ասած՝ անհաջողակ: Նրան դժվար չի ճանաչել. երբ մի խումբ երիտասարդներ միասին են փարթիին, ու նստում են մի քանի սեղանների շուրջ, լուզերը վազվզում է մի սեղանից մյուսը, մի մարդուց մյուսը: Լուզերի համար սեփական շրջապատում տեղ չկա: Լուզերն անճարակ է: Լուզերը ծարավի է ընդունման, սիրո, նա ասես խմբի փոքրիկ շնիկը լինի: Երբեմն լավ վարքի համար նրան ուշադրության փշրանքներ են հասնում: Սովորաբար լուզերին մղում են անել այն ամենն, ինչ չափազանց ծիծաղելի է թվում ինքնուրույն անելու համար:
Լուզերը ծաղրածու է. ոչ թե իսկական խեղկատակ, ով գիտակցաբար ծաղրում է սեփական շրջապատն ու ինքն իրեն, այլ մեկն, ում աճը կանգնեցրել են, ում պարտադրել են այդ դերը:
Ես զգուշանում եմ լուզերներից. որքան էլ լավ վերաբերմունք ցույց տաս նրանց, օգնես ազատվել այդ դերից, հենց իրենց շրջապատը քթի տակ բարության ոսկոր թափ տա, կանգնում են ետևի թաթիկների վրա ու պատրաստ են նույնիսկ քո վրա գռմռալ:

Love will tear us apart

Ընդհանրապես, ինձ դուր է գալիս այս անսպասելի ու առանց սպասելիքների սիրահարվածությունը:
Բայց անընդհատ վախենում եմ սառել: Անընդհատ:
Հետո՝ ինձ հիմարի նման եմ պահում, ոչ մի ստրատեգիկ քայլ, ոչ մի այլ բան: Բայց երբ պառկում եմ քնելու, պատկերացնում եմ, թե ինչպես ես մեջքս գրկում:
Ու մեկ էլ, հասկանում եմ Վահեին:)))
Ուֆ:
Մտքերս խառն են, ես դեռ լրիվ չեմ օյաղացել: Ու մոտակա օրերս չեմ պատրաստվում:

... and the moment's gone

- Կալումեում եմ, եթե գալու ես՝ արի: Մի ժամից պիտի դուրս գամ:
Մտա ներս: Աչքերով փնտրեցի Աղասին, մեկ էլ հետևիցս ծանոթ ձայն եմ լսում.
- Ապե, как дела?
Հնարավոր չի խառնել. Վարդանն է:
- Кстати, классный стиль одежды,- ասում է:
Մեկ էլ հետևիցս ինչ-որ մեկը գրկում է: Շուռ եմ գալիս՝ Ժիրաֆֆը: Գրկում ենք իրար ու մի լավ գոռում: Շատ ուրախ էի: Հետո տեսնեմ՝ աչքիս հաճելի մարդկանց մի խոշոր հատված այնտեղ է. Մանեն, MDP Էդոն, հետո՝ Նաստյան, Անյան, Վասյան, Թերմինան... Ափսոս՝ դու այնտեղ չէիր:
Աղասն անկյունում էր: Նստեցի կողքը՝ փոշու հոտով ներծծված բարձին: Դիմացի սեղանի աղջիկը սիգարետ հանեց ու կրակ խնդրեց: Աղասը կրակայրիչը մեկնեց, ես, մի վայրկյան ուշացումով՝ լուցկին: Ու միանգամից, սեփական դանդաղկոտությունից ու ավելորդությունից ամաչած-կարմրած, իջացրեցի ձեռքս: Աղջիկը ժպտաց, վերցրեց իմ մեկնած լուցկին: Հետո մի տղա նստեց կողքը, երևի ընկերն էր, երկուսով սիգարետները վառեցին ու տուփը ետ վերադարձրեցին:
- Տեսնես ինչի՞ քոնը վերցրեց: Իյա, հլա բերետդ հանիր:
Չմոռանամ նշել, որ բերետս հաջողակ է:)
Հա, հետո լավ էի: Նույնիսկ տաբասկոյով, տեկիլայով ու լիմոնի հյութով տարօրինակ խմիչքը, որ MDP-ն հյուրասիրեց, դրական էր:
Հետո հարբած դուրս եկանք փողոց, ու ես հասկացա, որ անցնող մարդկանց դեմքերին եմ նայում՝ այն հույսով, որ քեզ կտեսնեմ:
Ես սիրահարված եմ:
Վերջին դեռահասի պես:

Tuesday, December 7, 2010

Wild Mood Swings

Իսկ այ հենց հիմա լավ հետույքային տրամադրություն ունեմ: Էական պատճառ չկա, պարզապես դրական զգացողությունները սիրում են իրենց տակ թաղել իմ ագրեսսիան: Հետո, ինչ էլ լինի, ես դեռ մենակ նստած եմ տանը: Ինչպես միշտ: Որովհետև, որ այդպես նայենք, գնալու տեղ չունեմ:
Մյուս կողմից էլ, գնալու տեղ չունեցող մարդը կարող է գնալ ուր ուզում է:
Օմ մանի:
*********ն էր մոտս, սկզբում վիճեցինք նոտագրության ու տաբուլատուրայի մասին, հետո՝ թեոսոֆիայի ու մնացած ախմախ բաների, ու երբ մարդուն ապացուցում ես, որ իր կրոնի հիմքում կանգնած Ձյան գիրքը Ռասսելի թեյնիկի դասական տարբերակ է, մարդն ասում է, որ դրա վրա թքած ունի, մտածում ես. իհարկե, ամեն մարդ իրավունք ունի հիմար ֆանատիկ լինել, բայց ո՞ր մի գրողի ցավին ես դու պարտավոր որևէ ընդհանուր բան ունենալ նման ֆանատիկի հետ:
Օմ մանի պադմե հում, հանգստանում ենք, ամեն ինչ նորմալ է:

Վաղ գարուն

Ինչ-որ մի քիչ գժվել եմ, մի քիչ սիրահարվել, մի քիչ էլ տարօրինակ դող է ընկել մարմինս:))) մի հարցրեք, մի հարցրեք՝ ինքս չգիտեմ:
Չգիտեմ՝ ում, չգիտեմ՝ ինչպես:
Ձեր մոտ ձմե՞ռ է: Իսկ իմ մոտ գարուն է բացվել:
Ողջ եղեք:

P.S. Օրվա երաժշտությունը.

Monday, December 6, 2010

Օրվա երաժշտությունը


Երբեք չէի նկատել, որ «A Momentary Lapse of Reason»-ն այսքան լավը լինի:

A Momentary Lapse of Reason

Մի հայտնի պաշտոնյա սովորում է չան-բուդդիստական ուսուցչի մոտ: Մի օր նա հարցնում է ուսուցչին. «Ի՞նչ է էգոիզմը»: Ուսուցչի դեմքի խաղաղ արտահայտությունը փոխվում է, դառնում է բարկացած, ու նա գոռում է աշակերտի վրա. «Ինչու՞ ես ինձ ձանձրացնում քո տափակ հարցերով»: Պաշտոնյան նույնպես բարկանում է ու գոռում ուսուցչի վրա. «Ինչպե՞ս եք համարձակվում գոռալ իմ վրա»:
Ուսուցիչը նորից խաղաղվում է ու ասում. «Այ, սա է էգոիզմը»:

Friday, December 3, 2010

Կարեն, գիշերը ձեր տան մոտ էի: Ռելսերի կողքի խողովակների վրա: Ողջ եղիր:
Մնացած առումներով՝ ամբողջ գիշերը փողոցներում թափառելուց ու Հյուսիսային պողոտայում գիշերվա ժամը 5-ին «Օմ մանի պադմե հում» երգելուց հետո (Կի՜ր, ներիր, ախր շատ ցուրտ էր, մենք էլ՝ որոշ չափով հարբած) ծնկներս գրեթե չեն աշխատում: Այն իմաստով, որ ուռել են, ցավում են ու ինձ կանգնած վիճակում չեն պահում:
Բայց լավ եմ:
Մտածում եմ նորից ընդունվելու մասին: Ասենք՝ ժուռնալիստիկա: Կամ հոգեբանություն: Ցանկացած բան: Չէ՞ որ հիմա իսկապես ազատ եմ ընտրել)