Բիլլ Հայդրիք
Գուշակություն Տարոյի միջոցով. Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ
Առաջարկներ այս նյութի ընդհանուր կիրառման վերաբերյալ.
- Երբ պարզ գուշակություններ եք անում միայն Ավագ Արկանի խաղաթղթերի միջոցով, այս համատեղումները պարզ մեկնաբանություն են տրամադրում: Խաղաթղթերը կարելի է բացել զույգ առ զույգ, կամ կարելի է խաղաթղթերի շարքը կարդալ որպես փոխծածկող զույգեր:
- Այս մեկնաբանությունները հիմնված են ընթերցվող խաղաթղթերի հաջորդականության վրա: Հետևաբար, եթե «The Magician»-ը («Մոգ») առաջին խաղաթուղթն է, իսկ «The Chariot»-ը («Մարտակառք»)՝ երկրորդը, պետք է մեկնաբանել ըստ «Մոգն ու Մարտակառքը» հատվածի: Եթե «The Chariot»-ն է առաջինը, «The Magician»-ը՝ երկրորդը, ապա անհրաժեշտ հատվածը «Մարտակառքն ու Մոգն» է:
- Եթե կարդում եք, կիրառելով բոլոր խաղաթղթերը, ապա Ավագ Արկանի այս զույգերը Կրտսեր Արկանի ու Արքայական Խաղաթղթերի նկատմամբ էլ են կիրառելի, բայց քանորդի տեսքով: Օրինակ, «9 of Wands» («Ուժ») խաղաթուղթը նման է «The High Priestess»-ին («Ավագ Քրմուհի») ու «Temperance»-ին («Համբերություն»): Եթե առաջին խաղաթուղթը «The Hierophant»-ը («Հիերոֆանտ») է, իսկ երկրորդը՝ «9 of Wands», կարելի է պարզաբանել որպես «Հիերոֆանտ և Ավագ Քրմուհի», ձևափոխված «Հիերոֆանտ ու Համբերություն» համադրության կողմից: Առաջնայինն, իհարկե, ամեն խաղաթղթի ուղղակի նշանակությունն է, փոփոխված բացվածքի մեջ նրա դիրքով: Այս համատեղումներն օգնում են ի մի բերել ընթերցումն ու ուսումնասիրել երկրորդական նշանակությունները:
- Շատ կենտրոնացված ընթերցման համար ընտրեք Ավագ Արկանի երկու խաղաթուղթ, որոնք կկրկնապատկեն նշանակալիությունը: Օգտագործեք այս մեկնաբանությունները հետաքրքրության օբյեկտը ֆիքսելու համար:
- Նորմալ ընթերցանության ժամանակ, երբ իրար հետևից Ավագ Արկանի երկու խաղաթուղթ դուրս գան, այս մեկնաբանությունները կօգնեն խոշոր ազդեցություն կամ փոփոխություն գրանցել:
- Մեդիտացիայի ժամանակ գտեք մեկնաբանություն, որը կհամապատասխանի ձեր հետաքրքրություններին: Վերցրեք Ավագ Արկանի երկու խաղաթուղթ, որոնք կհամապատասխանեն այդ մեկնաբանությանն, ու մեդիտացիա արեք նրանց վրա
No comments:
Post a Comment