Շարունակեմ Հայդրիքի նյութի թարգմանությունը: Աղբյուրն՝ այստեղ:
«The Fool» («Հիմարը») խաղաթուղթը գուշակության մեջ
Ինքն իրենով.
Օդային. հոգևոր, լավ աուրայով մարդ, կենսախինդ, անմեղ: Բացասական կողմերը. թույլ է ֆինանսական ու առողջական առումով: Ցրված, անվստահելի, անճարակ:
Ավագ Արկանի խաղաթղթերի հետ.
- I - VII «Magician»-ից («Մոգ») «Chariot» («Մարտակառք»): Լրիվ մտավոր, չափազանց ակտիվ միտք, կայունության պակաս՝ արդյունքի հասնելու համար:
- VIII - XIV «Strength»-ից («Ուժ») «Temperance» («Համբերություն»): Լավագույն տարբերակը՝ մտքի ու հոգու լավ համատեղում: Գաղափարներ է ստեղծում, բայց չի փակվում նրանց մեջ:
- XV - XX1 «Devil»-ից («Սատանա») «World» («Աշխարհ»): Վատագույն տարբերակը: Միտքը մի կողմ է, նյութը՝ մյուս: Պրոբլեմ: Դժբախտ պատահար: Ափսոսանք: Թառամող ծաղկի պատկեր: Բնական ցիկլը չափազանց վայրագ է: Խելագարության վտանգ, միտքը չափազանց հեռու է աշխարհից: Կարող է հաղթահարել այլ կերպ անանցանելի խոչընդոտները:
«Fool» ու «Magician» («Հիմարն» ու «Մոգը») Հեշտ համադրություն է: Ուժեղացնում է «Magician»-ը: Անհոգ մարդ, ով բավականաչափ հետաքրքրություն ունի հրաշքներ գործելու համար:
«Fool» ու «High Priestess» («Հիմարն» ու «Ավագ Քրմուհին») Կարող է ներքին ապրումների բերել կամ ջանքերի լրիվ շփոթության: Կարող է նահանջի ու մեդիտացիայի ազդանշան լինել:
«Fool» ու «Empress» («Հիմարն» ու «Կայսրուհին») Երեխա ու Մայր: Կարող է շատ մաքուր ընկերություն լինել: Սեքսն ու բիզնեսն իրար հետ աղետաբեր են:
«Fool» ու «Emperor» («Հիմարն» ու «Կայսրը») Երեխա ու Հայր: Անվտանգության, ուղղորդման զգացողություն: Կարող է խոչընդոտել աճին չափազանցված «բարին ընդդեմ չարի» ընկալման պատճառով:
«Fool» ու «Hierophant» («Հիմարն» ու «Հիերոֆանտը») Երեխա և ուսուցիչ: Երեխան ուսուցչից ավելի ուժեղ է, ուսուցիչն՝ ավելի կայուն: Կարող է վայելք բերել ծերերին ու տխրություն՝ երիտասարդներին:
«Fool» ու «Lovers» («Հիմարն» ու «Սիրեկանները») Չարաճճի հարաբերություններ: Շփոթմունք ամուսնության մեջ: Հիմար ու ոչ պրակտիկ գաղափարներ:
«Fool» ու «Chariot» («Հիմարն» ու «Մարտակառքը») Խաղահրապարակ: Շեղում, լուրջ չի, բայց կլնող է: Անհասկանալի դյուրագրգիռություն, ձանձրույթ:
«Fool» ու «Strength» («Հիմարը» և «Ուժը») Հաջողություն, քաջառողջություն: Ուժեղ հարդու հումորի զգացողությունը: Բնությունը պարգև ու տոն է: Ուժ՝ խոչընդոտներն անհոգաբար փշրելու համար: Արագ միտք:
«Fool» ու «Hermit» («Հիմարն» ու «Ճգնավորը») Թեթև ծերություն: Մենակության հակում: Փիլիսոփա: Ցրված:
«Fool» ու «Wheel of Fortune» («Հիմարն» ու «Բախտի Անիվը») Փոթորկի զորությունը: Հեշտություն դժվարություններ հաղթահարելիս, համբերություն: Քմահաճություն, «մի գիշերանոց» սեռական արկածներ: Անհուսալի հաջողություն:
«Fool» ու «Justice» («Հիմարը» և «Արդարությունը») Օրենքի Ոգին ու Տառը: Լավ հավասարակշռություն: Փոփոխվող դիրքորոշում: Անհարգալից, բայց հաճելի:
«Fool» ու «Hanged Man» («Հիմարն» ու «Կախված Մարդը») Դժվարություն հաղթահարելու զորություն: Սովորելու մեծ հնարավորություն: Երդումներն անիմաստ են, երբ պահանջվում են, բայց հասարակ խոսքը լավ է:
«Fool» ու «Death» («Հիմարն» ու «Մահը») Մեծ դժվարություն հաղթահարելու զորություն: Լավ հիշողություն: «Կարման հարվածում է տեղում»:
«Fool» ու «Temperance» («Հիմարն» ու «Համբերությունը») Արտաքնապես լուռ, ներսում՝ շատ ազատ: Ինքն իրեն չի անհանգստացնում նորություններով: Ազնիվ, պատրաստ ամեն ինչի: Հակված տխրության, պետք է հետն ինչ-որ մեկը լինի, որ երջանիկ լինի:
«Fool» ու «Devil» («Հիմարն» ու «Սատանան») Շփոթված: Մորալիստ: Հիվանդոտ: Լավ է ափսոսանք ու ցավ արտահայտելիս: Զայրույթ տգիտության ու համառության պատճառով:
«Fool» ու «Tower» («Հիմարն» ու «Աշտարակը») Խելագարություն ու բռնություն, կամ աճող ցավեր:
«Fool» ու «Star» («Հիմարն» ու «Աստղը») Անվնաս ցնդած: Հաճելի մարդ: Չափազանց մեծ երեխա, անօգնական մարդ:
«Fool» ու «Moon» («Հիմարն» ու «Լուսինը») Վատ դատողություն: Վատ հեղինակություն: Հիպոխոնդրիայով տառապող: Մենստրուալ խնդիրներ կամ ՊՄՍ: Խնդիրներ աճի հետ:
«Fool» ու «Sun» («Հիմարն» ու «Արևը») Հեշտ կյանք երկրային դրախտում: Լավ եղանակ: Իրադարձությունների նկատմամբ իշխանության պակաս: Արդյունքի հասնելու պակաս:
«Fool» ու «Judgment» («Հիմարն» ու «Դատաստանը») Լարվածություն: Չկատարված պարտավորության զգացողություն: Մեծ կիրք: Չափազանց հուզվող անհատականություն:
«Fool» ու «World» («Հիմարն» ու «Աշխարհը») Ինքնասպանություն, դեպրեսսիա, հիասթափություն, կամ նորմալ մարդկային սահմաններն անցնող մեծություն: Սովորաբար ցույց է տալիս կառավարումից կամ հասկացումից լրիվ դուրս բան:
Կրտսեր Արկանի հետ.
- «Fool» ու «Wands». պլանները կարող են չափազանց մեծ լինել միջոցների համար: Մեծ ցանկություն անցնել ներկա սահմաններից: Ժամանակի ու քաջալերման կարիք: Այլ մարդկանց երջանիկ լինելու կարիք:
- «Fool» ու «Cups». վարքի մեծ մասը ծնվում է զգացմունքներից: Տրամադրության նկատմամբ զգայուն անհատականություն, հակված մանիակալ-դեպրեսսիվ վիճակների: Սովորաբար մոտն այլ մարդիկ կան:
- «Fool» ու «Swords». շատ ստեղծագործ ու արդյունավետ: Ուեյթի «Swords» խաղաթղթերի բացասական պատկերները սովորաբար չեն գործում: Երազանքների գիրկն է ընկնում, բայց հաճախ լավ ոգեշնչում ունի: Դժվար է երկար ժամանակ որպես անձ ճանաչելը: Հեշտ է ծանոթանալը:
- «Fool» ու «Coins». աշխատավոր, երբեք շեֆը չի, երբեք հարուստ չի: Հակված պատահարների: Փակ այլ մարդկանց նկատմամբ: Քիչ մոտիկ ընկերներ աշխատանքից, անմիջական շրջապատից ու հոբբիից դուրս: Հաճախ՝ սուր մտքի պակասով:
No comments:
Post a Comment