Monday, December 6, 2010

A Momentary Lapse of Reason

Մի հայտնի պաշտոնյա սովորում է չան-բուդդիստական ուսուցչի մոտ: Մի օր նա հարցնում է ուսուցչին. «Ի՞նչ է էգոիզմը»: Ուսուցչի դեմքի խաղաղ արտահայտությունը փոխվում է, դառնում է բարկացած, ու նա գոռում է աշակերտի վրա. «Ինչու՞ ես ինձ ձանձրացնում քո տափակ հարցերով»: Պաշտոնյան նույնպես բարկանում է ու գոռում ուսուցչի վրա. «Ինչպե՞ս եք համարձակվում գոռալ իմ վրա»:
Ուսուցիչը նորից խաղաղվում է ու ասում. «Այ, սա է էգոիզմը»:
Այլ կերպ ասած՝ ես տեսա ինքս իմ էգոիզմը: Մի աղջիկ էր գրել, Ֆրանսիայից: Մի փոքր շատ սենտիմենտալ, վերամբարձ տոնով էր գրում, չափազանց մեծ էր ծաղրելու գայթակղությունը, բայց հաղթահարեցի ինքս ինձ: Հետո սկսեց գրել, թե ինչպես է կարոտում Հայաստանը, ես էլ ասացի այն ամենն, ինչ մտածում եմ Հայաստանի մասին: Հետո մտածեցի. այո, ես ճիշտ եմ, բայց ի՞նչ եմ անում: Կոտրում եմ մարդու ներսում եղած ուղեցույց կրակը: Այո, նրան տառապանքների մղող, շրջապատից օտարացնող, միգուցե՝ դրսից ներարկված: Բայց փոխարենն, իսկապես, ինչ-որ բան տալի՞ս եմ: Թե՞ հուսահատություն:
Ի վերջո, այդ մարդու ներսում ուրիշ Հայաստան է ապրում: Ու միգուցե նրա նման մարդիկ մի օր փոխեն այս երկիրը:
Հետո հասկանում եմ, որ ես վիճում էի, քանի որ գիտեի, որ ճիշտ եմ: Ոչ թե ցանկանում էի նրան վերադարձնել իրական կյանքի:
Իսկ նա չէր էլ պաշտպանվում:
Ես էգոիստ էի:
Դրա համար էլ ներողություն խնդրեցի: Անմիջապես ընդհատեցի խոսքս ու ներողություն խնդրեցի:
Էս էգոիստ էի: Պետք էր ոչ թե ներողություն խնդրել, այլ շնորհակալություն հայտնել: Քանի որ ես նրանից հսկայական դաս ստացա:
Շնորհակալություն:

1 comment:

Los said...

mard ham egoista ham che. Sut klni asele vor mianshanak egoista u sut el klni asele vor mianshanak egoist chi )
"Pudizm?"

indz harcnum em .. mite chegoist tmardik misht chegoist en? te ughaki inchvor moral kod en shinel u et kodi koghqov frfrum en. Ekel em en yezrakacutyan vor tramadrutyunic kaxvac mard mek egoista mek voch, dra patcharov egoist vaxtov sharjvuma ira sepakan dzerov grac morali databazayov.

isk vabshe daje pilisopayutyune mardun hognacnuma :)

hamel et axchka baxte berela vor jeshti het chi xosacel.

Post a Comment