Ինքնակենսագրական պատմություններն, իհարկե, կարևոր են, բայց եկեք չմոռանանք «պատռված ջինսերի սերնդի մասին»:
«Պատռված ջինսերի սերնդի» առաջացումից մոտ քառասուն տարով ուշանալով, ես քիչ բան կարող եմ պատմել ամենասկզբի մասին: Բայց կանեմ, ինչ կարող եմ:
Ի տարբերություն քյառթերի, որոնք բնականոն ճանապարհով «սուզվում» էին «պատռված ջինսերը» ձևավորվում էին լրիվ այլ մեխանիզմով: Այլ կերպ ասած, դա նեղ ու բավականին փշոտ սանդուղք էր, որից ընկնողները կամ մոտակայքով սուզվողները ձգտում են բռնել-քաշել իրենց հետ: Քո բարձրանալն ասես անձնական վիրավորանք ընդունեն:
«Պատռված ջինսերի սերնդի» առաջացումից մոտ քառասուն տարով ուշանալով, ես քիչ բան կարող եմ պատմել ամենասկզբի մասին: Բայց կանեմ, ինչ կարող եմ:
Ի տարբերություն քյառթերի, որոնք բնականոն ճանապարհով «սուզվում» էին «պատռված ջինսերը» ձևավորվում էին լրիվ այլ մեխանիզմով: Այլ կերպ ասած, դա նեղ ու բավականին փշոտ սանդուղք էր, որից ընկնողները կամ մոտակայքով սուզվողները ձգտում են բռնել-քաշել իրենց հետ: Քո բարձրանալն ասես անձնական վիրավորանք ընդունեն:
Սանդուղքի տարբեր մակարդակների վրա հարթակներ կան՝ «Գագաթ» ցուցանակով: Ամեն հարթակի վրա տարբեր մարդիկ են նստած: Ոմանց համար դա ժամանակավոր ապաստան է, ոմանք իսկապես հավատում են, որ հասել են գագաթին: Ինչքան ավելի ես վերև շարժվում, այնքան ավելի քիչ են թե ընկնողները, թե սուզվողները, թե հանգստացողները:
Սանդուղքն իրականում գագաթ չունի: Համենայն դեպս, ոչ ոք դեռ նրան չի հասել: Բայց ասում են, որ եթե այն կա, ապա տանում է դեպի իրական ազատություն:
Սանդուղքը նեղ է, չնայած բարձրացողների ոչ այնքան մեծ քանակի, հաճախ է պատահում, որ երկու հոգի նրա վրա բախվեն իրար: Նամանավանդ երբ մեկը, վիրավորված ու հոգնած պայքարից, կանգ է առել, որ շունչ առնի, կամ էլ կամք չի մնացել բարձրանալու համար: Հնին կարող ես շալակդ առնել ու օգնել բարձրանալ, կամ կարող ես հաղթել նրան ու ուժ ստանալ. ոչինչ ավելի չի հուսադրում ու օգնում, ինչպես սանդուղքի վրա տարած հաղթանակը:
Ցանկացած դեպքում, մի մոռացիր, որ դիմացինդ էլ է նույնը մտածում: Ու եթե շալակդ վերցրած տանում ես, մի մոռացիր, որ քեզ կարող են գցել ներքև՝ սեփական կամքն ուժեղացնելու համար:
Հարթակների վրա մնալու պատճառներից մեկը դա է. հարթակների վրա վստահությունն էլ ավելորդ շռայլություն չի:
Երբեմն-երբեմն իրենց երիտասարդությունից արբած, հավատացող խմբերով բարձրանում են, գրավում հարթակներից մեկն ու իրենց համար դրախտ հայտարարում: Հաճախ դրանք ուրիշների կողմից հալածված մարդիկ են կամ սեփական հարթակի լուզերներ, որոնք «ավելի լավ աշխարհ» են փնտրում:
Դրա համար էլ շատ հարթակներ ատում են իրար:
Ոչ մի դրախտ հավերժ չի, էնտրոպիան հաղթում է ամեն ինչին:
Բայց բոլորին միավորում է մի բան, որը շատ հատուկ է ճանապարհի սկզբին, ու աստիճանաբար մարում է: Անգլերեն դա հնչում է «determination». հայերենի «վճռականություն» համարժեքն ամբողջությամբ չի կարող արտահայտել իմաստը:
Իհարկե, միակողմանի սանդուղքն ազատության կատարյալ հակապատկերն է, նամանավանդ ազատության ձգտողների համար: Բայց մեր համար այն ազատության հասանելի արտահայտում էր. մենք այն մագլցում էինք սեփական, ոչ թե ուրիշների կամքով: Ամեն մեկն իր սեփական կամքով էր այն ընտրել: Այն մենք էինք մեզ համար կանգնեցրել: Ու մենք չէինք բացառում կամ խանգարում այլ աստիճանների գոյությանը:
Իրականում աստիճանները շատ էին: Թեև աստիճանից աստիճան հարաբերությունները հազվադեպ էին տարբերվում հարթակից հարթակ հարաբերություններից: Կարելի է ասել՝ նույնը, բայց հիերարխիայի այլ մակարդակի վրա:
Ազատությունը կլիներ ցանկացած ուղղությամբ թռչելու հնարավորությունը: Բայց ներքև քաշողների, սուզվողների ու ընկնողների ներկայությունը, ինչպես նաև կրոնական ու քաղաքական զենիթային կրակը ոչ թռիչքային պայմաններ էին ստեղծել մարդկանց համար:
Ինչևէ, ոմանք ժամանակի ինչ-որ պահի պարզում էին թևերն ու թռչում:
Ցավոք, սովորաբար թռչում էին միայն մի քանի վայրկյան՝ պատուհանի գոգից մինչև ասֆալտին բախվելը:
Կարծել, թե «պատռված ջինսերը» նոր ժամանակների ծնունդ են, սխալ կլինի: Դեռ վաթսունականներին, չնայած սովոկների ճնշմանը, հիպպիական շարժման ամերիկյան բումն իր արձագանքը գտավ նաև ԽՍՀՄ երկրներում՝ բումբոքսն ուսին կամ կիթառը մեջքի ետևում կախած փռչոտ ու ջինսավորված հիպպիներ, կոմմունաներ, խոտի վրա նստել (ոչ թե ինտենսիվ մարիխուանա ծխելու իմաստով, այլ բառացիորեն): ԿԳԲ-ն, տարբեր ծայրահեղության քայլերի դիմելուց բացի, շատ խելացի ստրատեգիական քայլի դիմեց. նա ուշադիր հետևեց, որ հիպպիական շարժումը գաղափարախոսներ ու գաղափարախոսություն ձեռք չբերի ոչ ներսից, ոչ էլ դրսից: Իսկ արտասահմանին կապկելն արագ է ձանձրացնում մարդկանց:
Ամեն ժամանակաշրջան իր հերոսներն ունի: Ստաս Նամինը (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան, բայց բոլշևիկը չի) կազմակերպեց Երևան-81 ռոք-փառատոնը, նույնիսկ իշխանությունների արգելքի վրա թքած ունենալով:
Սովոկները ոչնչացրեցին փառատոնի ձայնագրությունն, արգելեցին որևէ հիշատակում մասս-մեդիայում: Փորձեցին ջնջել մարդկանց հիշողությունից: Նոր իշխանությունները չվերականգնեցին. նրանք իրենց գործերն ունեին՝ իշխանությունն ամրապնդել, Լենինի արձանները քանդել, պատերազմ հաղթել, երկրաշարժի հետևանքները հաղթահարել:
Որոշ պատճառները հարգելի էին: Որոշները՝ ոչ:
Բայց «պատռված ջինսերի» վրա բոլորը թքած ունեին: Եթե մենք բողոքեինք, վտանգ կդառնայինք, ու մեզ կտրորեին: Միասնությունը դարձավ երկրի ազգային անվտանգության հարց:
Բայց մենք օգտվեցինք այն փաստից, որ պետության աչքը թեքված էր: Այո, ոչ մեկը չէր պատրաստվում տալ մեզ այն ամենն, ինչ խլել էր սովետը: Ամեն մեկն ինքը թող վերցներ այն, ինչ իրենն էր:
«Պատռված ջինսերը» չեն մոռանում: Ու չեն ներում:
Շարժման հին հերոսների կողքին հայտնվեցին նորերը. «Ոստան Հայոցի» տղաներին դժվար է նոր համարել, հայտնվեցին «Ալքն» ու ավելի ուշ՝ «Ալտեր Էգոն»: Չգիտեմ, արդյո՞ք Ռուբեն Հախվերդյանը պատկերացում ունի, որ շարժման վերածննդի խոշորագույն հերոսներից է եղել ու մնում: Բոլորին անհնարին է թվարկել:
Մենք սկսեցինք աստիճաններ կանգնեցնել: Սկսեցին տարածվել Կեն Կիզիի, Չակ Պալանիկի, Ջորջ Օրվելի, Ջերոմ Դեյվիդ Սելինջերի, Հարպեր Լիի գրքերը:
Սովետի ժամանակ ամեն ինչ այնքան պարզ էր. ամեն ինչ իմաստ ուներ՝ սովետական մեծ տերության, այդ հսկայական օրգանիզմի բարօրությունը, ու մարդիկ այդ օրգանիզմի բջիջներն էին:
Երբ օրգանիզմը մահացավ, մարդիկ մնացին առանց նպատակի: Իհարկե, մնում էր գոյատևելու ու սեփական ընտանիքի բարօրության մասին հոգալու նպատակը, բայց դա այնքան էլ գլոբալ գաղափարախոսություն չի:
Այլ կերպ ասած, մարդիկ միանգամից զրկվեցին իրենց միավորող ամեն ինչից:
Նման դեպքերում կողմերն ակտիվանում են, ու ամեն մեկը տորթի իր կտորն է պոկում: Եհովայի վկաները, եկեղեցին, նացիստները, ՀՀՇ-ականները, հիսունականները... ամեն մեկն իր դուռն էր բացում ու իմաստ առաջարկում:
Հիմարություն կլիներ չմասնակցել: Ի վերջո, մենք ոչ կրոնական, ոչ քաղաքական աղանդ չէինք, ոչ ոքի չէինք ստիպում մեզ միանալ, ում դուր չէր գալիս՝ ազատ էր գնալ: Շարժումը ղեկավարներ չուներ, ու մասնակիցներից քչերն իրենց վրա դրված ղեկավար կհանդուրժեին:
Մենք տերերից չէինք փախնում, որ նոր տերերի ձեռքն ընկնեինք:
«Եղիցի քաոս», ասացինք մենք: Ու տեսանք, որ այն բարի է:
Ես ինքս «պատռված ջինսերի» նոր սերնդի ներկայացուցիչներից եմ (90-ականների վերջ):
Փոքր ժամանակ ինձ ներշնչել էին, որ ռոքն աղմուկ է: Երբևէ ռոք լսած չլինելով, ես ագրեսսիվորեն ատում էի ռոքը:
Ի՞նչն ինձ ստիպեց փոխել կարծիքս:
«Պատռված ջինսերի սերնդի» շարժիչ ուժը. «մագնիսների օրենքը»:
No comments:
Post a Comment