Tuesday, December 21, 2010

Սկանդինավյան ֆոլկլյոր. «Herr Mannelig»

Այժմ կգրեմ իմ ամենասիրելի ժողովրդական երգերից մեկի՝ «Herr Mannelig»-ի մասին: Երգը միջնադարյան շվեդական բալլադ է, որը պատմում է, թե ինչպես է տրոլլուհին ամուսնության առաջարկ անում մի երիտասարդի.

Bittida en morgon innan solen upprann
Innan foglarna började sjunga
Bergatrollet friade till fager ungersven
Hon hade en falskeliger tunga
Herr Mannelig herr Mannelig trolofven i mig
För det jag bjuder så gerna
I kunnen väl svara endast ja eller nej
Om i viljen eller ej:
Eder vill jag gifva de gångare tolf
Som gå uti rosendelunde
Aldrig har det varit någon sadel uppå dem
Ej heller betsel uti munnen
Eder vill jag gifva de qvarnarna tolf
Som stå mellan Tillö och Ternö
Stenarna de äro af rödaste gull
Och hjulen silfverbeslagna
Eder vill jag gifva ett förgyllande svärd
Som klingar utaf femton guldringar
Och strida huru I strida vill
Stridsplatsen skolen i väl vinna
Eder vill jag gifva en skjorta så ny
Den bästa I lysten att slita
Inte är hon sömnad av nål eller trå
Men virkat av silket det hvita
Sådana gåfvor toge jag väl emot
Om du vore en kristelig qvinna
Men nu så är du det värsta bergatroll
Af Neckens och djävulens stämma
Bergatrollet ut på dörren sprang
Hon rister och jämrar sig svåra
Hade jag fått den fager ungersven
Så hade jag mistat min plåga
Herr Mannelig herr Mannelig trolofven i mig
För det jag bjuder så gerna
I kunnen väl svara endast ja eller nej
Om i viljen eller ej

Թարգմանություն շվեդերենից (ի միջի այլոց, երգը շվեդերենով հրաշալի է հնչում).
Վաղ առավոտյան՝ նախքան արևը բարձրացավ,
Ու թռչունը երգում էր իր երգը,
Տրոլլը լեռնային տղային ձեռքն իր խոստացավ
Ստախոս, կեղծավոր իր լեզվով:
«Տեր Մաննելիգ, տեր Մաննելիգ, դու կին չե՞ս առնի ինձ
Այն ամենի համար, որ ես կտամ քեզ,
Կարող ես պատասխանել միայն «այո», կամ էլ «ոչ»,
Կանե՞ս այդպես, թե՞ ոչ:
Քեզ կնվիրեմ տասներկու հպարտ նժույգներ,
Արածում են նրանք ստվերոտ հովտում,
Թամբը նրանց մեջքին երբեք դեռ չի դիպչել,
Ոչ էլ սանձը՝ բերանին:
Քեզ կնվիրեմ տասներկու լավ ջրաղացներ,
Որ կանգնած են Տիլլոյի ու Տերնոյի միջև,
Ջաղացքարերն ամենակարմիր պղնձից են,
Ու անիվներն արծաթապատ են:
Քեզ կնվիրեմ ես այս սուրը ոսկեպատ,
Որ զրնգում է ոսկե տասնհինգ օղերով,
Ու նրանով կզարկես դու քո բոլոր մարտերում,
Մարտադաշտում քեզ հաղթող չի լինի:
Քեզ կնվիրեմ այս շապիկը լրիվ նոր՝
Փայլունն ու լավագույնը, որ լինում է,
Այն ոչ թե կարված է ասեղով ու թելով,
Այլ գործած ամենաճերմակ մետաքսից»:
«Այսպիսի նվերներ ես հաճույքով կընդունեի,
Եթե դու քրիստոնյա կին լինեիր,
Բայց գիտեմ՝ դու չար լեռնային տրոլլ ես,
Նեքի ու սատանայի ծնունդ»:
Ու տրոլլը լեռնային դռնից դուրս վազեց,
Նա լացեց ու ոռնաց բարձրաձայն.
«Եթե այս հմայիչ տղան հիմա իմը լիներ,
Տառապանքից ազատված կլինեի ես»:
«Տեր Մաննելիգ, տեր Մաննելիգ, դու կին չե՞ս առնի ինձ
Այն ամենի համար, որ ես կտամ քեզ,
Կարող ես պատասխանել միայն «այո», կամ էլ «ոչ»,
Կանե՞ս այդպես, թե՞ ոչ»:

«Neckens och djävulens» տողը որոշ թարգմանություններում «սատանայի վիզ» են թարգմանում («սատանայի վզի ծնունդ»), ինչևէ, այդ տարբերակն անհիմն է՝ Նեքը գրված է որպես հատուկ անուն, «սատանայի վիզն» էլ շվեդերեն «hals av djävulen» է:
Խոսքը գնում է գերմանիկ ժողովուրդներից շատերի ֆոլկլյորում ներկա նեքերի կամ նիքսիների՝ ջրային ոգիների մասին, որոնք հաճախ մարդկային կերպարանք են ստանում.
Հռենոսի դուստրերը «Ասք Նիբելունգների մասին» էպոսից, որոնք խոսում են Զիգֆրիդի հետ, նույնպես նեքեր են:
Որոշ պատմություններում բարեկամական ու անվնաս այս ջրային ոգիները այլ ասքերում ստանում են հունական սիրենաներին մոտ դեր. իրենց երգով գայթակղելով` ջրասույզ են անում նավաստիներին ու երիտասարդ տղաներին:
Մի հայտնի լեգենդում գեղեցկուհի Լորելայը, նստած Հռենոս գետի իր անունը կրող ժայռերի վրա, իր երգով մոտ է կանչում ձկնորսներին ու նավաստիներին, ու նրանց նավակները փշրվում են ժայռերի ու խութերի վրա:
Իսկ այժմ՝ երգի մի քանի ժամանակակից մշակում.

1 comment:

Unknown said...

Մեջբերում. «Մի հայտնի լեգենդում գեղեցկուհի Լորելայը, նստած Հռենոս գետի իր անունը կրող ժայռերի վրա, իր երգով մոտ է կանչում ձկնորսներին ու նավաստիներին, ու նրանց նավակները փշրվում են ժայռերի ու խութերի վրա»:

Ահամ-ահամ: :) Ինքս բախտ եմ ունեցել էդ ժայռերը էս ամառ տեսնել, երբ Հայդելբերգում էի: Մի օր գնացել էի Հռենոս գետով էքսկուրսիայի: Աննկարագրելի է, թե ինչ սիրուն տեսարաններ էին բացվում ափին, բազմաթիվ միջնադարյան ամրոցներ, չքնաղ բնություն:

Լորելայ կոչվող ժայռի մոտ գետի լայնությունը կտրուկ նեղանում էր ու հոսանքն արագանում: Ասում էին, որ այդ պատճառով ժամանակին շատ նավեր են այդ հատվածում վթարի ենթարկվել (երևի այստեղից էլ հյուսվել են այդ լեգենդները նավեր խորտակող գեղեցկուհու մասին:)):

Հենց հասանք ժայռի մոտ, նավում բարձր միացրեցին Հայնրիխ Հայնեի «Լորելայ» բանաստեղծության հիման վրա գրված երգը: Ասում էին՝ այդտեղով անցնող (հատկապես տուրիստական) նավերի համար դա ավանադույթ էր դարձել: :)

Սա էլ, ի դեպ, երգը.

http://www.youtube.com/watch?v=e0_PtHwbCiY

Ու ժայռը. :)

http://www.europeancastlestours.com/tours/rivers/gallery/Rhine_Loreley.jpg

Post a Comment