Եթե ինչ-որ մեկին հետաքրքրում է, թե ուր եմ անհետացել, ապա պարզաբանեմ՝ խմում եմ անխղճաբար:
Այս օրը բացառություն չի կազմի:
Ինչևէ, եթե շաբաթ-կիրակի օրերը ձանձրալի են անցել ու ընդհանրապես կարծում եք, որ բլոգոսֆերայում կարդալու բան չկա, մի քանի տարբերակներ կառաջարկեմ.
Կինոռևյու Բլոգ (Հայկ Տիրատուրյան)
Հայկ «Ռուֆուս» Տիրատուրյանը խորհուրդներ է տալիս՝ ինչ կինոներ դիտել: Մոդայի հետևից չընկնող ու նոր բան փնտրել փորձող կինոդիտողներին խորհուրդ եմ տալիս: Իհարկե, լավ կլիներ, որ վերածվեր լիրաժեք լուսաբանող բլոգի՝ նորություններով համաշխարհային կինեմատոգրաֆից, իրադարձություններով, կինոյի աշխարհի տեխնոլոգիական նորությունների մասով և այլն:
Ցանկացած դեպքում, բլոգը, ծավալման կարիքից բացի, ունի ինտերակցիայի կարիք: Եթե ինչ-որ բան ձեր կարծիքով թերի է բլոգում, կարելի է ինչպես այն չկարդալ (հեշտ տարբերակը), այնպես էլ հեղինակին ասել դրա մասին ու նպաստել բլոգոսֆերայի զարգացմանը:
Հաջորդ բլոգը, որի մասին կխոսեմ, ոչ հայկական է, ոչ էլ հայալեզու:Rebecca Stackhouse Photography (Rebecca Stackhouse)
Ռեբեկան իմ սիրելի լուսանկարիչն է: Նա լուսանկարում է ամենատարբեր հետաքրքիր ու գեղեցիկ բաներ, այդ թվում՝ սնունդ ու փոքր երեխաներ: Էլ ի՞նչ է պետք երջանկության համար: Լուսանկարչության ոլորտում նման անձնական ոճն ինձ համար շատ ավելի նախընտրելի է, քան արտհաուսը կամ պոպարտը:
Բլոգն անգլերեն է:
Բլոգն անգլերեն է:
Litart Club (Անի Մովսիսյան)
Առաջին գրական բլոգը, որի ընթերցողը դարձա: Իհարկե, նույն նկատողությունները, որոնք Հայկի բլոգի մասին էի ասել, այստեղ էլ են գործում: + ճիշտ կլիներ մի քանի համահեղինակներով աշխատել ու ավելի հաճախ գրել բլոգում:
Hanzi Smatter (Tian Tang)
«Եթե ինչ-որ մեկը փողոցում զբոսնի «ՈՒԺ» կամ «ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ» դաջվածքով, բոլորը կմտածեն, որ նա մեծամիտ ապուշ է: Ինչևէ, որոշ մարդիկ կարծում են, որ եթե դաջվածքն անեն չինական հիերոգլիֆներով, այն կսկսի ԻՄԱՍՏ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ»:
Բլոգի հեղինակը պատասխանում է մարդկանց նամակներին իրենց չինարեն հիերոգլիֆներով արված դաջվածքների իմաստի մասին: Որը հաճախ տարբերվում է նախատեսվածից:
Այնպես որ, եթե չեք ուզում ձեր վրա «Սակուրա» խոհանոցային սարքավորումների գովազդ կամ «ՀԶՈՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԳԵՅ ՎԻՇԱՊ» մակագրություն կրել, ստուգեք, նախքան դաջվածք անելը:

No comments:
Post a Comment