Քանի դեռ շատերը նախատոնական բդապատրաստության վազվզոցների մեջ են, ես պառկած եմ անկողնուս մեջ, մոխիտո եմ խմում ձողիկով (փորձնական, բաղադրատոմսի հիշելը ստուգելու համար), քրոջս iPod-ով Riverside եմ լսում (Rapid Eye Movement ալբոմը՝ հիասքանչ երաժշտություն է), ու մտածում, որ եթե հետաքրքրություններ ունես, միայնակ մարդու Նոր Տարին էլ կարող է շատ լավ անցնել:
Անձամբ ես կարծում եմ, որ այս հանգստությունից շատ ավելի առողջ տոն կարող է ծնվել (այս գիշեր ժամը երկուսից հետո ընկերներիս հետ մոխիտո ենք խմում քաղաքում, եթե կցանկանաք միանալ, զանգ տվեք), քան անհանգստությունից, ձևականությունից ու շատակերությունից:
Ու ոչինչ, որ ինձ առանձնապես ոչ ոք չի սիրում (համոզված կարող եմ խոսել միայն մորս ու երկու աղջիկների մասին, որոնց սիրուն երբեմն այնքան էլ արժանի չեմ), դա ինձ չի խանգարի կոմֆորտի մեջ անց կացնել տոները:Ընկերներիցս մեկն իր թեորիան էր շարադրում, որ ամեն աղջիկ, ով հանդիպում է մի տղայի հետ, ով էլի ինչ-որ մեկի հետ է, ու չի պատրաստվում միակը դառնալ, բարոյականության հետ խնդիրներ ունի:
Ինչևէ, այս տեսությունն ինձ նույնիսկ չի հետաքրքրում: Ես ի սրտե շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են ինձ՝ առանց նախապայմանների ու որակումների:
Մի՞թե դա այդքան սխալ է:
Լավ, անցնեմ առաջ: Բլոգին:
Վերջին ամսում բլոգս ամբողջ տարվա համար ռեկորդային մեծ քանակությամբ այցելություններ ունեցավ, ինչի համար կրկին շնորհակալ եմ: Դա ինձ ստիպեց ամբողջ տարվա կտրվածքով ռեկորդային քանակությամբ գրառումներ անել))) իհարկե, վերջին շաբաթը ծուլացա, բայց դե դա էլ իմ տոնական արձակուրդն էր: Հունվարին խոստանում եմ վերադառնալ, շարունակել դիվինացիային նվիրված հոդվածներիս ու «Պատռված Ջինսերի Սերունդը» շարքերը:
Բլոգն իմ համար ոչ մի դեպքում եկամտի աղբյուր չէ: Ընթերցանությունը ձեր լավագույն շնորհակալությունը կարող է լինել:
Ու ես էլ իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ այս ամենն ինձ հետ կիսելու, ինչ-որ չափով իմ կողքին լինելու համար:
Շնորհավորում եմ ձեր գալիք Նոր Տարին:
Ողջ եղեք:
No comments:
Post a Comment