Տիգրանուհին որոշել էր Մանանի խաղալիքներից գնել (ի միջի այլոց, այ այստեղ կարող եք տեսնել, թե որ խաղալիքներից): Երկուսն ընտրել էր:
Մեծն կոմբինատորը (տո բիշ՝ ես) որոշեց ամեն ինչ իր ձևով անել: Ընտրեց ևս երկուսը, պայքարեց, որ ուրիշի ձեռքը չընկնեն, Մանանի հետ պայմանավորվեց հանդիպել, հանդիպեց, վերցրեց, նվիրեց Տիգրանուհուն:
Իհարկե, իրականում ամեն ինչ ավելի բարդ էր (կամ՝ կարման պոռնիկ է:D):
Մանանի հետ պայմանավորվում էինք սկայպով, ձայնային զանգով (որ արանքում խաղալիքներ կարողանա նկարել): Ընթացքում մայրս կողքից լսեց ու կատակեց՝ «Տիգրանուհուն ասելու եմ»:
Ջուլիայի հետ խոսակցությամբ ընկա ու ուշացա Մանանի հետ հանդիպումից: Տանից դուրս վազեցի, մետրո չնստեցի, որ անհասանելի չլինեմ (եթե Մանանը զանգի), Օպերայից վազքով Հյուսիսայինով վազեցի վերև (Հերմինեի կողքով անցնելով ու չնկատելով:( ինչի համար ներողություն եմ խնդրում), հասա Մանանին (ով պետք է Ջուլիային հանդիպեր): Ես ու Մանանը միասին ուշացանք Ջուլիայի հետ հանդիպումից (ահա թե ինչ կապ ուներ կարման), հետո գնացինք Տիգրանուհուն գտնելու, որն իր եղբոր համար ռեֆերատ էր պրինտ անում:
Տիգրանուհուն (ավելի ճիշտ՝ ինտերնետ-ակումբը, որտեղ պրինտ էր անում) փնտրելով, մի քանի սխալ եզրակացությունների արդյունքում պտտվեցինք Երիտասարդականի ամբողջ շրջապատով:
Ի վերջո իրար գտանք Պուշկինի դպրոցի մոտ: Խաղալիքները նվիրեցի: Տիգրանուհին (ջանիկս) ուրախացավ, սպառնաց ինձ դաժան ծեծի ենթարկել, ասաց, որ այս խաղալիքները ոչ մեկին նվիրել չի պատրաստվում, այնպես որ, իր պատվերը մնում է ուժի մեջ:
Հետո Մանանը գնաց «գինովնալու ու ծախու կանանց գիրկն ընկնելու», ինչպես կասեր Աղասը, մենք էլ Ջուլիայի հետ զբոսնում էինք: Ու զանգեց մայրիկը (իմանալու՝ այսօր տուն գալու եմ, թե ոչ), ես էլ տվեցի հեռախոսը Տիգրանուհուն, ասելով՝ «Դե պատմիր»:
Կողքից լսում եմ Տիգրանուհու ռեակցիան.
- Հա: Հա, գիտեմ: Հա, տեսել եմ իրան, ինքը լավ աղջիկ ա, կարելի ա:D
Դաբռոն տվեց կնիկս:D:D:D ես ու Ջուլիան ծիծաղից մեռել էինք: Էհ, Տիգրանուհի, արտահայտվելու առումով քեզանից անճարակ մեկ էլ ես եմ:
Հետո Ջուլիան գնաց տուն՝ քննության պատրաստվելու, իսկ ես ու Տիգրանուհին գարեջուր վերցրեցինք ու գնացինք Աղասենց օֆիս:
1 comment:
:))))))
Post a Comment