«Սեր», «երջանկություն», «միակ», «ռոմանտիկա», «փնտրել», «մաքուր» ու շատ նման բառեր մոտս առնվազն սրտխառնոց են առաջացնում: Չէ, ես չեմ մերժում սերը, երբեմն-երբեմն ձգտում եմ երջանկության, գտել եմ իմ միակին (ինքս ինձ, ու ստում է այն մարդն, ով պնդում է, թե ուրիշը կա), փնտրում եմ իմաստավորում, գիտելիք, մարդկանց, պայմաններ, ռոմանտիկ եմ՝ բառի սեփական հասկացույթամբ (այն է թե՝ ի վիճակի եմ գեղեցկություն տեսնել), ձգտում եմ մաքուր պահել մղումներս ու խիղճս: Բայց բացի իմ սեփական իմաստից, զգացածից, կա բառերի հասարակական իմաստ: Ու հասարակությունն այնքան է շահարկել «սերը», դարձնելով այն աղջկա հետ սեքսով զբաղվելու գաղտնաբառ կամ սեքսի պակասով մարդկանց կողմից բռնաբարվել, լոճվել ու դառել լյուկի կափարիչից էլ լայն: Մաքուր աղջիկների ոչ մի ոլորտում մաքրության երաշխիք չկա, թաք «պլոմբը վրան լինի»՝ մեջինը նեխած էլ լինի, նորմալ է: Երջանկությունն էլ դարձել է ինքդ քեզ վաճառելու գին. «հանուն երջանկության» լոզունգի տակ ծախում են խիղճը, համոզմունքները, մոտիկ մարդկանց...
Փնտրում են միակին: Ասես աշխարհում ինչ-որ մեկն այնքան պարապ է մնացել, որ հատուկ քո համար «երկրորդ կես» ստեղծի: Լավ, բոլորին միավորենք իրենց զույգերի հետ: Բայց աշխարհում արական ու իգական բնակչության քանակը նույնը չի: Ովքե՞ր են մնացածը: Մերժվածնե՞ր: Անիծվածնե՞ր: Սպանե՞նք նրան: Քանի անգամ եմ տեսնում, որ մեկը (15-30 տարեկան) գտնում է իր «կեսին», հետը խոսես՝ պատրաստ է ամուսնանալ ու երեխաներ ունենալ, ու մեկ էլ, հոպլյա, կեսը փախնում է: Լացուկոծ, մելոդրամա, մինչև հաջորդ կեսը: Մի քանի փորձից հետո սկսում են սերն ու կյանքն անիծել:
Այնինչ պետք էր, սեփական իլյուզիայի հետևից ընկնելու փոխարեն, ապրել ու սիրել սովորել:
Ռոմանտիկա: Վարդեր, ամրոցներ, լուսնոտ գիշեր բլա-բլա-բլա: Ռոմա՞նտիկա, թե՞ ստերեոտիպներ: Ասենք, դրեսսիրովկա է. պայմանավորվենք, որ այսինչ-այսինչ բաները ռոմանտիկ են, երբ քո նկատմամբ անեն, կհուզվես ու քեզ լավ կզգաս:
Սեքս: ՍԵՔՍ: Կուզե՞ք՝ ավելի մեծ տառերով գրեմ: ՍԵՔՍ: Ու ի՞նչ: Մարդկանց մի խոշոր խումբ, որքան էլ տխուր չլինի, արդեն անհարմար շարժվում է աթոռներում, շուրջն է նայում՝ հո չե՞ն տեսնում, թե ինչ է կարդում: Սեքս: Այդքան սարսափելի՞ է այս բառը լսելը: Առնանդամ: Հեշտոց: Պենիս: Վագինա: Էյակուլյացիա: Օրգազմ: Կլիտոր: Վիոլետը մի բան գրեց կլիտորի մասին, ու բոլորն այնպես վրա տվեցին, ինչպես, ասենք, սուրբ Ավգուստինոսը կհարձակվեր կլիտորը, թու, Ամերիկան հայտնաբերած Կոլումբոսի վրա (ըստ սուրբ Ավգուստինոսի, անհայտ հողերը քրիստոնեական աստծո ծնունդ չէին, ու ընդհանրապես գոյություն չունեին՝ սատանայի խաբկանքն էին): Վիոլետը, տիկնայք և պարոնայք, միակ կինը չի, ով կլիտոր ունի, ու ես ցավակցում եմ կանանց, ովքեր այն չունեն:
Սեքսն ու սեռական կոնտեքստը չգիտես ինչու միայն ագրեսսիայի, հայհոյանքի իմաստով են օգտագործում: Այնինչ ամուլ պսևդոէսթետները, որոնք այդքան սիրում են խոսել վարդերի, միակների ու այլ նման բաների մասին, պարզապես վախենում են նայել մարմնական սիրո գեղեցկության աչքերի մեջ: Այո, մարմնական սերը չի ենթարկվում մարդու ինքն իր մասին ունեցած պատկերացումներին: Այն երբեք չի ուղղվում կոնկրետ մի մարդու, չի ճանաչում ռասսայական, տարիքային, լեզվական ու ազգային անջրպետներ, մարդը կարող է տարիներով ինքն իրեն մի անձ ձևանալ, ու սեքսը նրան երեք րոպեում կապացուցի, որ դա ընդամենը սուտ է:
Բայց մարդիկ ամենակատաղի կերպով պաշտպանում են ստերը, որոնք իրենք իրենց են ասում: Մաստուրբացիայի ժամանակ մոտիկ ընկերոջը պատկերացրած տղան, իհարկե, կվախենա, կատի ճշմարտությունն իր դեմքին շպրտած, իր կամքը հաղթահարած, իրեն լրիվ տիրած սեքսը:
Կոնֆորմիզմ. եկեք ատենք պոռնոգրաֆիան ու նրա հետ կապված մարդկանց, ու հանգիստ խղճով պոռնո նայենք. նրա միջի մարդիկ մարդ չեն, ինչպես և մարմնավաճառները: Մարդկանց սեքսի ճնշված, տակը հրած, թաքցրած մասը թող բավարարեն ժամանակակից հասարակության չանդալաները, մերժվածները: Վերևի համար կպահենք բազմացումն ու... ռոմանտիկան:
Եկեք ապրենք ժպտադեմ, ստերիլ, երջանիկ հասարակությունում: Ինչպես էկրանի վրա: Նուրբ, պաստելային գույների կյանքով: Ինչպես 50-ականների հեռուստաէկրանին: Գեղեցիկ: Ստերեոտիպային: Կեղծ:
Ու՞մ է հետաքրքիր, թե Մերլին Մոնրոյին իրական կյանքում ծեծում էր բոյֆրենդը: Թե Ֆրենկ Սինատրան մաֆիայի ղեկավարներից էր:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
Բարի գալուստ չքնաղ նոր աշխարհ:
1 comment:
վերջն էր , Բայ :)))
Post a Comment