Saturday, January 29, 2011
Review: Ֆիա
Ֆիա by Անինա
My rating: 1 of 5 stars
Well, reads like a novelization of modern Armenian TV series - like «Աննա», «Ոռոգայթ» or «Դժբախտ Երջանկություն».
I would also subtitle it «A complete idiot's guide to complete idiocy». Seriously, I'm not even sure *this* can be called a book.
Complete garbage.
View all my reviews
Friday, January 21, 2011
«Twilight: The Boyfriend You're Not Gonna Have»
Goodreads-ում դրած պոպուլյար ցիտատներ եմ կարդում, դե մեծ մասը կամ пафосом срет, կամ cheesy crap է՝ նրանցից, որ աղջիկներն իրանց հուշատետրերում գրում ու Մարկեսին են վերագրում (ասենք "Live as if you were to die tomorrow. Learn as if you were to live forever." — Mahatma Gandhi), ու մեկ էլ այդ ամենի արանքում ասես լապատկով տան գլխիս. "He's like a drug for you, Bella." — Stephenie Meyer
Ըստ երևույթին մեջբերումը Ստեֆանիի ամենաինտելլեկտուալ նախադասությունն է: Ինձանից անխակ հիշեցի «Миллион лет до нашей эры»-ից Գոգիի (ոչ раскополог-ի) բանաստեղծությունը.
Պիտակներ.
գրքեր,
զռթուզիբիլ,
զվարճալի,
Ստեֆանի Մեյեր
Օրվա երաժշտությունը
2011-ի սպասվող ալբոմները
2011-ն երաժշտական տեսանկյունից անձամբ իմ համար խոստանում է հետաքրքիր տարի լինել:)))
Stratovarius-ի 13-րդ ալբոմն արդեն թողարկվել է, ու շուտով կհայտնվի այս ագահ ձեռքերում))) «Darkest Hours» սինգլից դատելով` թունդ բան է լինելու:
Տարեսկզբին մի քանի ամիս, փաստորեն, լրիվ հաճելի նորույթներով է լցված լինելու))) Փետրվարին՝ Symphony X - TBA, Korpiklaani - "Ukon Wacka", մարտին՝ Within Temptation - "The Unforgiving", ապրիլին՝ Saturnus - TBA, Leaves' Eyes - "Meredead", մայիսին՝ Hammerfall - TBA, հունիսին՝ Alice Cooper - "Welcome To My Nightmare II", Kiss - TBA, Tool - TBA, Virgin Black - "Requiem - Pianissimo", և այլն:))) ու սա՝ միայն մետալի ոլորտում: Ու սա միայն ծաղկաքաղ էր այս ցուցակից:
Մեկ էլ՝ մտածում եմ բլոգի դիզայնը փոխելու մասին: Ի՞նչ կասեք:
Wednesday, January 19, 2011
Լավ բան է հեռախոսը: Առավոտյան քնից հանեց, որ հիշեցնի՝ այսօր Էդգար Պոյի ծննդյան օրն է:
"Once upon a midnight dreary, while I pondered, weak and weary,
Over many a quaint and curious volume of forgotten lore,
While I nodded, nearly napping, suddenly there came a tapping,
As of some one gently rapping, rapping at my chamber door.
"'Tis some visitor," I muttered, "tapping at my chamber door —
Only this, and nothing more."
Հիշեցի Հայկօի սկսած ու իմ շարունակած «Delirium Tremens» պատմվածքը՝ նվիրված Պոյին ու Հովարդ Ֆիլիպս Լավկրաֆտին, որոշեցի վերընթերցել:
Ծնունդդ շնորհավոր, Էդգար Ալան Պո (հունվարի 19, 1809 - հոկտեմբերի 7, 1849):
Ծնունդդ շնորհավոր, Էդգար Ալան Պո (հունվարի 19, 1809 - հոկտեմբերի 7, 1849):
Երեկ տաքություն ունեի, առավոտյան կարծես թե իջել էր, բայց հիմա նորից 37 աստիճան է: Պետք է թաքցնել, որ վաղը կարողանամ ոմն book-club-ի հանդիպման գնալ:
Պիտակներ.
Էդգար Պո,
ընդհանուր գրառումներ,
հաճելի մանրուքներ
Sunday, January 16, 2011
Արձակուրդ
Որոշեցի մի շաբաթով ինձ արձակուրդ տալ բլոգգինգից: Իհարկե, դա չի նշանակում, թե չեմ գրելու, բայց հաստատ ոչ հիմիկվա տեմպերով:
Նոր ֆիլմեր կդիտեմ, նոր գրքեր կկարդամ, նոր երաժշտություն կլսեմ:
Շաբաթվա վերջում խոստանում եմ նոր ստեղծագործություն ու առնվազն մի նոր պատմվածք «Պատռված Ջինսերի Սերնդի» շարքից:
Պիտակներ.
գրքեր,
երաժշտություն,
ընդհանուր գրառումներ,
կինո
Saturday, January 15, 2011
Ընթերցացուցակ, մաս չորրորդ
Խոսք գնաց գրքերի աշխարհում կողմնորոշվելու մասին:) ի միջի այլոց, կողմնորոշվելու մասին. կողմնորոշվեցի. այս տարվա ընթերցացուցակը երեսուն գիրք կպարունակի:
Պիտակներ.
գրքեր,
խորհուրդներ,
սիրում եմ
Մենթիադա-2010
Եթե հիշում եք, անցած տարին հայտնի դարձավ ՀՀ մենթերի հոգատարությամբ երիտասարդության նկատմամբ: Նրանք պաշտպանում էին մեզ Գազանատամ Սարսափելի Էմոներից: Այդ ընթացքում նրանց տարբեր մեղքեր վերագրելով՝ ինքնասպանության պրոպոգանդայից մինչև պոտենցիալ ֆաշիստական խմբեր լինելն ու գեներն աղտոտելը:
Ինկվիզիցիան, ինչպես ասում են, մնում է ինկվիզիցիա: Միջնադարում հրեաների մեղադրում էին, որ իրենցից սպեցիֆիկ հոտ՝ «fœtor Judaicus» է գալիս, որից խուսափելու համար հրեաները քրիստոնյա մանուկների արյուն են խմում:
In Gowan Ring
In Gowan Ring-ը ֆոլկ-երաժիշտ Բե'իրթի պրոյեկտներից է: Յություբի դիտումների քանակից դատելով, խմբին մեծ հայտնիություն է սպասում: Մեծ հետմահու հայտնիություն:
Այլ կերպ ասած, Լեդի Գագոներն ու այլոք շարունակում են viral խփել, իսկ վերևում տեղադրված տեսահոլովակը, երգի ինձ հայտնի միակ կատարումն ու Յություբում միակ օրինակը լինելով, հազար դիտում էլ չունի:
Իսկ կատարումն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի ժամանակակից ֆոլկի կատարումը կատարյալ դեպքում: Ավելորդ չբարդացրած, չքաղցրացրած: Բայց գեղեցիկ: Ու անկեղծ:
Պիտակներ.
դեպրեսսիա,
երաժշտություն,
սիրում եմ
Օրվա երաժշտությունը
Բոմժն 2009-ին Կաննի փառատոնի համար ֆիլմ է նկարահանել
Ինտերնետը փորփրելուց նորից ինչ-որ հետաքրքիր բան գտա: Նայեք. բոմժը Կաննի փառատոնի համար ֆիլմ է նկարահանել: Այն էլ ոչ թե սովորական, այլ փիլիսոփայա-էրոտիկ:
Ֆիլմի նախապատմության ու հետագա ճակատագրի մասին՝ վաղը: Այսօր պիտի քնեմ դեռ: Վաղը՝ Վիկիպեդիայի ծնունդին:
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Կեմերովյան բոմժ Լեոնիդ Կոնովալովի նկարահանած «Я + люди равно неизвестность. Или взгляд постороннего на человеческую цивилизацию» ֆիլմը, որի ռեժիսորը, սցենարիստն ու գլխավոր դերակատարն ինքն է, մասնակցել է Կաննի փառատոնի նախընտրական փուլին, բայց չի անցել հիմնական ծրագիր: Լրացուցիչ նյութեր թեմայով.
http://sibdepo.ru/index.php?newsid=4946
http://www.liveinternet.ru/users/pmos_nmos/post100569224/
Ինչպես նաև այն մասին, թե ինչպես էր Լեոնիդ Կոնովալովը փորձում դատի տալ իրեն «բոմժ» անվանած լրատվամիջոցներիը.
http://sibdepo.ru/index.php?newsid=7456
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Կեմերովյան բոմժ Լեոնիդ Կոնովալովի նկարահանած «Я + люди равно неизвестность. Или взгляд постороннего на человеческую цивилизацию» ֆիլմը, որի ռեժիսորը, սցենարիստն ու գլխավոր դերակատարն ինքն է, մասնակցել է Կաննի փառատոնի նախընտրական փուլին, բայց չի անցել հիմնական ծրագիր: Լրացուցիչ նյութեր թեմայով.
http://sibdepo.ru/index.php?newsid=4946
http://www.liveinternet.ru/users/pmos_nmos/post100569224/
Ինչպես նաև այն մասին, թե ինչպես էր Լեոնիդ Կոնովալովը փորձում դատի տալ իրեն «բոմժ» անվանած լրատվամիջոցներիը.
http://sibdepo.ru/index.php?newsid=7456
Ընթերցացուցակ, մաս երրորդ
Երրորդ մասի համար մտատանջության մեջ էի. անդրադառնալ դասականների՞ն (Միլտոն, Շեքսպիր. բալզակ-մալզակներ չսպասեք), թե՞ բարձր էշելոնին: Որոշեցի՝ դասականներին: Առաջին տաս գրքերից հետո ընթերցողը պետք է որ բավականաչափ պատրաստված լինի դրա համար:
Միտք կար ցուցակի մեջ Դանթե մտցնել, հետո հիշեցի, որ ինքս Դանթեին կարդացել եմ մեծագույն ձանձրույթով, եթե ոչ զզվանքով: Եթե ուզեք, ինքներդ կարդացեք:
Նշեմ նաև, որ նպատակ չունեմ այս ցուցակում ներկայացնել բոլոր գրքերը, որոնք կարդալու արժանի եմ համարում: Միայն այնքանը, որ բավական կլինի ընթերցողին՝ գրքերի աշխարհում հնարավորինս ազատ կողմնորոշվելու համար:
Պիտակներ.
գրքեր,
խորհուրդներ,
սիրում եմ
Friday, January 14, 2011
Яков Голосовкер, "Сад Души Моей..."
Сад души моей, одинокий сад,
Позабытый солнцем сад осенний,
Черных дум-дерев вековечный ряд,
Кипарисов мрачных сад забвений...
Ни цветов, ни птиц – светлых грез земли,
Ни надежды шопот... весь молчанье,
Как пустыни сон в золотой пыли,
Как погасший факел без мерцаний...
Лишь порою в ночь вкруг оград твоих
Будто призрак бродит и вздыхает,
И из тьмы аллей средь теней ночных
Будто вздох далекий отвечает.
Ընթերցացուցակ, մաս երկրորդ
(նախորդ մասը)
Լավ, հուսով եմ՝ չէիք կարծում, թե կսահմանափակվենք հինգ գրքով: Կարծում եմ՝ հարյուրի կհասցնեմ:
Այնպես որ, անցնենք առաջ: Երկրորդ հնգյակը.
Լավ, հուսով եմ՝ չէիք կարծում, թե կսահմանափակվենք հինգ գրքով: Կարծում եմ՝ հարյուրի կհասցնեմ:
Այնպես որ, անցնենք առաջ: Երկրորդ հնգյակը.
Պիտակներ.
գրքեր,
խորհուրդներ,
սիրում եմ
Երեկվա հանդիպումից
Լուսանկարը հեռացվել է ոչ էթիկ տարածման պատճառով: Սպասեք պարզաբանումների իմ նոր բլոգում:
Хелавис, "Сонный Рыцарь"
Հուզեց))) Պավել Կալմըկովի բառերով, Միտյաևի երաժշտությամբ.
Պիտակներ.
ասպետական,
երաժշտություն,
հաճելի մանրուքներ,
պոեզիա,
սիրում եմ
Ընթերցացուցակ, մաս առաջին
Սոնան խնդրել էր իր համար ընթերցացուցակ կազմել՝ այնպիսին, ինչպիսին ամառային արձակուրդներին են տալիս աշակերտներին: Ես այն այստեղ կտեղադրեմ. մեկ էլ տեսար՝ ինչ-որ մեկին էլ պետք եկավ:
Այսպիսով՝ հինգ գրքեր, որոնք ՊԱՐՏԱԴԻՐ է կարդալ (սկզբի համար).
Պիտակներ.
գրքեր,
խորհուրդներ,
սիրում եմ
Օրվա երաժշտությունը
Thursday, January 13, 2011
Աշոտ Ավագյան, «Պտղաբերություն»
Ինտերնետը բզբզելիս այսպիսի տեսահոլովակ գտա՝ նկարահանված սիսիանցի արվեստագետ Աշոտ Ավագյանի կողմից: Նկարահանումներն իրականացվել են Սիսիանից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «պորտաքար» կոչվող, ակնհայտ է, քարի մոտ: Քարն ինքը ներկա է տեսահոլովակում:
Սեքս. հարց ու պատասխան
Mamba Black-ի հետ թղթակցությունը կարծես թե կանոնավոր տեսք է ստանում:)
Naichinge-Ru,
Ուղղում եմ նոր հարցերս.
1. Միշտ շոշափվում է աղջիկների առաջին անգամի հարցը, բայց համոզված եմ, տղաներն էլ որոշ չափով վախեր ու անվստահություն կունենան առաջին անգամվա հետ կապված: Ինչ խորհուրդներ կարող ես տալ:
2. Ինչ ես կարծում, ինչ հիգիենայի պարագաներ արժի ունենալ ձեռքի տակ:
3. Հայաստանում ընդունված է, որ առաջին ամուսնական գիշերը պահպանականեր չեն օգտագործում: Արդյոք դա ինչ-որ կապ ունի առաջին անգամվա հետ, թե ուղղակի «ադաթ է»: Ուղղակի ոչ հակաբեղմնավորիչներ են օգտագործում, ոչ էլ ուրիշ միջոցներ:
4. Անընդհատ ասում են, որ կանանց բարդ է հեշտանքի հասցնելը եւ շատ քչերն են ունակ դրան: Իրականում այդպես է, թե ոչ: Եւ եթե այո, ապա ինչու են կանայք ընդհանրապես սեքսով զբաղվում:
Mamba Black
Պիտակներ.
խորհուրդներ,
հարց-պատասխան,
սեքս
Այսօր բլոգներում. հայկական ֆոլկլյորային օրորոցայինի մասին, մի փոքր Հրանտ Դինքի մարդասպանի մասին (կոռեկտ շարադրված ու թարախի հոտ չփչող հոդված է, ինքս հաճույքով կարդացի), մեր հին ծանոթ կյորիսեցի Լեռնցին իր անկրկնելի նեոգորիսական բարբառով բողոքում է, որ Դիրոլ ծամելուց բերանն արյունահոսում է, իսկ Օրբիտ ծամելուց՝ ոչ (փաստորեն, բերանը նացիզմից չի արյունահոսում, այ-այ-այ, պետք է ուղղել), ինչպես նաև՝ այսօր հին Նոր Տարին է:
Շատ եք գրում, տիկնայք և պարոնայք, բայց կարդալու բան գրեթե չկա:
Պիտակներ.
բարեգործություն,
բլոգներ,
ընդհանուր գրառումներ
Մոխրոտիկի ամանորյա արկածները Կամչատկայում
Զվարճալի նորություն Ռուսաստանից. ինչպես հայտնում է Newsland.ru-ի հոդվածը, Կամչատկայում փորձել են արգելել... Մոխրոտիկի մասին հեքիաթի բեմականացումը: Այն, ըստ տեղական իշխանությունների, ատելություն է ներշնչում պետական իշխանությունների նկատմամբ:
Որպեսզի մի փոքր հասկանալի դառնա սույն... «կուրիոզի» էությունը, վերապատմեմ նախապատմությունը: Փորձելով «մոտեցնել շրջանները Մոսկվային», իշխանությունները որոշում են ժամացույցները մի ժամով հետ տալ: Ժողովուրդը դա դիմավորում է բողոքի ցույցերով և այլն, և այլն:
Պիտակներ.
զվարճալի,
ստրկություն մարդկային,
ցենզուրա
WWE Hall of Fame 2011: HBK Shawn Michaels
Այո-այո, արդեն հայտնի է WWE Hall of Fame Class of 2011-ի առաջին անունը. "HeartBreak Kid" Shawn Michaels:))) այո-այո, իմ ամենասիրելի ռեսլերը, բոլոր ժամանակների:
Արժանի է: Հին դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկը:
Սալյուտ, Շոն:))
Օրվա երաժշտությունը
Ուտոպիա
Ընդհանրապես, ոչ մի փիլիսոփայության ներկայացուցիչներ ինձ համար այնքան անտանելի չեն, որքան ուտոպիստները` լինեն դա թեոսոֆներ, կոմունիստներ թե մորականներ: Բացատրեմ. սկսում ես կառուցել քո ուտոպիան՝ կատարյալ հասարակությունը: Ու գտնվում են լիքը մարդիկ, ովքեր «իրենց անձնական շահը վեր են դասում վեհ գաղափարից», գտվնում են մարդիկ, ովքեր «դեռ չեն աճել այդ վեհ գաղափարի ամբողջ վեհությունը հասկանալու մակարդակի», մարդիկ, ովքեր ընդհանրապես գործ չունեն քո հասարակության մեջ: Ու, իհարկե, սեփական (ու քոնին հակասող) ուտոպիաներ ստեղծող լիքը մարդիկ: Ի՞նչ անել այդ բոլորին: Համակենտրոնացման ճամբարները լցնել: Վերացնել: Վերաբնակեցնել:
Narrenturm
Narrenturm. «Հիմարի Աշտարակը»: Հոգեկան հիվանդներին հասարակությունից առանձնացնելու համար նախատեսված ամենահին շինություններից մեկը: Իհարկե, կաթոլիկների ստեղծագործությունը: Պաշտոնապես՝ «հոգեկան ու հազվագյուտ հիվանդություններով տառապող մարդկանց համար»: Ոչ թե հոգեբուժական հիվանդանոց, այլ գժանոց՝ բառիս բուն իմաստով: 28 սենյակ, 139 խուց: Խցերի պատերին շղթաներ՝ առավել անհանգիստներին կապելու համար:
Պիտակներ.
գրքեր,
հաճելի մանրուքներ,
սիրում եմ
Wednesday, January 12, 2011
For a moment Frith thought the snow goose was going to land in the old enclosure, as the pinioned geese set up a welcoming gabble. But it only skimmed low, then soared up again, flew in a wide, graceful spiral once around the old light, and then began to climb. Watching it, Frith saw no longer the snow goose but the soul of Rhayader taking farewell of her before departing for ever.
She was no longer flying with it! but earth-bound. She stretched her arms up into the sky and stood on tip-toes, reaching, and cried: "God-speed, Godspeed, Philip!"
Արձագանքներ սեքսի մասին գրառմանը:)
Սեռական կյանքի մասին գրառումս արդեն երկու արձագանք ունի՝ բավականին արժեքավոր նկատողություններով: Այո, համաձայն եմ, բլոգային ֆորմատում նման հարց քննարկելում սկսնակ լինելու պատճառով հնարավոր են տարբեր լրջության բացթողումներ, կոնստրուկտիվ քննադատությունը ողջունվում է: Այժմ՝ արձագանքները.
Պիտակներ.
խորհուրդներ,
հարց-պատասխան,
սեքս
Värttinä, "Emoton"
Ոչ, ֆոլկլյորի թեման «Herr Mannelig»-ով չավարտվեց: Այս անգամ տեղափոխվենք Ֆինլյանդիա, ու լսենք այս խիստ գեղեցիկ ֆոլկ-երգը.
Պիտակներ.
գրականություն,
երաժշտություն,
սիրում եմ,
ֆոլկ
Օրվա երաժշտությունը
Մեր մանկության կինոն. նոմինացիաներ
Լյովի Facebook-ում արած «իդեալական տղամարդ. ասիական տարբերակից» ոգեշնչված՝ որոշեցի գիշերվա կեսին մարզանք անել: Ու այս գրառումը գրել:
Ո՞վ փոքր ժամանակ չէր սիրում «կռիվ-կինո» նայել: Հետո գնալ ու սկսել մարզանք անել: Դե, երևի այդպիսի մարդիկ էլ կլինեն: Բայց ես սիրում էի: Ու հիմա ոչ միշտ եմ սիրում դա վերհիշել:)))
Այսպիսով, լավագույններից լավագույնները:
Պիտակներ.
Glorious Nation of Kazakhstan,
զվարճալի,
կինո,
հաճելի մանրուքներ,
նոստալգիկ
Tuesday, January 11, 2011
- Скажи, когда ты ей в последний раз дарил цветы?
- Вчера, когда сложил их на ее могилу.
Հարցեր սեքսի շուրջ
Հատուկ նշում. գրառման պարունակությունը ոչ թե էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ, այլ ուսուցողական բնույթի է, այդպիսով ենթակա չի տարիքային սահմանափակման: Ինչևէ, անձամբ ես այն (ըստ նպատակահարմարության ու պետքական լինելու) կդասակարգեի 16+:
Բարև, Naichinge-Ru,
Բարև, Naichinge-Ru,
Պատրաստվում եմ ձեզ հարցեր ուղղել բլօգի համար:
1. Կարող եք մի փոքր պորհուրդներ տալ առաջին սեքսի վերաբերյալ: Ինչպիսի հիգիենայի կաննոններ է պետք պահպանել: Ինչպես խուսափել սխալներից: Եւ այլն:
2.Եթե կարող եք, սեփական փորձով կիսվեք: Եղել են արդյոք դեպքեր, երբ աղջիկը հղիացել է, թեև պահպանակներ եք օգտագործել:
3. Էրոգեն տեղամասերից պատմեք մի փոքր:
Mamba Black
Լուսնի խավարումը Twitter-ում
Նյութերս բզբզելիս տեսա անցյալ տարվա դեկտեմբերի 20-ի (լույս 21-ի) լուսնի խավարման կադրերը, որ ախարհի տարբեր ծայրերից մարդիկ թվիթել էին Twitpic ծառայության միջոցով: Որոշեցի կիսվել:
Պիտակներ.
Twitter,
երկնային մարմիններ,
հաճելի մանրուքներ
Jarre@Armenia.2011:)
Բլոգում նոր թեգ եմ ավելացնում` JarreArmenia.2011:) Նախ՝ հետաքրքրվողներն արագ կկարողանան գտնել նախագծի հետ կապված նորությունները: Երկրորդ՝ փրոմոուշենի հարցում օգնել ցանկացողները թող ինտերնետային որոնման համակարգերում (Google, Yahoo!, Bing, Ask և այլն) հավաքեն «Jarre@Armenia.2011:)», «JarreArmenia.2011:)», «Ժան Միշել Ժառը Հայաստանի Հանրապետության քսանամյակին» արտահայտություններն ու ընտրեն մեր աղբյուրները: Ներկայումս միակ աղբյուրը սա է, հետագայում սպասվում են առանձին բլոգ, YouTube-ի ալիք, Twitter-ի ու Armenix-ի հաշիվ, ինչպես նաև՝ էջ Facebook-ում: Twitter-ում ու Armenix-ում նախագծի մասին գրելիս օգտվեք #JarreArmenia.2011:) հեշթեգից: Շնորհակալություն ուշադրության համար:
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Իսկ մեզ արդեն օգնում են: Արտակ Կոլյան, ;) շնորհակալություն:
[ԹԱՐՄԱՑՈՒՄ] Իսկ մեզ արդեն օգնում են: Արտակ Կոլյան, ;) շնորհակալություն:
Պիտակներ.
JarreArmenia.2011:),
բլոգներ,
երաժշտություն,
հանրապետության քսանամյակ
Բլոգգինգի մասին. բրենդինգ և ամպլուա
Ընդհանրապես, եթե լրատվական/տեղեկատվական կայքերի արժեքը որոշում է հիմնականում տեղադրված ինֆորմացիայի որակը, քանակն ու ժամանակին լինելը, ապա բլոգների հարցում շատ կարևոր հասկացություն է բրենդինգը: Հարցը նրանում է, որ նույն թեմայով ու մոտ մակարդակի տեղեկատվություն տվող բազմաթիվ բլոգներ կարող են լինել: Ուրեմն՝ պետք է առանձնանալ:
Վիդեոբլոգգինգի, ճապոնական սմայլիկների ու կատուների մասին)))
Խնդրում եմ բաց թողնել այն «մինիմում երկու պատճառները, որոնց համար ես բաժանորդագրվել եմ Մինքսիի Յություբի ալիքին» ու նորմալ նայել տեսահոլովակը:) Helium-ի համար (որովհետև խոստացել էի):
Պիտակներ.
բլոգներ,
զվարճալի,
հաճելի մանրուքներ,
վիդեոբլոգգինգ
Օրվա երաժշտությունը
Ավագ Արկանի խաղաթղթերը գուշակության մեջ, «The Magician» («Մոգը») խաղաթուղթը գուշակության մեջ
Հեղինակ՝ Բիլլ Հայդրիք: Աղբյուրն՝ այստեղ:
«The Magician» («Մոգը») խաղաթուղթը գուշակության մեջ
Ինքն իրենով.
Շարժուն, «սնդիկ», կենտրոնացման զգալի ուժով, ինտելեկտուալ: Հակված է հեշտությամբ հարմարվել տարբեր մարդկանց ու վայրերին: Կարող է անկայուն, անվստահելի լինել:
Պիտակներ.
խորհուրդներ,
տարո,
օկուլտիզմ
Կարևոր բաների, մասնավորապես՝ տարոյի խաղաթղթերի մասին
Էհ, տարբեր բաներից գրեցինք, բայց որոշ կիսատ թողած բաներ այդպես էլ կիսատ մնացին: Տարոյի դասընթացը, «Պատռված Ջինսերի Սերունդը», ու էլի լիքը բաներ:
Լավ, սկսենք տարոյից: Մի փոքր ծանոթացնեմ «ուսումնական պլանին», լա՞վ:
Նախ՝ կթարգմանեմ Հայդրիքի կուրսն ավագ արկանի մասին: Հետո մի քանի բացվածքների հետ կծանոթացնեմ: Սա առաջին փուլն է, որից հետո կարող եք պարզ ընթերցումներ իրականացնել:
Պիտակներ.
ընդհանուր գրառումներ,
խորհուրդներ,
օկուլտիզմ
Friend-o-meter
Վիդջեթվենք))) ձեզ հետաքրքի՞ր է, թե ինչքանով իմաստ ունի ֆրենդոցիդ անել Last.fm-ում: Ինձ հետաքրքիր է:
Լաստը բզբզելու ընթացքում դուրս եկա Friend-o-meter խաղալիքի վրա. այն հնարավորություն է տեսնել ձեր ֆրենդների «հիթ-շքերթն»՝ ըստ ճաշակի (ու թե ինչքանով է այն մոտ Ուղղահավատների Բացարձակ Ճաշակին, ա-լյա ձեր, էլի): Ինտերֆեյսը պարզ էր, մեյլս չէր ուզում, պոռնոգովազդներ չկային՝ որոշեցի փորձել.
Պիտակներ.
Last.fm,
ինտերնետ,
հաճելի մանրուքներ,
սոցիալական ցանցեր
Monday, January 10, 2011
Նորից Facebook-ի փակվելու մասին. պաշտոնական հերքում, ինչպես նաև զահրումար որոշ անհատների ու լրատվամիջոցների
Ինչպես հայտնում են Mashable-ի կամռադներն ու ինչպես դեռ երեկ կանխատեսել էր ձեր ոչ այնքան խոնարհ ոչ այնքան ծառան, Facebook-ի ղեկավարությունը ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հերքել է մարտի 15-ի հետ կապված խոսակցությունները: Ավելին, Mashable-ում հիշում են, որ հայտարարությունը տարածած սայտը հայտնի է նաև այլմոլորակայինների տիեզերանավերի հարձակման մասին ցնցող նորություններով:
Պիտակներ.
Facebook,
Glorious Nation of Kazakhstan,
պրեսսա
Ալիստեր Կրոուլին՝ մոգության մասին
Արա, ինչ Կամենում ես՝ կլինի ողջ Օրենքը:
Ալիստեր Կրոուլին սիրում էր մի անեկդոտ պատմել: Նա պնդում էր, որ ճիշտ հասկանալու դեպքում այն կբացատրի մոգության էությունը:
Պիտակներ.
Ալիստեր Կրոուլի,
զվարճալի,
օկուլտիզմ
Այսօր բլոգներում. ինքնաթիռային վթար Իրանում, կրակոցներ Արիզոնայում, ջրհեղեղ Ավստրալիայում: Արտակ Կոլյանը խոսում է հայալեզու Անդրոիդ համակարգի ստեղծմանն աջակցելու մասին: Քիչ եք գրում, պարոնայք, քիչ եք գրում:(
Jean-Michel Jarre. շոու Հայաստանի Հանրապետության քսանամյակի առթիվ
Երեկ Արթուրի (Jarre) հետ խոսելիս միտք արտահայտվեց Ժան Միշել Ժառին կանչել ՀՀ քսանամյակի առթիվ Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալու: Չէ, ժողովուրդ, սա «երանի Ժառը գար» կարգի խոսակցություն չի: Այլ կերպ ասած, մենք պատրաստվում ենք դա կազմակերպել:
Ժառը, բացի բարձր մակարդակի երաժիշտ լինելուց, նաև ունիկալ շոուներ է կազմակերպում իր համերգների համար: Լազերային շոու, հրավառություն, ունիկալ ոճայնացված դեկորացիաներ... այլ կերպ ասած, սա քսանամյակն առավել նշանակալի ու նշանավոր դարձնելու հնարավորություն է:
Մոտակա ժամանակներս Ժառի համերգային շոուների ավելի լավ օրինակներ կտեղադրեմ, որ պատկերացնեք, թե ինչ է կանխատեսվում:
Քանի որ Արթուրը Ժառի ու հայ որոշ կազմակերպիչների հետ կապ ունի, մնում է համերգի ֆինանսական մասը: Որը կարելի է մարաթոնի սկզբունքով իրականացնել:
Ի՞նչ կասեք:)))
Պիտակներ.
JarreArmenia.2011:),
երաժշտություն,
հանրապետության քսանամյակ
Օրվա երաժշտությունը
Սյուզաննայի պատմությունը (BBC Radio 4 FM, 1998-ի հունիս)
(Սյուզաննա Վերդալ ՄակԿալիստերը հարցազրույց է տալիս Քեյթ Սոնդերսին)
Աղբյուրն՝ այստեղ:
Ներողություն եմ խնդրում բառացի ու ոչ պոետիկ թարգմանությունների համար՝ ես պոեզիան չեմ կարողանում հայերեն թարգմանել:(
Մեկնաբան. Այժմ՝ «Դուք հավանաբար մտածում եք, որ այս երգը ձեր մասին է» հաղորդումն ու ճանապարհորդություն դեպի վաղ 60-ականների Մոնրեալ՝ հանդիպելու հմայիչ քանդակագործ Արմանդի հետ ամուսնացած երիտասարդ պարուհի Սյուզաննայի հետ: Նա բիտնիկների ժամանակաշրջանի տասնյակ պոետների մուսան էր, բայց մեկի՝ Լեոնարդ Կոենի համար, նա յուրահատուկ էր:
William Blake, "Jerusalem" ("Milton: A Poem"-ից)
Sunday, January 9, 2011
«Excellent», կամ էլի բլոգի վիճակագրության մասին
Իհարկե, որոշ մարդիկ ինձ արդեն սկսել են մեղադրել, թե բլոգի վիճակագրության առաջ ավելի շատ ժամանակ եմ անց կացնում, քան հենց բլոգի առաջ, բայց դե դա էլ կարևոր է (տեսնելու համար, թե որ քոնթենթն է առավել էֆեկտիվ ու շարունակել նույն էշն առաջ քշել): Բայց վիճակագրությունը երբեմն նաև որոշ կուրիոզներ է մատուցում (ինքը բնավ ոչ վիճակագրական քոնթենթի հիմք դառնալով):
Ուրեմն՝ ի՞նչ են փնտրում մարդիկ, որ դուրս են գալիս իմ բլոգի վրա:
Շան ձագուկների մասին
Մարիամ Սուխուդյանն այսօր Facebook-ում գրեց շան ձագուկների մասին, որոնց փակ արկղի մեջ փողոց գցած, կիսամեռ վիճակում գտավ արու պիտբուլ Ռեյն ու խնամեց, փրկեց: Ահա տեսանյութը.
Այժմ՝ տխուր մասը: Ռեյի տերը մոտակա ժամանակներս շան հետ միասին գնում է Հայաստանից: Ձագուկները կարող են նորից փողոցում մնալ: Ցուրտ է, իսկ իրենք՝ փոքր: Չեն դիմանա:
Պիտակներ.
բարեգործություն,
կենդանիներ
Ապատեղեկատվություն. «Ֆեյսբուքը փակվում է մարտի 15-ին» (Facebook Shutting Down March 15, 2011)
Ինտերնետում ահավոր մեծ արագությամբ տարածվում է, թե Facebook հասարակական ցանցը փակվում է այս տարվա մարտի 15-ին:
Ժողովուրդ, չհավատալ, մինչև 2012-ը, երբ ըստ որոշ մարդկանց ամեն ինչ է փակվում, նորմալ Facebook-ը երաշխավորված է: Հենց նոր կես միլլիարդ ֆինանսավորում ստացած ու կես միլլիարդ օգտագործող ունեցող սոցիալական ցանցն ինչպես ծաղկել էր, այնպես էլ շարունակում է ծաղկել:
Այ, այսպիսի հոդվածները խայտառակում են ռեսպուբլիկան: Այլ կերպ ասած, լրիվ կեղծ են: Իսկ այ, այսպիսիք (հլա աղբյուրի հեղինակությանը նայեք) խելքին մոտ են:
Ինչևէ, ամեն բլոգգեր, այս թեմայով անգլերեն գրելով, հաշվի առնելով, թե թեման ինչ viral է խփել, տրաֆիկի բում ունենալու մեծ հնարավորություն ունի:
Ընդհանրապես, մատն ինտերնետի պուլսի վրա պահելը լավ բան է: Ափսոս՝ հայալեզու ինտերնետում այդ պուլսը չափելու գործիք չկա:(((
Պիտակներ.
Facebook,
բլոգներ,
սոցիալական ցանցեր
Heaven’s Gate / Դրախտի Դարպասներ
Երբևէ լսե՞լ եք ՉԹՕ-կրոնների մասին))) իսկ նրանք գոյություն ունեն: «Heaven’s Gate»-ի մասին հոդվածս կտեղափոխեմ այստեղ... որ ամեն անգամ այստեղ հղվեմ, երբ խոսքը գնա ախմախ, անիմաստ, աբսուրդ ու տարօրինակ հավատալիքներով մարդկանց մասին:
Նախնական գրառումն՝ այստեղ:
Այս սակավակյաց կրոնը հիմնադրել ու ղեկավարել են Մարշալ Էփլուայթն ու Բոննի Նիթլսը: Իր ամենաբազմամարդ պահին այն ուներ ամբողջ քառասուն հետևորդ:
Դրախտի Դարպասի օրինակի վրա կարող ենք տեսնել, թե ինչ ծայրահեղարտահայտումների կարող է հասնել կրոնն ու ինչ աբսուրդության՝ մարդկանց հավատալիքները:
Placebo, "Song to Say Goodbye"
Հիշում եմ՝ երբ դուրս եկավ «Placebo»-ի «Meds» ալբոմը, ես բանակում էի (հետևաբար՝ օրհնված կաբելային հեռուստատեսությամբ): Խմբին արդեն ծանոթ էի, բայց երբ A1-ով տեսա այս տեսահոլովակը... ախր շատ դեպրեսսիվ էր: Մեկնաբանությունն այնքան միանշանակ էր թվում. երեխան անտուն ու ապրելու կամքը կորցրած մարդ է վերցնում, հոգ է տանում նրա մասին, հետո, չնայած հաջողության նշույլներ կան, արդեն չի կարողանում իրեն ստիպել երկուսի փոխարեն ապրել, ու հանձնում է բժիշկների խնամքին: Ինչից հետո իր սեփական կամքը սասանված է:
Պիտակներ.
Placebo,
դեպրեսսիա,
երաժշտություն,
թմրադեղեր,
սիրում եմ,
տեսահոլովակներ
Օրվա երաժշտությունը
Գերմանամուկս (կամ՝ վիդեոբլոգգինգ, դուբլ երկու)
Չէ, այս անգամ պետք չի նայել, թե ինչ անձրև է գալիս))) գերմանամուկս է: Փոքր քույրս կադրերն Ամելիի սկզբին նմանացրեց ու ընտրեց երաժշտական ուղեկցությունը ֆիլմից: Համ էլ՝ YouTube-ում իմ առաջին HD վիդեոն է, չնայած լուսավորության պատճառով HD-ն արդեն չի զգացվում:
Պիտակներ.
կենդանիներ,
հաճելի մանրուքներ,
վիդեոբլոգգինգ
Saturday, January 8, 2011
Սեռական կյանքին նվիրված շարք
Որոշեցի ընդառաջ գնալ ոմն ընթերցողիս խնդրանքին ու սեռական կյանքի հիգիենային, տեխնիկաներին ու այլ բաներին նվիրված «column» սկսել: Հարց ու պատասխանի տեսքով: Ասենք, Դեն Սևիջի «Savage Love»-ի նման, միայն թե՝ ավելի լուրջ: Նախ, եկեք պարզաբանենք կանոնները:
Պիտակներ.
խորհուրդներ,
հարց-պատասխան,
սեքս
Poet&Co, «Last Chance»
Պոետը, ԶԼոն ու «բազում այլոք» որոշեցին «Jet Christmas Contest»-ին մասնակցել՝ ձայնագրեցին Jet-ի «Last Chance» երգի իրենց տարբերակն ու stop-motion տեսահոլովակ նկարահանեցին: Ազնիվ ասած, ես Jet-ի մեծ երկրպագու չեմ (մեղմ ասած), բայց տեսահոլովակը մռութ է ստացվել:
Պիտակներ.
երաժշտություն,
ինքնագործունեություն,
կինո,
հաճելի մանրուքներ
Երկու ստեղծագործություն, որոնք վերջերս եմ հայտնաբերել
Դե, քանի որ խոսքը գնաց գեղեցիկ արվեստներից, թեթևակի ներկայացնեմ երկու տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործություններ, որոնք վերջերս ինձ տպավորել են:
Առաջինը՝ Ջիրոլամո Ֆրանչեսկո Մարիա Մացցոլա, առավել հայտնի որպես Պարմիջիանինո («Փոքրիկը Պարմից»), պլաֆոն պալացցո Դուոմոյի որմնանկարներից: Ուշ բարոկկո, 16-րդ դար:
Ինչ ուզում եք՝ ասեք, բայց քրիստոնեական արվեստն, իր մեգալոման աստծուն փառաբանելով հանդերձ, հաճախ վեհության հրաշքներ է ստեղծում:
Պիտակներ.
գեղեցիկ արվեստներ,
հաճելի մանրուքներ,
հայտնագործություններ,
սիրում եմ
Աշխարհը տոնում է Wikipedia-ի տասնամյակը
Ժող, մեր բալիկն արդեն տաս տարեկան է))) ու գրեթե բոլոր երկրներում դա նշում են: Հայաստանում՝ նույնպես: Այստեղ կարող եք համոզվել դրանում: Ուրեմն՝ հունվարի 15, ժամը 16:00-20:00, Մատենադարանի հրապարակ: Կազմակերպիչ՝ Donatos Group:
Պիտակներ.
wikipedia,
իրադարձություններ,
հաճելի մանրուքներ
Շիզոֆրենիայի անհանգիստ գեղեցկությունը. Ուոլտեր Ինգլիս Անդերսոն
Դե, եթե խոսք գնաց ժամանակակից հետաքրքիր նկարիչներից ու «Invitation to Psychology»-ից, ապա շարունակենք թեման:
Միսսիսիպիցի նկարիչ Ուոլտեր Անդերսոնի մասին դժվար թե կարդաք արվեստի հանրագիտարաններում ու ժամանակագրություններում: Քննադատներն էլ նրան հաճախ շրջանցում են: Այլ կերպ ասած, ճանաչված նկարիչ նրան դժվար թե հնարավոր լինի համարել:
Շիզոֆրենիայի դիագնոզից հետո նա առանձնացավ Շիրուոթերի իր տանն ու պարզունակ կյանք էր վարում մինչև իր մահը 1965-ին: Այդ շրջանում նա հաճախ էր հեծանվով ճամփորդում, ինչի մասին գրել է. «Անիվները նորից պտտվում են: Հեծանիվը, կարծես թե, մնացած չարիքների համար քիչ տեղ է թողնում, մյուս կողմից՝ բարիքների համար էլ: Այն միաժամանակ ներառող ու բացառող անիվ է»:
Պիտակներ.
անհայտ մարդկանց կենսագրություններ,
նկարչություն,
շիզոֆրենիա,
սիրում եմ
Օրվա երաժշտությունը
Գրեգ Բրաուն, կամ՝ երբ փողոցներում սկսում են տարօրինակ բաներ տեղի ունենալ
Գրեգ Բրաունը նկարիչ է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքից: Ձախ կողմում դուք տեսնում եք նրա նկարներից մեկը: Ուշադիր նայեք: Տղան, պատուհանը, ձկնորսական կարթն իսկական չեն:
Այո, Գրեգ Բրաունը նկարում է պատերի վրա՝ «trompe l'oeil» ոճում: Ու նրա նկարների հերոսները երբեմն... մի փոքր տարօրինակ զբաղմունքներ ունեն: Պատկերացրեք՝ գեր տնային տնտեսուհին վզկապով զբոսանքի է հանել... ձկնկուլ:
Կամ՝ պատուհանից երևում է, թե ինչպես է մեկը կտրում վերելակի ճոպանը: Կամ՝ թալանչիները տանիքով փախչում են բանկից:
Պիտակներ.
զվարճալի,
հաճելի մանրուքներ,
նկարչություն
Dilbert
Նոր կոմիքս եմ հայտնաբերել՝ հումորային, մնացածի նման լուրջ ու ծանր չէ: Դասական «comic strip», կարելի է ասել: Որը, փաստորեն, նաև էկրանավորվել էլ է:
Թեման՝ օֆիսային հումոր: Սադիստ շեֆ: Հիմար տեխնիկներ: Միջնադարյան հոգեբան: Անհաջողակ ու օձիքի էրեկցիայով տառապող գլխավոր հերոս:
Թեման՝ օֆիսային հումոր: Սադիստ շեֆ: Հիմար տեխնիկներ: Միջնադարյան հոգեբան: Անհաջողակ ու օձիքի էրեկցիայով տառապող գլխավոր հերոս:
Մի քանի փոքր հատված.
Պիտակներ.
զվարճալի,
կոմիքսներ,
հաճելի մանրուքներ,
մուլտեր
Friday, January 7, 2011
Մարկես կարդացող աղջիկը
Առավոտյան 31 համարով տուն էի վերադառնում Բանգլադեշից: Չնկատեցի, թե ինչես կողքս մի աղջիկ նստեց:
Ես ժամանակ սպանելու համար բջջայինովս ինչ-որ բան էի խաղում, աղջիկը գիրք հանեց ու սկսեց կարդալ: Նման դեպքերում չեմ կարողանում ինձ զսպել: Աչքս գցեցի՝ «Մելկիադես» բառը տեսա:
«Cien años de soledad». միգուցե ամենաօրիգինալ տարբերակը չի, «Crónica de una muerte anunciada»-ն կամ «El coronel no tiene quien le escriba»-ն ինձ ավելի կուրախացնեին: Բայց դե, ցանկացած դեպքում:
Քանի դեռ կիսահիացած ծիկրակում էի գրքի վրա (կարոտել եմ, գրողը տանի. վերջին անգամ չորս տարի առաջ եմ կարդացել), իմ կանգառն եկավ:
«Ներեցեք, կարելի՞ է անցնել»:
Կողք քաշվեց, անցա, շրջվեցի ու ասացի.
«Ի միջի այլոց, հիասքանչ գիրք է»:
Քանի դեռ կիսահիացած ծիկրակում էի գրքի վրա (կարոտել եմ, գրողը տանի. վերջին անգամ չորս տարի առաջ եմ կարդացել), իմ կանգառն եկավ:
«Ներեցեք, կարելի՞ է անցնել»:
Կողք քաշվեց, անցա, շրջվեցի ու ասացի.
«Ի միջի այլոց, հիասքանչ գիրք է»:
Պիտակներ.
գրքեր,
ինքնակենսագրական,
հաճելի մանրուքներ
Նորին Մեծություն Նորտոն I, ԱՄՆ Կայսր ու Մեքսիկայի Պրոտեկտոր
Նորին Կայսերական Մեծության մասին ես առաջին անգամ իմացա Նիլ Գեյմանի կոմիքսների «Sandman» շարքից. «Fables and Reflections» հատորի, #31 'Three Septembers and a January' թողարկումն ամբողջապես նվիրված է նրան:
«Դե՞, Ջոշուա, ի՞նչ ես պատրաստվում անել այժմ»:
«Ինքնասպանությու՞ն: Հմմ... դու առաջին անհաջողակ բիզնեսմենը չես լինի, որ այդ ուղին է ընտրել:
Տարիներ առաջ դու հարուստ մարդ էիր. հարուստ ու երջանիկ»:
«Ու հիմա՞: Հիմա դու ոչինչ ես, Ջոշուա»:
«Ես ասացի՝ ոչի՞նչ: Ոչ, ոչինչ չես»:
«Դու կարողություն ունես, Ջոշուա: Հուսահատության կարողություն: Հավանաբար ավելի քան...»
Կոմիքսում Հավերժներից երեքը՝ Հուսահատությունը, Ցանկությունն ու Երազը պայքարում են մի մարդու՝ Ջոշուա Աբրահամ Նորտոնի համար: Թե ում իշխանությունն ավելի մեծ կլինի նրա վրա:
Այդ հուզիչ պատմությունն ու Գեյմանի գրական սովորություններին փոքրիշատե ծանոթ լինելն ինձ մղեցին մի փոքր ուսումնասիրություն իրականացնել:
Պիտակներ.
անհայտ մարդկանց կենսագրություններ,
դեպրեսսիա,
կոմիքսներ
Օրվա երաժշտությունը
Պիտակներ.
երաժշտություն,
հաճելի մանրուքներ,
սիրում եմ
Thursday, January 6, 2011
Arturo Pérez-Reverte, "Club Dumas"/John Bunyan, "The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come"
Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա Ակումբը» եթե նույնիսկ չեք կարդացել, Ռոման Պոլանսկու «Իններորդ Դարպասը» ֆիլմը պետք է որ ձեզ ծանոթ լինի: Եթե ոչ, ապա անպայման կարդացեք գիրքը, հետո դիտեք ֆիլմը:
Արդյո՞ք շատերի մտքով կանցներ, որ «De Umbrarum Regni Novem Portis» («Խավարի Թագավորության Իննը Դռներ») երևակայական գիրքը, բացի տարոյի քարտերին ուղղակի հղումներից, ծաղրում է... Ջոն Բանյանի «The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come» («Ուխտավորի Անցումն Այս Աշխարհից Այն Մեկը, Որը Դեռ Պիտի Գա»): Ֆիլմում դա, իհարկե, շատ ավելի ակնհայտ է երևում: Ես կասեի՝ ցինիզմի աստիճանի ակնհայտ:
Օրվա երաժշտությունը
Առավոտը սուրճ խմելիս ու Գագիկի կրուասաններն ուտելիս այս կարգի մեկ էլ Միկ Ջագգերի «Visions of Paradise»-ն է դզում:
Պիտակներ.
երաժշտություն,
հաճելի մանրուքներ,
սիրում եմ
Nathaniel J Harris, "Witcha: A Book of Cunning"
Witcha: a book of cunning
Nathaniel J Harris
Ոչ, ոչ, ոչ, ես չեմ անցել վիկկայի, ու այս գիրքն էլ վիկկայի հետ, որքանով որ հասցրել եմ ուսումնասիրել, ոչ մի կապ չունի:
Լյովն է Ավստրիայից այս անգամ գալիս իր հետ նվեր բերել:
Գիրքն, ըստ երևույթին (ու Լյովն էլ այս կարծիքին է) միջնադարյան վիչկրաֆտի ձեռնարկ է՝ ավելացրած որոշ առավել ժամանակակից պրակտիկաներ: Ես որոշ տեղեր վուդուի մոտիկ մոտեցումներ տեսա, չնայած դրանք հավանաբար վաղ մոգության շատ ճյուղերի համար են ընդհանուր:
Ինչևէ, պետք է կարդալ:
Լիլ, Galdrbok-ս ե՞րբ ես վերադարձնելու)))
Պիտակներ.
գրքեր,
հին աստվածներ,
օկուլտիզմ
Արարար-Վարենիկ. թարախ գրառում հայկական ու ընդհանրապես ֆենտեզիի մասին
Կամ՝ «Զբոսանքներ Twilight-ի անտառներում», ա-լյա Ումբերտո Էկո:
Զգուշացնեմ, որ այս գրառման մեջ ժամանակակից գրականության որոշ ինչպես փաստացի, այնպես էլ պոտենցյալ ներկայացուցիչների նկատմամբ թարախս եմ արտահայտելու: Պոզիտիվ չսպասեք:
Քանի դեռ Նոր Հայաստան ՀԿ-ում մեր Հայ Երիտասարդ Ֆանտաստ Նացիոնալիստները (հետագա տեքստում՝ ՀԵՖՆ, չնայած hետագա տեքստում չեն էլ հիշատակվում) տքնում են, մեջբերում, «հայկական բարոյահայրենասիրական ֆենտեզիի» վրա, ավարտ մեջբերման (մի քանի ամիս տքնելու արդյունքը դարձել է, վերջին տվյալներով, 0 տող տեքստ, ինչն, ըստ էության, միակ կանխատեսելի արդյունքն էր), չեմ կարող երկար հակադրվել այդ ուղղությամբ չարախնդալու մղմանս:
Զգուշացնեմ, որ այս գրառման մեջ ժամանակակից գրականության որոշ ինչպես փաստացի, այնպես էլ պոտենցյալ ներկայացուցիչների նկատմամբ թարախս եմ արտահայտելու: Պոզիտիվ չսպասեք:
Քանի դեռ Նոր Հայաստան ՀԿ-ում մեր Հայ Երիտասարդ Ֆանտաստ Նացիոնալիստները (հետագա տեքստում՝ ՀԵՖՆ, չնայած hետագա տեքստում չեն էլ հիշատակվում) տքնում են, մեջբերում, «հայկական բարոյահայրենասիրական ֆենտեզիի» վրա, ավարտ մեջբերման (մի քանի ամիս տքնելու արդյունքը դարձել է, վերջին տվյալներով, 0 տող տեքստ, ինչն, ըստ էության, միակ կանխատեսելի արդյունքն էր), չեմ կարող երկար հակադրվել այդ ուղղությամբ չարախնդալու մղմանս:
Նախ՝ ժող, Լյովն անուն էր առաջարկում ձեր գլխավոր հերոսի համար: Բարոյական: Հայրենասիրական: Իսկական հայկական անուն: Արիական: «Արարար»: Ինչևէ, ես ինքս, ելնելով խորը համոզվածությունից, որ արդյունքը Սապկովսկիական Վարենիկիադա է լինելու, առաջարկում եմ կանգ առնել «Վարենիկի» վրա: Լավագույն դեպքում, որ մի փոքր ավելի հարազատ հնչի հայ ականջին՝ «Գաթա»:
Պիտակներ.
Glorious Nation of Kazakhstan,
գրքեր,
խորհուրդներ,
ֆենտեզի
Wednesday, January 5, 2011
Blackout4Hungary
Հունգարիայում խոսքի, լրատվամիջոցների ու ինտերնետի ցենզուրային ուղղված օրենքների դեմ իրենց բողոքը հայտնել ցանկացողներին խնդրվել էր հունվարի հինգին գոնե 24 ժամով լռություն պահպանել ինտերնետում՝ սոլիդարություն ցուցաբերելու համար:
Իսկ ես այդ մասին նոր իմացա:( հենց հիմա կսկսեմ: Իհարկե, միայն մինչև վաղը:
Ավելացրու բլոգիդ.
Պիտակներ.
ստրկություն մարդկային,
ցենզուրա
Երկար ժամանակ չհասկանալուց հետո ալբոմն այսօր ի վերջո «տեղ հասավ»: Պարզապես նման չի այն ամենին, որ խումբն արել է մինչև հիմա: Նույնիսկ ալբոմի շապիկի ոճի փոփոխությունն ասես այդ մասին խոսի: Մյուս կողմից՝ «Reality Dream» սյուիտայից չի, չնայած կոնցեպտուալ լինելուն:
«Anno Domini High Definition»-ը պատմում է ժամանակակից շտապողական ու 1920*1080 ֆորմատի մեջ պարփակված կյանքի մասին:
Le scaphandre et le papillon
Աղասի խորհրդով հենց նոր դիտեցի «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ֆիլմը:
Նախ՝ անկախ ամեն ինչից, ֆիլմը գնահատում եմ 8/10: Օրիգինալության, յուրահատուկ հումորի, իրական մարդու ու նրա ինքնակենսագրության վրա հիմնված լինելու համար, հուզիչ լինելու համար:
Ցավոք, երաժշտական ընտրությունը եթե 3/5 էր, ապա ռեժիսորի կողմից ակցենտներ դնելն ու ավարտն էլ 2/5 էին:
Ինչի արդյունքում աշխատանքը մի փոքր անհամասեռ էր, տեղ-տեղ համոզիչ չէր:
Բայց, ասենք, նրանցից էր, որ նայելիս մտածում ես՝ «նման ֆիլմեր է՞լ են լինում»:
«Elle» ամսագրի խմբագիր Ժան Դոմինիկ Բոբին ինսուլտից հետո քսանօրյա կոմա է ապրում, որից արթնանալով պարզում է, որ կաթվածահար է, ու աշխարհի հետ կարող է շփվել միայն ձախ աչքը թարթելով: Նա ինքն իրեն զգում է փակված սկաֆանդրի մեջ, ու ամեն ինչին նայում է այդ սկաֆանդրի պատուհանից:
Երբեմն նրան թվում է, որ լսում է սեփական սրտի զարկերը: Բայց նա համոզում է ինքն իրեն, որ դա թիթեռնիկի թևերի ձայն է:
Էլ բան չեմ ասի, որ սփոյլեր չանեմ: Դիտեք, հետո կարծիքներ կփոխանակենք, լա՞վ:
Պիտակներ.
անհայտ մարդկանց կենսագրություններ,
կինո,
սիրում եմ
Խելագար Ձին
Փոքր Բիգհորնի ճակատամարտում ամերիկյան հրամանատար Ջորջ Արմստրոնգ Կաստերը որոշեց չսպասել հնդկացիների ու ամերիկյան հիմնական զորքի բախմանը: Նա որոշեց կիրառել տարածված մարտական հնարք՝ հարձակվել հնդկացիների գյուղի վրա, սպանել ու գերի վերցնել հնդկացիների կանանց ու երեխաներին, որպեսզի հնդկացիների զորքը ստիպված լինի բաժանվել մասերի՝ աղետը կանխելու համար:
Շաման Նստած Ցուլի կողմից ոգեշնչված ըստ տարբեր տվյալների 900-ից 1800 հնդկացի մարտիկները հարձակվեցին Կաստերի հեծելազորայինների վրա՝ 31 սպա, 566 զինվոր, 15 զինված քաղաքացի ու 35-40 հետախույզ կազմով:
Տարբեր պատճառներ են բերում Կաստերի պարտության համար. վատ հրացաններ, թվական գերակշռություն և այլն: Հետաքրքիր է՝ ինչ էր մտածում վերջինս, երբ զորքի մնացորդների հետ ամրացել էր բլրի վրա, որտեղ նույնիսկ բոլոր վիրավորների համար տեղ չկար:
Վերջին հարձակումն, ըստ հնդկացիների հետագա վկայությունների, տևեց «այնքան, որքան պետք է սոված մարդուն իր ճաշն ուտելու համար»: Ու հետո՝
Ինչ-որ տեղ «The Fountain»-ն է հիշեցնում: Ինչ-որ կողմից:
Պիտակներ.
անարխիա,
անհայտ մարդկանց կենսագրություններ,
դեպրեսսիա,
մռայլ մտքեր
Subscribe to:
Posts (Atom)