Որոշեցի ընդառաջ գնալ ոմն ընթերցողիս խնդրանքին ու սեռական կյանքի հիգիենային, տեխնիկաներին ու այլ բաներին նվիրված «column» սկսել: Հարց ու պատասխանի տեսքով: Ասենք, Դեն Սևիջի «Savage Love»-ի նման, միայն թե՝ ավելի լուրջ: Նախ, եկեք պարզաբանենք կանոնները:
- Դուք ձեր հարցերն ուղարկում եք մեյլիս (songoffall[շնիկ]գմեյլ[կետ]com):
- Հարցը ձևակերպում եք հետևյալ կերպ. «Բարև, Բայանդուր (կամ՝ SOF, Rhay, ինչպես հարմար է)», հաջորդ տողում՝ հարցն ու ինչպես է այն ձեր մոտ առաջացել (եթե հանգամանքները շատ անձնական են, ապա պարտադիր չի, բայց եթե, ասենք, ինչ-որ բան եք կարդացել, ու ինչ-որ հարց է դրանից առաջացել, հետաքրքիր կլինի լսել): Ավարտում եք՝ ստորագրելով ինչ-որ մականվամբ, որը կխնդրեի կիրառել մնացած հարցերի համար էլ: Ցանկալի է կիրառել մականուն, որով ձեզ ոչ ոք չի ճանաչի: Բոլորի գաղտնիությունը կօգնի այն մասնակիցներին, ովքեր իսկապես ցանկանում են գաղտնի պահել իրենց ինքնությունը:
- Հեղինակի անուն-ազգանունը, էլ. փոստի հասցեն կամ այլ ինֆո, որով հնարավոր կլինի պարզել նրա ինքնությունը, չի հրապարակվի նույնիսկ հեղինակի խնդրանքի դեպքում:
- Շաբաթական ես կպատասխանեմ մինչև հինգ հարցի: Մնացածը կմնա հաջորդ շաբաթվան: Չնայած՝ չեմ կարծում, որ այդպիսի մեծ ծանրաբեռնվածություն լինի:
Որոշ հարցերի ես կհրաժարվեպ պատասխանել, մասնավորապես՝ կոնկրետ բանի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքը կամ փորձը շոշափող հարցերին: Մնացածին կձգտեմ պատասխանել հնարավորինս օբյեկտիվ՝ անկախ անձնական վերաբերմունքից:
Հոմոֆոբիայով, բնականաբար, չեմ տառապում՝ հոմոսեքսուալ տղամարդկանց ու կանանց հարցերը հավասարապես ողջունվում են:
Դե, սպասում եմ ձեր արձագանքներին:
Շնորհակալություն .....-ին՝ գաղափարի համար:)))
No comments:
Post a Comment