Մարիամ Սուխուդյանն այսօր Facebook-ում գրեց շան ձագուկների մասին, որոնց փակ արկղի մեջ փողոց գցած, կիսամեռ վիճակում գտավ արու պիտբուլ Ռեյն ու խնամեց, փրկեց: Ահա տեսանյութը.
Այժմ՝ տխուր մասը: Ռեյի տերը մոտակա ժամանակներս շան հետ միասին գնում է Հայաստանից: Ձագուկները կարող են նորից փողոցում մնալ: Ցուրտ է, իսկ իրենք՝ փոքր: Չեն դիմանա:
Եթե ինչ-որ մեկը կցանկանա վերցնել այս պստիկներին, զանգահարեք Նունեին (091 412459) կամ Արմինեին (094 420499): Կամ էլ գոնե օգնեք տարածել այս հաղորդագրությունը:
Ասում են՝ Նոր Տարուն հրաշքներ են պատահում: Դուք կարող եք դառնալ այդպիսի մի հրաշքի մասը: Օգնելով ինչով կարող եք: Այո, շատերը ծնողների ու բնակարանի հետ խնդիրների պատճառով չեն կարող շուն վերցնել, կամ արդեն շուն ունեն ու երկրորդը չեն կարող պահել՝ այդ մարդկանց անազնիվ կլինի մեղադրել (ու ես էլ նրանցից մեկն եմ): Բայց տարածել խոսքը, մինչև այն հասնի նրանց, ովքեր կարող են օգնել, ամենքս էլ կարող ենք:
Եթե ձեր բլոգում այս մասին գրառում կատարեք ու հղումը թողնեք մեկնաբանություններում, ես այն կտարածեմ:
Եթե ձեր բլոգում այս մասին գրառում կատարեք ու հղումը թողնեք մեկնաբանություններում, ես այն կտարածեմ:
Նախապես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, ինչպես նաև Մարիամին՝ անտարբեր չլինելու ու առաջին քայլն անելու համար:
No comments:
Post a Comment