Tuesday, January 11, 2011

Բլոգգինգի մասին. բրենդինգ և ամպլուա

Ընդհանրապես, եթե լրատվական/տեղեկատվական կայքերի արժեքը որոշում է հիմնականում տեղադրված ինֆորմացիայի որակը, քանակն ու ժամանակին լինելը, ապա բլոգների հարցում շատ կարևոր հասկացություն է բրենդինգը: Հարցը նրանում է, որ նույն թեմայով ու մոտ մակարդակի տեղեկատվություն տվող բազմաթիվ բլոգներ կարող են լինել: Ուրեմն՝ պետք է առանձնանալ:
Այսպիսով, ի՞նչ է բրենդինգը: Բլոգի բրենդինգը ցանկացած բան է, որ նպաստում է բլոգի «իմիջի» ստեղծմանը: Վերնագիրը: Լոգոն: Դիզայնը: Favicon-ը: Կառուցվածքը:
Ի միջի այլոց, բրենդինգը հատուկ է ինչպես բլոգներին, այնպես էլ միկրոբլոգգինգին: Այ, այս հոդվածում կարող եք տեսնել 40 հետաքրքիր բրենդներ Twitter-ում: Իսկ այստեղ գրված է բրենդինգի հաջող ստրատեգիաների մասին:
Լավ: Ընտրեցիք հիշվող վերնագիր, աչքի ընկնող դիզայն, ուրիշ բանի հետ չշփոթվող ու սխալ ասոցիացիաներ չծնող լոգո, ճիշտ favicon, հարմարավետ դիզայն:
Լավ, նախ՝ օրինակ: Լավ բրենդինգի օրինակ: Սովորական, անձնական բլոգ: Ինչի՞ հաշվին է նման հաջողություն ձեռք բերել: Բրենդինգի:
Իսկ այժմ անցնենք խոսքի «բրենդինգին» կամ ամպլուային, որը վերևի օրինակում առկա է: Կանադացի կինը՝ «քյառթու մայրիկի» ամպլուայի մեջ: Հայկական բլոգգինգում առանց երկրորդ մտքի կարելի է ճանաչել չՆորիկի «ասք .....-ի մասին: ու տենց»-ը: Մարդիկ, ովքեր գրում են, ինչպես ընդունված էր գրել, ասենք, վաղ կոմունիստական պրոպոգանդիստական հրապարակումներում: «Meme-երի պանթեոնի» ստեղծում: Անձամբ ես խորհուրդ չէի տա այն կազմել առանց Կտուլհուի: Չի ների:
Ընդհանուր առմամբ, իմ տերմինոլոգիայով, բրենդինգը լինում է երեք տեսակի. «face-branding» (սիրեցեք ինձ, քանի որ ես բարի, ազնիվ ու խելացի եմ), «heel-branding» (ատեցեք ինձ, քաքեմ ձեր գլխին. heel-branding-ը հաճախ face-branding-ի գրոտեսկային տարբերակն է՝ չափազանցված էգո, պսևդոմեծամիտ արտահայտություններ, երբեմն էլ՝ «կեղտոտ ճշմարտությունը բոլորի մասին» տեսքն է ընդունում), ու ոճայնացում (օրինակ՝ կոմունիստական պրոպոգանդայի թռուցիկները, որոնց մասին արդեն խոսվել է):
Ոչ ոք չի արգելում, իհարկե, համատեղել մոտեցումները, բայց զգուշացեք ոճից ոճ թռնելուց. մարդիկ պարզապես չեն հասկանա, ինչի մասին է խոսքը:

No comments:

Post a Comment