Էհ, տարբեր բաներից գրեցինք, բայց որոշ կիսատ թողած բաներ այդպես էլ կիսատ մնացին: Տարոյի դասընթացը, «Պատռված Ջինսերի Սերունդը», ու էլի լիքը բաներ:
Լավ, սկսենք տարոյից: Մի փոքր ծանոթացնեմ «ուսումնական պլանին», լա՞վ:
Նախ՝ կթարգմանեմ Հայդրիքի կուրսն ավագ արկանի մասին: Հետո մի քանի բացվածքների հետ կծանոթացնեմ: Սա առաջին փուլն է, որից հետո կարող եք պարզ ընթերցումներ իրականացնել:
Երկրորդ փուլը (ինչպես այս բլոգը) կսկսեմ «Հիմարի ճանապարհորդությունից» («Fool's journey»)` պատմություն-մետաֆորա, որը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ ավագ արկանի խաղաթղթերի դիրքն ու տարոյի փիլիսոփայական ասպեկտներից մեկը: Հետո կքննարկենք տարոյի մի քանի տարբերակներ ու կանցնենք պատմության վրայով:
Երրորդ փուլում կանդրադառնանք տարոյի ու Կաբալայի որոշ հասկացությունների միջև կապին:
Չորրորդ փուլում... երբ հասնենք մինչև չորրորդ փուլ, կտեսնենք:
Խորհուրդ չեմ տալիս ամբողջ նյութը միանգամից կարդալ, ավելի լավ է ամեն հոդվածից հետո գոնե մի շաբաթ փորձնական պրակտիկաներ անել: Օրինակ, Հայդրիքի դեպքում ամենահաճախ (ես կասեի՝ օրվա մեջ մի քանի անգամ արվող) պրակտիկան պետք է լինի ընթացիկ խաղաթղթից ու մեկ այլ, պատահական խաղաթղթից կազմված զույգ վերցնելն ու այն մեկնաբանելը: Ինչքան ավելի շատ լինի հնարավորինս քիչ ուղղորդված ու սահմանափակ պրակտիկան, այնքան ավելի ազատ հարաբերություններ կձևավորվեն ձեր ու ձեր տարոյի միջև:
Իսկ ես հենց հիմա կանցնեմ թարգմանելուն ու մշակելուն:
No comments:
Post a Comment