Thursday, January 13, 2011

Աշոտ Ավագյան, «Պտղաբերություն»

Ինտերնետը բզբզելիս այսպիսի տեսահոլովակ գտա՝ նկարահանված սիսիանցի արվեստագետ Աշոտ Ավագյանի կողմից: Նկարահանումներն իրականացվել են Սիսիանից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «պորտաքար» կոչվող, ակնհայտ է, քարի մոտ: Քարն ինքը ներկա է տեսահոլովակում:
Տեսահոլովակը դիտելուց հետո մի քանի հարց առաջացավ.

  1. Սա ի՞նչ է, պտղաբերության իրական կրոնական ծեսի վերարտադրու՞մ, թե՞ արտհաուսային ներկայացում: Եթե առաջինն է, ապա ո՞ր շրջանի, ի՞նչ աղբյուրների վրա հիմնված է ռեստավրացվել:
  2. Ինչու՞ է տեսահոլովակի սկզբներում ինչ-որ լուսանկարիչ թափով տնկվում աղջկա առաջ ու լուսանկարում նրա ծիծիկները:
  3. Ի՞նչ է մտածում հեղինակը որոշ կոնսերվատիվ-նացիոնալիստների սպառնալիքների ու վիրավորական արտահայտությունների մասին, որոնք հետևել են տեսահոլովակին:
  4. Անձամբ ես մտավախություն ունեմ, որ սա հերթական նեոպագանիստական ֆանտազիան էր, բայց ուրախ կլինեմ սխալ դուրս գալ: Ու մեկ էլ, կազմակերպումն ու նկարահանումը միջակոտ էին՝ կարելի էր ավելի լավ կազմակերպել:

Հուսով եմ՝ հարցադրումս ինչ-որ կերպ կհասնի Աշոտին, ու ես հարցերիս պատասխան կստանամ:

Եթե հիշում եք, պորտաքարն ու նրա հետ կապված ավանդություններից մեկը հիշատակվում է Սերո Խանզադյանի «Պորտաքար» պատմվածքում:

No comments:

Post a Comment