Աղասի խորհրդով հենց նոր դիտեցի «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ֆիլմը:
Նախ՝ անկախ ամեն ինչից, ֆիլմը գնահատում եմ 8/10: Օրիգինալության, յուրահատուկ հումորի, իրական մարդու ու նրա ինքնակենսագրության վրա հիմնված լինելու համար, հուզիչ լինելու համար:
Ցավոք, երաժշտական ընտրությունը եթե 3/5 էր, ապա ռեժիսորի կողմից ակցենտներ դնելն ու ավարտն էլ 2/5 էին:
Ինչի արդյունքում աշխատանքը մի փոքր անհամասեռ էր, տեղ-տեղ համոզիչ չէր:
Բայց, ասենք, նրանցից էր, որ նայելիս մտածում ես՝ «նման ֆիլմեր է՞լ են լինում»:
«Elle» ամսագրի խմբագիր Ժան Դոմինիկ Բոբին ինսուլտից հետո քսանօրյա կոմա է ապրում, որից արթնանալով պարզում է, որ կաթվածահար է, ու աշխարհի հետ կարող է շփվել միայն ձախ աչքը թարթելով: Նա ինքն իրեն զգում է փակված սկաֆանդրի մեջ, ու ամեն ինչին նայում է այդ սկաֆանդրի պատուհանից:
Երբեմն նրան թվում է, որ լսում է սեփական սրտի զարկերը: Բայց նա համոզում է ինքն իրեն, որ դա թիթեռնիկի թևերի ձայն է:
Էլ բան չեմ ասի, որ սփոյլեր չանեմ: Դիտեք, հետո կարծիքներ կփոխանակենք, լա՞վ:
No comments:
Post a Comment