Friday, January 7, 2011

Մարկես կարդացող աղջիկը

Առավոտյան 31 համարով տուն էի վերադառնում Բանգլադեշից: Չնկատեցի, թե ինչես կողքս մի աղջիկ նստեց:
Ես ժամանակ սպանելու համար բջջայինովս ինչ-որ բան էի խաղում, աղջիկը գիրք հանեց ու սկսեց կարդալ: Նման դեպքերում չեմ կարողանում ինձ զսպել: Աչքս գցեցի՝ «Մելկիադես» բառը տեսա:
«Cien años de soledad». միգուցե ամենաօրիգինալ տարբերակը չի, «Crónica de una muerte anunciada»-ն կամ «El coronel no tiene quien le escriba»-ն ինձ ավելի կուրախացնեին: Բայց դե, ցանկացած դեպքում:
Քանի դեռ կիսահիացած ծիկրակում էի գրքի վրա (կարոտել եմ, գրողը տանի. վերջին անգամ չորս տարի առաջ եմ կարդացել), իմ կանգառն եկավ:
«Ներեցեք, կարելի՞ է անցնել»:
Կողք քաշվեց, անցա, շրջվեցի ու ասացի.
«Ի միջի այլոց, հիասքանչ գիրք է»:

«Շնորհակալություն»,- պատասխանեց նա ու ժպտաց: Գեղեցիկ ժպիտ ուներ:
Մտածեցի՝ ասեմ, որ միգուցե մի պահից սկսած (գնդապետ Աուրելիանոն հենց դադարում է ակտիվ հերոս լինել) սկսի ձանձրալի թվալ, բայց հետո դա ուղղվում է: Մտածեցի՝ ուղեվարձն իր փոխարեն ստանալ: Հետո հասկացա՝ ավելորդ հարցերի տեղիք կտա: Պրետենզիաների, «կպցնելու» տպավորություն կստեղծի:
Ի վերջո, ինչ ունեի ասելու այդ աղջկան, ես ասացի: Իսկապես, «Հարյուր տարվա մենությունը» հիասքանչ գիրք է:

4 comments:

Gohar said...

ժպտացրեց ։)

Բայանդուր Պողոսյան said...

Շնորհակալություն))) քանի որ պրոֆիլով ստուգելու հնարավորություն չկա, կարելի՞ է ճշտել՝ Goodreads-ի Գոհա՞րն եք:

Gohar said...

ահա, հենց այդպես էլ կա։

Բայանդուր Պողոսյան said...

Օ, հաճելի է այստեղ տեսնել)))

Post a Comment