Thursday, January 13, 2011

Այսօր բլոգներում. հայկական ֆոլկլյորային օրորոցայինի մասին, մի փոքր Հրանտ Դինքի մարդասպանի մասին (կոռեկտ շարադրված ու թարախի հոտ չփչող հոդված է, ինքս հաճույքով կարդացի), մեր հին ծանոթ կյորիսեցի Լեռնցին իր անկրկնելի նեոգորիսական բարբառով բողոքում է, որ Դիրոլ ծամելուց բերանն արյունահոսում է, իսկ Օրբիտ ծամելուց՝ ոչ (փաստորեն, բերանը նացիզմից չի արյունահոսում, այ-այ-այ, պետք է ուղղել), ինչպես նաև՝ այսօր հին Նոր Տարին է:
Շատ եք գրում, տիկնայք և պարոնայք, բայց կարդալու բան գրեթե չկա:
Շան ձագուկները, որոնց մասին խոսել եմ նախորդ գրառումներից մեկում, արդեն որդեգրված են: Ժող, դուք հրաշք եք: Ապրեք:
Ու՝ ևս մի բան, որ ստացա Սուխուդյան Մարիամից.

Նորածին Լևոնը և նրա ծնողները մեր օգնության կարիքն ունեն:
Լևոնը երիտասարդ ընտանիքի առաջին երեխան է, ծնողները 20 և 27 տարեկան են, ընտանիքին ուրիշ օգնող չունեն: 
Սոցիալապես խիստ դժվար պայմաններում են ապրում: Մայրը չի կարողանում երեխային կերակրել և թերսնուցման պատճառով երեխան հիվանդանոց է ընկել: Ինչով կարող եք, օգնեք, խնդրում եմ: Շատ անհրաժեշտ են նորածնի շորեր, պամպերսներ, կարծում եմ գումարը նույնպես չի խանգարի: Եթե որևէ բանով կարող եք օգնել, զանգեք Գայանեին 093 211619:
Շնորհակալություն:

Կձգտեմ լիարժեք ռեպորտաժ ներկայացնել մոտակա ժամանակներս, եթե ստացվի:
Շնորհակալություն ուշադրության համար:

No comments:

Post a Comment