Հատուկ նշում. գրառման պարունակությունը ոչ թե էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ, այլ ուսուցողական բնույթի է, այդպիսով ենթակա չի տարիքային սահմանափակման: Ինչևէ, անձամբ ես այն (ըստ նպատակահարմարության ու պետքական լինելու) կդասակարգեի 16+:
Բարև, Naichinge-Ru,
Բարև, Naichinge-Ru,
Պատրաստվում եմ ձեզ հարցեր ուղղել բլօգի համար:
1. Կարող եք մի փոքր պորհուրդներ տալ առաջին սեքսի վերաբերյալ: Ինչպիսի հիգիենայի կաննոններ է պետք պահպանել: Ինչպես խուսափել սխալներից: Եւ այլն:
2.Եթե կարող եք, սեփական փորձով կիսվեք: Եղել են արդյոք դեպքեր, երբ աղջիկը հղիացել է, թեև պահպանակներ եք օգտագործել:
3. Էրոգեն տեղամասերից պատմեք մի փոքր:
Mamba Black
Բարև, Mamba Black,
Նախ՝ շնորհակալ եմ առաջին արձագանքի համար: Երկրորդ՝ շնորհակալ եմ նման արձագանքի համար, ես մտավախություներ ունեի մարդկանց ռեակցիայի կապակցությամբ: Իսկ այժմ անցնեմ հարցիդ:
1. Առաջին սեքսի կապակցությամբ, կարծում եմ՝ խոսքը կնոջ առաջին անգամվա մասին է, ուրեմն կպատասխանեմ այդ կոնտեքստով: Եթե սխալվել եմ, կրկին գրիր ինձ, ու ես կուղղեմ սխալս:
Սկսենք նրանից, որ ընդհանուր դեպքում առաջին սեքսը սթրեսային իրավիճակ է՝ կապված ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիոլոգիական գործոնների հետ: Այնպես որ, անձամբ ես խորհուրդ չէի տա դա անել տեղի/ժամանակի սահմանափակության պայմաններում: Այլ կերպ ասած, առաջին սեքսը պադյեզդում լավ միտք չի:
Հասկանու՞մ ես, կարող է ստերեոտիպային թվալ, բայց աղջիկները հաճախ պակաս վճռական են, քան տղաները, ու առաջին սեքսի սթրեսին գումարել անհանգստության ու հոգեբանական ճնշման սթրեսներն առնվազն ազնիվ չի: Ի վերջո, սեքսն առաջին հերթին մարմնական սիրո արտահայտում է, իսկ առաջին անգամվա զգացողությունները դեռ երկար են կապակցվելու ամեն սեռական ակտի հետ:
Հետո՝ կուսաթաղանթի խախտումը (որը պարտադիր պայման չի առաջին սեքսի ժամանակ, հետո կբացատրեմ, թե ինչու) հաջորդող արյունահեղությամբ որոշակի պահանջներ է դնում սեռական ակտի հիգիենայի նկատմամբ:
Տեսությունն ավարտեցինք, անցնենք պրակտիկային: Մի քանի աղբյուրներ նշում են, որ «տղամարդը ետևից» («white tiger», «doggy») դիրքն առավել հարմար է առաջին սեքսի համար, եթե աղջիկն այն նվաստացուցիչ չի համարում: Ես ինքս այդ տարբերակը չեմ փորձել, բայց այն, որ այդ դիրքում թե աղջիկը, թե տղան կարող են ղեկավարել պրոցեսը, ակնհայտ է: Նույնիսկ եթե աղջիկը վստահ է սեփական ուժերի վրա, խորհուրդ չեմ տալիս «աղջիկը վերևից» դիրքերը, քանի որ աղջկա մարմինը պետք է առավելագույնս թուլացած լինի: Կանգնած դիրքերը նույնպես բացառվում են:
Չնայած տարածված կարծիքներին, հղիանալն առաջին սեքսի ժամանակ լրիվ ռեալ է: Բայց պահպանակներն էլ կարող են ալերգիկ ռեակցիայի պատճառ դառնալ: Խորհուրդ կտայի «դրսում պրծնելու» տարբերակը:
Հաշվի առնելով վերոհիշյալ հնարավոր «արյունահեղությունը», խորհուրդ եմ տալիս աղջկա տակ սրբիչ կամ նման այլ բան տեղադրել:
Հիշեք մի բան. գրեթե միշտ կուսաթաղանթի խախտվելուց առաջացած արյունահոսությունը կտրվում է շատ արագ: Ոմն մեկը յոդով մշակել էր պատռվելու տեղերը: Չանեք դա ոչ մի դեպքում: Բայց, իհարկե, սեքսից անմիջապես հետո ցնցուղ ընդունելը կամ լվացում իրականացնելը (ոչ սենյակայինից բարձր ջերմաստիճանի ջրով) պարտադիր է, քանի որ մակարդված արյունը կարող է նպաստել բակտերիաների զարգացմանը:
Մնացած առումներով՝ թուլանալ ու վայելել: Ցավը երկար չի տևում, ու հաճույքն ավելի ուժեղ է, երբ մեջը մի կաթիլ ցավ է լուծված)))
Հետո, բնավ պարտադիր չի, որ առաջին սեքսի ժամանակ կուսաթաղանթը պատռվի: Աղջիկների ոչ փոքր տոկոսն ունի առաձգական, կիսալուսնաձև կամ խորքային կուսաթաղանթ, որը սեքսի ժամանակ չի պատռվում (բայց պետք է հեռացվի ծննդաբերելիս): Շատ ավելի փոքր թիվ ծնվում է ընդհանրապես առանց կուսաթաղանթ:
2. Անձամբ իմ դեպքում՝ ոչ, ու ընդհանրապես՝ ես ու հղիանալն իրար հետ միայն հպանցիկ ենք ծանոթ: Բայց որոշ հավանականություն, այնուամենայնիվ կա: Իրականում պահպանակների վիճակագրական էֆեկտիվությունը 85-90 տոկոս է, ինչը նշանակում է, որ պահպանակի օգտագործման պայմաններում ամեն 100 կանանցից 10-15-ն այնուամենայնիվ հղիանում են:
Պատճառները կարող են լինել ինչպես պահպանակի պատռվելը, այնպես էլ պատերի միկրոճեղքերը, որոնց միջով կարող են սպերմատոզոիդներ անցնել: Այդ առումով նախընտրելի է կայուն սեռական կյանքով ապրելու դեպքում այլ հակաբեղմնավորման միջոցներ էլ կիրառել:
3. Հմմ, էրոգեն տեղամասերի խնդիրը բարդ է: Այլ կերպ ասած, նրանք ամեն մարդու մոտ տարբեր տեղեր են, ու առավել ճիշտ է մաստուրբացիայի ժամանակ բավականաչափ լավ ուսումնասիրել դրանք: Էրոգեն շրջանների հետ աշխատելը (շփելը, նրբորեն տրորելը, կծոտելը, լիզելը) գործնականում պրելյուդիայի «տեմպը» պահելու լավագույն միջոցն են:
Իսկ մենք սիրում ենք պրելյուդիաներ, այդպես չէ՞:
Էրոգեն գոտիներն աչքի են ընկնում նյարդային հանգույցների մեծ կուտակմամբ: Այդ առումով սովորաբար առավել ակտիվ են լինում հետևյալ շրջանները.
Ուսումնասիրիր ինքդ քո մարմինը: Մի՛ վախեցիր զուգընկերոջդ հարցնել, թե որտեղ է նա ավելի շատ հաճույք ստանում:
Զգուշացում կծելու վերաբերյալ. քչով բավարարվիր, զավակս: Լրիվ վերջերս աչքիս առաջ էր ցավային շոկի պատճառով ընդհատված սեռական ակտի ոմն զոհ: Եթե, ասենք, ճանկռել կարելի է մինչև արյուն (կախված քո ու զուգընկերոջդ նախասիրություններից), ապա ատամներն իրենց արանքում մամլում են բռնված հատվածն ու բավականին սարսափելի ցավային զգացողություններ կարող են առաջացնել, նույնիսկ եթե ուժեղ չեք կծել: Ատամներով բռնելն ու լեզվով խաղալը, կարծում եմ, բավական է:
Հուսով եմ՝ օգտակար եղա:
Ողջ եղիր:

- շրթունքները
- վիզը, նամանավանդ ականջներց դեպի ծոծրակ՝ այն գիծը, որի վրա ավարտվում են մազերը, ու դեպի կուրծքն/ուսերն ընկած գոգավորությունները
- ականջների ինչպես բլթակներն, այնպես էլ ականջախեցու վերևի մասը
- կուրծքը
- փորը, եթե հավատանք հնդիկներին ու չինացիներին՝ պորտից երեք մատ ներքև ընկած կետում
- «երիկամային» հատվածները
- ողնաշարի հիմքը՝ մեջքի կողմից, իհարկե, գոտկային ողերի վրա:
- ազդրերի ներքին կողմը, հետանցքից սեռական օրգաններն ընկած հատվածի մաշկը
- ոտնաթաթերը, նամանավանդ մատներն ու տակը: